ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննվեց անձին գրավի դիմաց ազատ արձակելու դրույթների սահմանադրականության հարցը. ՍԴ-ն որոշեց 11/21/2017 17:09 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սահմանադրական դատարանն այսօր որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը (մեղադրյալին կալանքից ազատելը, եթե մուծված է անձին կալանքից ազատելու համար դատարանի կողմից նշանակված գրավը) համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:
Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 5-րդ մասը (գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես հանձնարարում է մեղադրյալին ազատել կալանքից) համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, ըստ որի քրեական վարույթն իրականացնող մարմնի մեղադրյալին կալանքից ազատելու մասին որոշման առկայության պայմաններում լրացուցիչ հանձնարարականը չի կարող կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի համար դատավարական հավելյալ նախապայման հանդիսանալ մեղադրյալին կալանքից ազատելու հարցում:
Գործը Սահմանադրական դատարանում քննվում էր Արամ Հակոբյանի անհատական դիմումի հիման վրա:
Ըստ դիմողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 12-րդ մասի (Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է` կալանքից անմիջապես ազատել անձին, որի ազատման համար դատարանի կողմից նշանակված գրավը լրիվ մուծված է), 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 143-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներն իրենց համակցությամբ ամրագրում են իրարամերժ կարգավորումներ՝ կապված կալանքը գրավով փոխարինված լինելու պայմաններում կալանավորված անձի ազատ արձակման նախապայմանների հետ:
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 12-րդ մասը նախատեսում է ընդամենը մեկ նախապայման՝ դատարանի կողմից նշանակված գրավը լրիվ մուծված լինելու փաստի հավաստում, որն անմիջապես առաջացնում է կալանավորված անձին անհապաղ ազատ արձակելու քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պարտականությունը, որպես անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման վերացման, այդ իրավունքի վերականգնման առավել արդյունավետ միջոց: Ի տարբերություն նշված իրավադրույթի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 143-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները նախատեսում են կալանավորված անձին գրավը մուծված լինելու պայմաններում ազատ արձակելու ավելի բարդացված մեխանիզմ և նախապայմաններ: Հատկապես նշվածներից առաջինն անձի ազատ արձակման համար նախատեսում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարական որոշման կայացման, իսկ երկրորդը՝ նույն վարույթն իրականացնող մարմնի կողմից անձին ազատ արձակելու հանձնարարականի առկայության անհրաժեշտություն:
Դիմողը գտել է, որ նման իրարամերժ կարգավորումների գոյությունն ստեղծում է իրավական անորոշություն, որի պայմաններում կալանավորված անձի, նրա պաշտպանի, նաև սահմանված գրավի չափը մուծած անձի համար որոշակի չէ, թե հատկապես որ պետական մարմնին պետք է ներկայացվի գրավը մուծված լինելու մասին ապացույցը, որպեսզի պետությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի անձի ազատ արձակման ուղղությամբ և հնարավոր լինի հնարավորինս արագ վերականգնել անձի սահմանափակված իրավունքը:
Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթներով ամրագրված՝ վարույթն իրականացնող մարմնի որոշման և/կամ հանձնարարության առկայության անհրաժեշտությունը չի կարող որևէ իրավաչափ նպատակ հետապնդել, երբ կալանավորված անձի պահման հիմնարկ է ներկայացվում դատարանի՝ գրավ կիրառելու մասին որոշումը, և այդ գրավը մուծված լինելու մասին ապացույցը: Նշված դրույթներով նախատեսված լրացուցիչ պայմաններն արհեստականորեն բարդացնում են անձի անհապաղ ազատ արձակման գործընթացը` հանգեցնելով դրա առավել ժամանակատարության, ինչպես եղել է դիմողի դեպքում:
Դիմողը գտել է, որ վիճարկվող դրույթներն ամրագրում են անձի համար ավելի անբարենպաստ, արհեստականորեն բարդացված, իրավաչափ նպատակ չհետապնդող և իշխանությունների տարանջատման սկզբունքին հակասող լրացուցիչ նախապայման և հակասում են ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված` անձի անձնական ազատության իրավունքին:
Ըստ դիմողի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ու 143-րդ հոդվածի 5-րդ մասը բովանդակում են դրույթներ, որոնցով, ըստ էության, ամրագրվում է դատարանի՝ անձի նկատմամբ գրավ նշանակելու մասին որոշման ընդունված լինելու և գրավը մուծված լինելու պայմաններում անձին ազատ արձակելու վարույթն իրականացնող մարմնի կողմից թեկուզև ոչ հայեցողական, սակայն լրացուցիչ որոշման կայացման, դրանով իսկ, ըստ էության, դատարանի որոշման հաստատման անհրաժեշտությունը, ինչն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված` իշխանությունների տարանջատման սկզբունքին, այն դեպքում, երբ գործը նախաքննության փուլում է, այսինքն՝ անձին ազատ արձակելու մասին որոշումը կայացնում է կամ այդ մասին հանձնարարությունը տալիս է նախաքննության մարմինը:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում գործով պատասխանող՝ ՀՀ ազգային ժողովի իրավաբանական վարչության խորհրդատու Սոնա Թևանյանը նշեց, որ իրենք էլ հակված էին նրան, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը: ԱԺ ներկայացուցիչը պարզաբանեց, որ տվյալ պարագայում ընդամենը դիմող կողմը ներկայացնում էր իրավիճակ, որ նույն հարցի վերաբերյալ Քրեական դատավարության օրենսգիրքը տարբեր կարգավորումներ է նախատեսում, ինչի արդյունքում կալանքը գրավով փոխարինելու դեպքում կալանքից ազատելու դատարանի որոշման հիման վրա դեռ անհրաժեշտ է մի շարք ընթացակարգեր անցնել: Սակայն ԱԺ-ն իր բացատրության մեջ մանրակրկիտ ներկայացրել է, որ այդ ընթացակարգերը նույն տրամաբանական շղթայի մեջ են գտնվում, և դրանք բոլորն անհրաժեշտ պարտադիր քայլեր են, որպեսզի կողմերը հասնեն իրենց ցանկացած արդյունքին՝ փաստացի անձին կալանքից ազատելուն, այսինքն՝ պետք է լինի դատարանի համապատասխան որոշումը, դրա հիման վրա պետք է մուծվի գրավի գումարը, այն մուծված լինելու ապացույցը պետք է ներկայացվի նախնական քննություն իրականացնող մարմնին, որի հիման վրա նոր կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարությունը կարող է անձին փաստացի ազատ արձակել կալանքից:
«Ըստ էության Սահմանադրական դատարանը վերահաստատեց մեր այն դիրքորոշումը, որ նորմերը համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը՝ լրացնելով նաև, որ որոշ վերապահումներով Սահմանադրական դատարանը արտահայտել է դիրքորոշում, որը հետագայում պրակտիկայի միասնականության ապահովման համար նշանակություն կունենա»,- ասաց Ազգային ժողովի իրավաբանական վարչության խորհրդատու Սոնա Թևանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ