Թեմաներ
Շաբաթ 01 / 25 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   23:58 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/24/2025   23:45 ՄԻՊ-ը պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները 01/24/2025   23:35 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներում 01/24/2025   23:23 Դանիան համաձայն է ԱՄՆ-ի հետ քննարկել Գրենլանդիայի հարցը 01/24/2025   23:08 ԱՄՆ-ում ավելի քան 700 հազար դպրոցականներ հայտնվել են արտաքսման վտանգի առաջ 01/24/2025   22:55 Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել 01/24/2025   22:54 ՄԱԿ-ը աջակցում է Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հնարավորությանը 01/24/2025   22:48 Ստամբուլ-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում 01/24/2025   22:36 Տղամարդկանց մատնանշել են առողջության համար ամենավտանգավոր ալկոհոլը 01/24/2025   22:22 Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին․ Քոչարյան 01/24/2025   22:11 Թրամփը Կանադային հարկային մեղմացում է խոստացել, եթե վերջինս մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ 01/24/2025   21:59 Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել 01/24/2025   21:49 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 01/24/2025   21:37 Թուրքիայում կալանավորել են հյուրանոցի տիրոջը, որտեղ հրդեհի հետևանքով 78 մարդ Է զոհվել 01/24/2025   21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը 01/24/2025   21:12 Թրամփը նշել Է Ուկրաինայի հակամարտության լուծման խոչընդոտը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/24/2025   20:46 Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսները, որն այս իշխանությունը վատնում է մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսը. Տիգրան Աբրահամյան 01/24/2025   20:31 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 01/24/2025   20:19 Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 01/24/2025   20:06 Նվեր Ծառուկյանը գործուղման է, կվերադառնա ու կմասնակցի քննությանը. փաստաբան 01/24/2025   19:56 «Հոգեբանական խնդիր ունե՞ք», «Ոչ», «Վստա՞հ եք»․ Լևոն Քոչարյանի գործով Ասատուրովը բարձրացրեց տուժող ոստիկանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու հարց 01/24/2025   19:53 Իրավիճակը՝ Լարսում 01/24/2025   19:43 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը. Ալեն Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին 01/24/2025   19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա 01/24/2025   19:19 Ռուսաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները 01/24/2025   19:11 Իսրայելը կհետաձգի Լիբանանից զորքերի դուրսբերումը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/24/2025   18:45 Մոսկվան Կիևին է փոխանցել 757 զինծառայողի մարմին 01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:27 Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ապարատներն «անցել են» ցուցարարների կողմը 01/24/2025   16:23 Բռնություն գործադրած ոստիկանը դարձել է տուժող. շարունակվում է Լեւոն Քոչարյանի գործով նիստը. ուղիղ միացում 01/24/2025   16:21 Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները. ԳԹԿ 01/24/2025   16:19 Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը 01/24/2025   16:07 Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան 01/24/2025   15:55 Հասկացա, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել ու անգամ հավանություն տվել.Գևորգյանը՝ Հովհաննիսյանին 01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան
01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Հայտարարություն՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ 11/20/2017   17:00  |  ԼՐԱՀՈՍ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ Կոմիտեի՝ օրենքի նախագծի մշակումն իրականացվել է առանց քաղաքացիական հասարակության մասնագիտացված կառույցների ներգրավվածության և նրանց հետ քննարկումներ անցկացնելու։ 

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամնբ.

ՀՀ կառավարությունն իր վերջին՝ նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին եւ հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին ու որոշել է սահմանված կարգով դրանք ներկայացնել Ազգային ժողով։ Սա հերթական աղաղակող փաստն է, երբ իշխանությունը խիստ գաղտնի պայմաններում մշակում եւ խորհրդարան է ուղարկում կարեւոր օրենքի նախագիծ՝ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու եւ նրանց հետ որեւէ քննարկում անցկացնելու։ 

Մինչդեռ՝ 2000 թվականից ի վեր եւ հատկապես 2010-ին, երբ անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի առնչությամբ վերախմբագրվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պետական տարբեր ատյաններին ու հանրությանը ներկայացրել ենք մեր դիրքորոշումները, փորձագիտական եզրակացություններն ու օրենսդրական առաջարկությունները։ Ցայսօր ոլորտի պատասխանատուների գզրոցներում են մնում միջազգային փորձագետների առաջարկների հիման վրա պատրաստած՝ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին մեր նախագծերը, որոնցով նախատեսվում էր արմատական բարեփոխումներ իրականացնել հեռարձակման ոլորտում։ Իշխանական ամենաբարձր ատյաններում մեզ հավաստիացրել են, որ այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը վերանայելիս հաշվի կառնվեն մեր մոտեցումները, իսկ նոր օրենք մշակելիս անպայման կներգրավվեն նաեւ մեր փորձագետները։ Հետեւաբար, հիմքեր կային ակնկալելու, որ մեզ հնարավորություն կընձեռվի կառուցողական ներդրում ունենալու ընդունվող որոշումներում եւ կարգավորումներում։ 

Ցավոք, հերթական անգամ իշխանությունները տեր չեղան իրենց խոստումներին եւ անտեսեցին մասնագիտացված հասարակական կառույցների մասնակցությունը կարեւոր գործընթացում։ Այսպիսի գործելաոճն առավելեւս անընդունելի է այն պահին, երբ պաշտոնական Երեւանը պատրաստվում է Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրել, որում քաղաքացիական հասարակության անմիջական ներգրավվածությունը քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու պարտադիր պայման է դիտարկվում։ Կառավարության այս մոտեցումը փաստորեն արհամարհում է նաեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝  2017 թվականի սեպտեմբերի 27-ին ընդունած Քաղաքական որոշումների կայացման մեջ քաղաքացիական մասնակցության վերաբերյալ ուղեցույցի դրույթները: 

Մոտակա ժամանակահատվածում մենք դեռ կանդրադառնանք նոր օրենքի նախագծի բովանդակությանը` վերլուծությունների, եզրակացությունների ու հայտարարությունների տեսքով։ Սակայն այսօր իսկ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այն ընդամենը մեկտեղել է անցած 7 տարվա ընթացքում կատարված փոփոխություններն ու լրացումները եւ համապատասխանեցվել է նոր Սահմանադրությանը։ Անդրադարձ չի արվել ոլորտի բազմաթիվ խնդիրներին, որոնք կուտակվել ու խորացել են այս տարիների ընթացքում՝ որեւէ լուծում չստանալով ոչ օրենսդրական, ոչ էլ պրակտիկ քաղաքականության մակարդակներում։ 

Մասնավորապես, չլուծված է մնում կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության խնդիրը։ Գործող օրենքից այս օրինագիծ անցած   անընդունելի պայմանների հետեւանքով չի ստեղծվելու թվային հեռարձակման մասնավոր ցանց՝ մուլտիպլեքս։ Չի լուծվելու մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների հարցը, որոնք 2010 թվականի քաղաքականացված եւ անարդար մրցույթների հետեւանքով դուրս մնացին թվայնացման գործընթացից եւ ստիպված են շարունակել գործել անալոգային ռեժիմով՝ կորցնելով լսարանն ու գովազդատուներին։ Այս թվարկումը կարելի է շարունակել։ 

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

-         ՀՀ Ազգային ժողովից՝ վերադարձնել օրինագիծը կառավարություն, պահանջելով վերանայել այն՝ հաշվի առնելով հանրության, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային փորձագետների առաջարկություններն ու մոտեցումները,

-         ՀՀ կառավարությունից՝ ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։ 

Մենք կոչ ենք անում նաեւ միջազգային կազմակերպություններին եւ հատկապես Եվրամիությանը առավելագույնս նպաստել այս գործընթացին՝ հայաստանյան հեռարձակման ոլորտը բարեփոխելու եւ արդիականացնելու համար։

  

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]