ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿՀ մուտք գործելու պահից առ այսօր Շիրխանյանը պետպատվերի շրջանակներում անցել է շուրջ երկու տասնյակ հետազոտություններ. Քրեակատարողական վարչություն 11/17/2017 17:07 | ԼՐԱՀՈՍ
Կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը բազմիցս հանդես է եկել հրապարակային հայտարարություններով ու պարզաբանումներով, որոնցում, ի թիվս այլ տեղեկությունների, տվյալներ են եղել նաև Վ. Շիրխանյանին պետության կողմից տրամադրվող անվճար բժշկական օգնության շրջանակներում ցուցաբերված բուժօգնության մասին: Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Այնուամենայնիվ, այսօր վերջինիս պաշտպան Հ.Ալումյանը www.pastinfo.am կայքի հետ զրույցում մասնավորապես հայտարարել է, որ երկու տարի է, ինչ համարյա բոլոր դեղամիջոցները Վ. Շիրխանյանի հարազատներն են ձեռք բերում, համարյա բոլոր հետազոտությունների համար իր պաշտպանյալի հարազատներն են վճարում այն դեպքում, երբ որ դա կառավարության պարտականությունն է:
Արդեն եկել է ժամանակը, որպեսզի կառավարությունն իր պարտականությունները կատարի. Հայկ Ալումյան
«Եվ հիմա արդեն եկել է ժամանակը, որպեսզի կառավարությունն իր պարտականությունները կատարի»:
Քրեակատարողական ծառայությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու պահից առ այսօր Վահան Շիրխանյանը պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության(պետպատվերի) շրջանակներում անցել է շուրջ երկու տասնյակ հետազոտություններ, որոնց թվում`
1.15.02.2016թ. – Ստորին վերջույթների մագիստրալ անոթների Դուպլեքս հետազոտություն «Դիագնոստիկա» ԲԿ-ում
2. 03.08.2016թ. – Գլխի ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) «ԼԴՄՑ» կենտրոնում
3. 04.08.2016թ. – Գլխի անոթների դոպլեր հետազոտություն «Դիագնոստիկա» ԲԿ-ում
4. 22.11.2016թ. – ա. ԿՏ (Կոմպյուտերային տոմոգրաֆիա)
բ. Հոլտեր մոնիթորինգ
գ. ԷԽՈ-ԷԿԳ – դոպլեր (սրտի և անոթների հետազոտություն) «Աստղիկ» ԲԿ-ում:
5.30.11.2016թ. - ԷՆՄԳ (էլեկտրոնեյրոմիոգրաֆիա) - «Դիագնոստիկա» ԲԿ-ում
6.23.02.2017թ.,- ստորին վերջույթների դուպլեքս, ինչպես նաև ստացիոնար պայմաններում այլ հետազոտություններ - «Էրեբունի» ԲԿ
7.24.03.2017թ. – կրկին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում կատարվել է ռևմատոլոգ Ե.Մելիքյանի խորհրդատվությունը:
Նույն օրը կատարվել են նաև ՀՀ գլխավոր անգիովիրաբույժի և գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությունները:
8.03.04.2017թ. – ողնաշարի ՄՌՏ հետազոտություն- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
9.23.10.2017թ. – Հոլտեր ԷՍԳ, ինչպես նաև էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Ընդ որում, հարկ է նշել, որ նշված հետազոտությունների գերակշիռ մասի դեպքում Վ. Շիրխանյանի մոտ ախտաբանական լուրջ փոփոխություններ չեն հայտնաբերվել:
Հավելենք նաև, որ մինչև կալանավորումը և քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում վերջինիս կողմից օգտագործվող շուրջ 16 անուն դեղամիջոցներից 13-ը տրվել են Քրեակատարողական ծառայության կողմից:
Ինչ վերաբերում է, Վ. Շիրխանյանի՝ այսօր դատարան չներկայանալու պատճառներին, ապա նշենք, որ դա պայմանավորված է եղել վերջինիս մոտ արյան զարկերակային ճնշման տատանմամբ (ինչի համար ի դեպ նա ստանում է համապատասխան դեղորայքային բուժում )ու դրա հետևանքով նրա ինքնազգացողության վատացմամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից