ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը 11/17/2017 12:22 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարարարական խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը:
Դավիթ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին, կարևորել օրակարգում ընդգրկված հարցերը՝ առաջարկելով խորհրդի անդամներին ունենալ կառուցողական քննարկում:
Օրակարգային առաջին հարցով Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող՝ ՀՀ արդարադաության նախարարության իրավասությանն առնչվող 2017 թվականի գործողությունների կատարման ընթացքը: Վիգեն Քոչարյանը տեղեկացրել է, որ Գործողությունների շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Վերջինով նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրել ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգի հնարավորություն (Խորհրդի անդամների առաջարկին ընդառաջ գնալով՝ Արդարադատության նախարարությունը Կառավարության որոշման նախագիծն այսօր հրապարակել է e- draft.am կայքում` https://www.e-draft.am/projects/558 ):
Փոխնախարարի խոսքով՝ ՄԻՊ ռազմավարության գործողությունների համատեքստում նախարարությունը մշակել է նաև «ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությանը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ, որով քրեակատարողական ոլորտին առնչվող առանձին միջոցառումներ են նախատեսվել: Վիգեն Քոչարյանը մասնավորեցրել է, որ, ըստ առաջնահերթության, թիրախային ուղղություններից է համարվելու քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ապահովմանն ուղղված չափանիշների մշակման և ներդրման միջոցառումը:
Նա նաև տեղեկացրել է, որ ավարտվել են ՔԿԱԳ մարմինների հետ ծննդյան ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգի ներդրման աշխատանքները. ՔԿԱԳ մարմինները ծննդյան գրանցումներն իրականացնում են օգտվելով ծննդյան բժշկական վկայականների միասնական գրանցամատյանի տեղեկատվական համակարգից: Միաժամանակ ծննդյան գրանցման վերաբերյալ տեղեկությունները, քաղաքացու ցանկության դեպքում, ՔԿԱԳ մարմինների կողմից փոխանցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության տեղեկատվական համակարգ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ձևակերպելու նպատակով:
ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի առաջատար մասնագետ Արփինե Սարգսյանը, ներկայացրել է լրամշակման փուլում գտնվող «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» և «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը՝ հավելելով, որ դրանք երկու անգամ ևս ներկայացվել են հանրային քննարկման: Նախարարության աշխատակիցը խոսել է ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևերից, ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգից, ինչպես նաև ներկայացրել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը:
Վերջինիս վերաբերյալ հասարակական խորհրդի անդամներից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը, «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը և «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանը ներկայացրել են առաջարկներ, որոնցից մի մասը Նախարարությունը տեղում ներառեց նախագծում, մի մասն էլ խոստացավ քննարկման առարկա դարձնել:
Հանդիպման ավարտին Խորհրդի անդամները տեղեկացրել են, որ օրակարգային և մի շարք այլ հարցերի վերաբերյալ գրավոր տեսքով առաջարկություններ կներկայացնեն Արդարադատության նախարարություն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ