ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտարարություն՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ 11/20/2017 17:00 | ԼՐԱՀՈՍ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ Կոմիտեի՝ օրենքի նախագծի մշակումն իրականացվել է առանց քաղաքացիական հասարակության մասնագիտացված կառույցների ներգրավվածության և նրանց հետ քննարկումներ անցկացնելու։
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամնբ.
ՀՀ կառավարությունն իր վերջին՝ նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին եւ հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին ու որոշել է սահմանված կարգով դրանք ներկայացնել Ազգային ժողով։ Սա հերթական աղաղակող փաստն է, երբ իշխանությունը խիստ գաղտնի պայմաններում մշակում եւ խորհրդարան է ուղարկում կարեւոր օրենքի նախագիծ՝ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու եւ նրանց հետ որեւէ քննարկում անցկացնելու։
Մինչդեռ՝ 2000 թվականից ի վեր եւ հատկապես 2010-ին, երբ անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի առնչությամբ վերախմբագրվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պետական տարբեր ատյաններին ու հանրությանը ներկայացրել ենք մեր դիրքորոշումները, փորձագիտական եզրակացություններն ու օրենսդրական առաջարկությունները։ Ցայսօր ոլորտի պատասխանատուների գզրոցներում են մնում միջազգային փորձագետների առաջարկների հիման վրա պատրաստած՝ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին մեր նախագծերը, որոնցով նախատեսվում էր արմատական բարեփոխումներ իրականացնել հեռարձակման ոլորտում։ Իշխանական ամենաբարձր ատյաններում մեզ հավաստիացրել են, որ այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը վերանայելիս հաշվի կառնվեն մեր մոտեցումները, իսկ նոր օրենք մշակելիս անպայման կներգրավվեն նաեւ մեր փորձագետները։ Հետեւաբար, հիմքեր կային ակնկալելու, որ մեզ հնարավորություն կընձեռվի կառուցողական ներդրում ունենալու ընդունվող որոշումներում եւ կարգավորումներում։
Ցավոք, հերթական անգամ իշխանությունները տեր չեղան իրենց խոստումներին եւ անտեսեցին մասնագիտացված հասարակական կառույցների մասնակցությունը կարեւոր գործընթացում։ Այսպիսի գործելաոճն առավելեւս անընդունելի է այն պահին, երբ պաշտոնական Երեւանը պատրաստվում է Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրել, որում քաղաքացիական հասարակության անմիջական ներգրավվածությունը քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու պարտադիր պայման է դիտարկվում։ Կառավարության այս մոտեցումը փաստորեն արհամարհում է նաեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին ընդունած Քաղաքական որոշումների կայացման մեջ քաղաքացիական մասնակցության վերաբերյալ ուղեցույցի դրույթները:
Մոտակա ժամանակահատվածում մենք դեռ կանդրադառնանք նոր օրենքի նախագծի բովանդակությանը` վերլուծությունների, եզրակացությունների ու հայտարարությունների տեսքով։ Սակայն այսօր իսկ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այն ընդամենը մեկտեղել է անցած 7 տարվա ընթացքում կատարված փոփոխություններն ու լրացումները եւ համապատասխանեցվել է նոր Սահմանադրությանը։ Անդրադարձ չի արվել ոլորտի բազմաթիվ խնդիրներին, որոնք կուտակվել ու խորացել են այս տարիների ընթացքում՝ որեւէ լուծում չստանալով ոչ օրենսդրական, ոչ էլ պրակտիկ քաղաքականության մակարդակներում։
Մասնավորապես, չլուծված է մնում կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության խնդիրը։ Գործող օրենքից այս օրինագիծ անցած անընդունելի պայմանների հետեւանքով չի ստեղծվելու թվային հեռարձակման մասնավոր ցանց՝ մուլտիպլեքս։ Չի լուծվելու մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների հարցը, որոնք 2010 թվականի քաղաքականացված եւ անարդար մրցույթների հետեւանքով դուրս մնացին թվայնացման գործընթացից եւ ստիպված են շարունակել գործել անալոգային ռեժիմով՝ կորցնելով լսարանն ու գովազդատուներին։ Այս թվարկումը կարելի է շարունակել։
Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.
- ՀՀ Ազգային ժողովից՝ վերադարձնել օրինագիծը կառավարություն, պահանջելով վերանայել այն՝ հաշվի առնելով հանրության, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային փորձագետների առաջարկություններն ու մոտեցումները,
- ՀՀ կառավարությունից՝ ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։
Մենք կոչ ենք անում նաեւ միջազգային կազմակերպություններին եւ հատկապես Եվրամիությանը առավելագույնս նպաստել այս գործընթացին՝ հայաստանյան հեռարձակման ոլորտը բարեփոխելու եւ արդիականացնելու համար։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
- 01/25/2025 23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում
- 01/25/2025 20:59 Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե հատվածին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը տեղում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել