ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իգլայի գործով պաշտպանները միջնորդում են արդարացնել իրենց պաշտպանյալներին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ 11/20/2017 15:58 | Դատական ռեպորտաժներ
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանական ճառերով:
Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը գտավ, որ իր պաշտպանյալին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ անհիմն են և միջնորդեց արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասին անդրադառնալով՝ պաշտպանը նշեց, որ մեղադրանքի կողմն այս մեղադրանքի վերաբերյալ ճառում հայտնել է, թե Բաբայանի մեղքը հիմնավորված է՝ բացի նրա ցուցմունքներից, նաև այլ անձանց ցուցմունքներով և ապացույցներով:
Բաբայանը նախաքննական ցուցմունքներում հերքել է իր մասնակցությունը կատարված հանցագործությանը, մասնավորապես՝ Սանասար Գաբրիելյանին խնդրել է լուսանկարել և իրեն ցույց տալ «Իգլա»-ի նկարը, որպեսզի հասկանա, թե ինչի մասին է խոսքը, Բաբայանն էլ նրան պարզաբանել է, որ այն ամբողջական չէ՝ հայտնելով, որ այդ վիճակում իր նպատակային նշանակությանը ծառայեցնելը հնարավոր չէ:
Ըստ պաշտպանի՝ Հրաչյա Մայիլյանի և Սանասար Գաբրիելյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ շոշոփված 50 000 գումարը ուղղակի չի կարող վերաբերել զենք ձեռքբերելու համար խոստացված գումարին: Բացի այդ, Սանասար Գաբրիելյանը փետրվարի 22-ի դրությամբ նույնիսկ չի էլ իմացել, որ զենք ձեռքբերելու առաջարկ է արվել Արմեն Պողոսյանին:
Պաշտպանը գտնում է, որ Բաբայանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, և պետք է կայացվի արդարացման դատավճիռ՝ հանցակազմի բացակայութան պատճառաբանությամբ:
Ըստ պաշտպանի՝ Բաբայանին առաջադրված մեղադրանքը կառուցվել է ենթադրությունների հիման վրա, իսկ այն, որ իբրև Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել և նյութապես շահագրգռելու եղանակով զենքը ձեռք բերելու համար վճարել գումար, չի հաստատվում որևէ փաստական հանգամանքով:
«Եթե զենքի ձեռք բերելու պատվիրատուն Սամվել Բաբայանն է եղել, և եթե նա պետք է վճարեր դրա դիմաց, ապա Սանասար Գաբրիելյանն ինչո՞ւ է հրաժարվել այն ձեռք բերելուց, չէ՞ որ, այսպես կոչված, պատվիրատուն նման հրահանգ չի տվել»,- ասաց պաշտպանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Սամվել Բաբայանի և Գաբրիելյանի հեռախոսազրույցներում որևէ տվյալ չկա, որ Բաբայանի հրահանգով է Գաբրիելյանը հրաժարվել զենքը ձեռք բերելուց:
Ըստ պաշտպանի ՝ այս փաստարկներից հետևում է, որ Սամվել Բաբայանը որևէ առնչություն չունի զենքի հետ, դրա նախաձեռնությունը Սանասար Գաբրիելյանինն է եղել:
Պաշտպանը, անդրադառնալով փողերի լվացման դրվագին, այստեղ ևս միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին՝ գտնելով, որ ի սկզբանե կեղծ փողերի մասին էր խոսվում, ինչից որոշ ժամանակ անց միայն փողերի լվացման արտահայտությամբ փոխարինվեց:
Քրեական գործով հաստատված չէ, որ այդ գումարները ստացվել են հանցավոր ճանապարհով, Սամվել Բաբայանը ցանկացել է իրեն պարտք եղած գումարը ետ ստանալ, և եթե նա հաստատապես իմանար, թե ինչ պատճառով են դրանք ներկված, ապա ինչու՞ պետք է համաձայներ այդ վիճակում ետ ստանալ, իսկ դրանք ներկանյութից մաքրելու նպատակն էլ եղել է այն, որ բանկն իրենց քիչ գումար պահի դրա դիմաց:
Քալաշյանը, ով ներկայացնում է նաև ամբաստանյալ եղբայրներ Անդրանիկ և Կարեն Քոչարյանների պաշտպանությունը, նշեց, որ եղբայրները չեն իմացել այդ գումարների ներկոտված լինելու պատճառները, նրանք օգնել են Բաբայանին հնարավորության դեպքում մաքրել այդ ներկերը թղթադրամների վրայից:
Եվ եթե մինչ հիմա չի հաջողվել պարզել, թե այդ գումարները հանցավոր ճանապարհո՞վ են ձեռք բերվել, թե՝ ոչ, ինչպե՞ս է մեղադրանքի կողմը հաստատապես պնդում, որ Սամվել Բաբայանը և գործով մյուս ամբաստանյալներն իմացել այդ մասին:
Հաջորդիվ պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Ժոռա Զաքարյանի պաշտպան Արարատ Գրիգորյանը: Պաշտպանը նշեց, որ որևէ ձևով չի հիմնավորվել, որ հանցավոր ճանապարհով են ձեռքբերվել այդ թղթադրամները, իսկ մեղադրանքն էլ դրվել է 38-190-րդ հոդվածի 1-ին մասով. որ «դատարանում. այսպես ասած. յոլա տանեն»:
Բացի այդ, իր պաշտպանյալին հայտնի չէ եղել, թե դրանք ինչ գումարներ են, իրեն փոխանցվել են, որպեսզի ներկանյութից մաքրի՝ իմանալով, որ քիմիայի ոլորտում որոշակի հետաքրքրություններ ունի:
Պաշտպանը, գտնելով, որ մեղադրանքն անհիմն է, միջնորդեց իր պաշտպանյալին ևս արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալը, փոխելով նախաքննության ընթացքում արտահայտած իր դիրքորոշումը, դատարանում համաձայնել է առաջադրված մեղադրանքի հետ:
Ուստիև՝ պաշտպանն անդրադարձավ միայն Հարությունյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներին՝ նշելով, որ նա նախկինում դատապարտված չի եղել, դրական է բնութագրվում, ունի մշտական բնակության վայր, խնամքին են հաշմանդամ մայրը, չաշխատող կինը և երկու որդիները, որոնցից մեկը մինչ 14 տարեկան է:
Պաշտպանը միջնորդեց Հարությունյանի նկատմամբ նշանակվելիք ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով:
Հաջորդ դատական նիստում ճառերով հանդես կգան, ամբաստանյալ Արմեն Պողոսյանի և Սանասար Գաբրիելյանի պաշտպանները:
Գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը խնդրել է նիստը հետաձգել և պաշտպանական ճառով հանդես գալ միայն Սանասար Գաբրիելյանի պաշտպանի ճառից հետո: Նշենք, որ Գաբրիելյանը, ով դատաքննության սկզբում հրաժարվել էր իր պաշտպաններից, այսօր հայտարարեց, որ ցանկանում է պաշտպան ունենալ, և իր շահերը կներկայացնի փաստաբան Արթուր Ղարիբյանը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող Արամյանը միջնորդել էր Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդված 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման։
Գործարար Սանասար Գաբրիելյանին և ամբաստանյալ Արմեն Պողոսյանին մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով. Գործարարի համար դատախազը պահանջեց 4 տարվա, իսկ Արմեն Պողոսյանի համար՝ 3 տարվա ազատազրկում։
Քոչարյան եղբայրներին, Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի առաջին մասով, սակայն պահանջեց տարբեր պատժաչափեր։ Եղբայրներից մեկին՝ Անդրանիկ Քոչարյանին, և ամբաստանյալ Ժ.Զաքարյանին դատախազը միջնորդեց դատապարտել 2 տարվա պայմանական ազատազրկման ՝ 3 տարվա փորձաշրջանով, մյուս եղբորը՝ Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Դ.Հարությունյանին՝ 2 տարվա ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից