ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարացվել է թմրամիջոց ապօրինի իրացնելու 24 դրվագով, մեկ դրվագով դատապարտվել 11/21/2017 18:17 | Արդարացման դատավճիռներ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ն. Բաղդասարյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Աշոտ Գրիգորյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ քսանչորս դրվագով հանցանքների կատարման մեջ և նրան արդարացրել` ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ։
Միաժամանակ դատարանը Աշոտ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել մեկ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը` ըստ այդ դրվագի, ամբաստանյալը մեկ այլ անձի զգալի չափի՝ 1,9 գրամ, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է ապօրինի իրացրել), և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, և ընդհանուր առմամբ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման:
Նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը Աշոտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ ենթադրյալ 25 դեպքերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու համար, դատարանն արձանագրել է, որ նշված դեպքերից 24-ով մեղադրանքի ձևակերպումները նույնատիպ են, անորոշ, բավարար տվյալներ չեն պարունակում հանցագործության ժամանակի, եղանակի, դեպքի հետ կապված այլ հանգամանքների, ինչպես նաև իրացված թմրամիջոցի քանակի մասին։
Ընդամենը նշված է, որ բոլոր դեպքերը կատարվել են Երևանի Ն. Չարբախ 6-րդ փողոցի թիվ 11ա տան դիմաց, և որ ապօրինի իրացված թմրամիջոցը «մարիխուանա» տեսակի է եղել։
Որևէ նշում, հիշատակում, թե կոնկրետ ինչ հանգամանքներում և ինչ եղանակով է իրացվել թմրամիջոցը, մեղադրանքի ձևակերպման մեջ չկա։ Բացակայում են նաև տվյալներ իրացված թմրամիջոցի չափի վերաբերյալ, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը, բոլոր նշված դեպքերում, Աշոտ Գրիգորյանին առաջադրել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ գտնելով, որ իրացված թմրամիջոցները խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով չեն։
Ըստ դատարանի իրավական հիմնավորման, հանցանքի կատարման վերաբերյալ ենթադրյալ դեպքերը, դրանց կապակցությամբ մեղադրանքի ձևակերպման մեջ ներառված սուղ տվյալները բացառապես հիմնված են գործով ամբաստանյալ Տիգրան Ավետիսյանի (17 դեպքով) և մեկ վկայի (7 դեպքով) հակասական ցուցմունքների վրա։
Իսկ ամբաստանյալ Ա. Գրիգորյանի մասնակի խոստովանական ցուցմունքներն, ըստ դատարանի, չեն հաստատվում որևէ փաստական տվյալով, հետևաբար նույնպես չեն կարող դրվել հիշատակված 24 դրվագներով առաջադրված մեղադրանքի հիմքում։
Մեղադրանքի ձևակերպման մեջ (նշված 24 դեպքերով) բացակայում են ստույգ տվյալներ իրացված թմրամիջոցների չափի վերաբերյալ, առկա չեն նաև նշված դեպքերով հայտնաբերված և առգրավված իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցները, որպիսի պայմաններում արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի ցանկացած մասով որակելը կրում է կամայական բնույթ։
Դատարանի իրավական վերլուծության համաձայն, մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում չի ապահովվել քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձանց իրավունքը տեղեկանալու իրենց դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերի մասին, հետևաբար չի ապահովվել նաև ամբաստանյալների պաշտպանության իրավունքի և մրցակցային դատավարության սկզբունքի իրականացումը, որպիսի պայմաններում արդար դատաքննության հիմնարար իրավունքի պահանջները բավարարող դատաքննությունն անհնար է։
Ամբաստանյալ Աշոտ Գրիգորյանի պաշտպանությունը իրականացրել է հանրային պաշտպան Սուզաննա Խչեյանը: Նա «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց, որ դատավճռի մեղադրական մասով բողոք է ներկայացնելու Վերաքննիչ քրեական դատարան:
Լուսանկարում հանրային պաշտպան Սուզաննա Խչեյանն է
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ