ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես բացարձակապես անմեղ եմ, կոչ եմ անում դատախազին հրաժարվել մեղադրանքից. դատախազ ամբաստանյալ 11/17/2017 20:29 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի պաշտոնյաների և մյուսների վերաբերյալ կաշառքի աղմկահարույց գործով այսօր սկսվեց դատաքննությունը: Դատարանում հրապարակվեց 13 ամբաստանյալներից հինգի մասով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, մնացած ութի մասով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը կշարունակվի հաջորդ դատական նիստում:
Այսպես, ըստ մեղադրանքի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը իր վարույթում գտնվող քրեական գործով դատաքննության ընթացքում՝ 2015թ. սեպտեմբեր-2016թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Գոռ Գալստյանի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից՝ նրանց որդու Գ. Գալստյանի և դստեր ամուսին Մասիս Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նույն անձանց օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ Գ. Գալստյանին մեղմ պատժի դատապարտելու, Մ. Կարապետյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար, իր վարորդ Կարեն Մարտիկյանի և Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23000 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, 2017թ. փետրվարի 27-ին ժամը 15.00-ից 17.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում՝ իր աշխատասենյակում դատարանի նախագահը Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձանց օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն՝ Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալուն նպաստելու համար, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք։
Դատարանում հրապարակվեցին նաև նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի, ինչպես նաև Կարեն Մարտիկյանի և Հայկ Կարապետյանի վերաբերյալ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Աղվան Պետրոսյանին և Վանիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանաբար՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը և դատավորի կողմից կաշառք ստանալը), Սևակ Շհոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասին 2-րդ կետով, Կարեն Մարտիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդություն, իսկ Հայկ Կարապետյանին՝ բացի նույն՝ կաշառքի միջնորդության հոդվածից մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք տալու փորձ:
Աղվան Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն հասկանալի չէ մեղադրանքը, իրավական որակումը և այն կարիք ունի պարզաբանման, մասնավորապես, ինչպես է խմբի կողմից կաշառք վերցվել: Նա միաժամանակ հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Վանիկ Վարդանյանն ևս հայտարարեց, որ մեղադրանքը պարզ չէ, այն պետք է բխի գործով ձեռք բերված ապացույցներից: Մեղադրական եզրակացությունն, ըստ նրա, «մարդկանց հանդեպ քար անտարբերության հետևանք է»: Մասնավորապես, նա հարցրեց՝ ո՞ր պահին է կաշառքի դիմաց հանցավոր համաձայնությունը տեղի ունեցել: Նա նույնպես իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքում:
Ամբաստանյալ Սևակ Շհոյանը հայտարարեց, որ պարզ չէ, թե երբ, ինչ հանգամանքներում և ում կողմից է տեղի ունեցել վերագրվող արարքը: Ըստ նրա, մեղադրանքը հիմնված է ենթադրությունների, բամբասանքների, հակակրանքի վրա: «Ես բացարձակ անմեղ եմ»,- ասաց ամբաստանյալը՝ կոչ անելով մեղադրողին հրաժարվել մեղադրանքից:
Կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող Կարեն Մարտիկյանն ու Հայկ Կարապետյանն իրենց մեղավոր չճանաչեցին առաջադրված մեղադրանքում, վերջինս ասաց, որ մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում:
Դատարանը մինչ դատաքննությունը սկսելը մասնակի բավարարեց պաշտպան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունը և վերացրեց Վանիկ Վարդանյանի կենսաթոշակի ու աշխատավարձի գումարների վրա դրված կալանքը, իսկ անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասով միջնորդության լուծումը հետաձգվեց մինչև էական հանգամանքների պարզելը: Դատարանը հետաձգեց նաև պաշտպանի միջնորդությունը Վանիկ Վարդանյանի ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը ճանաչելու մասին:
Ըստ պաշտպանի, դատավորներ Մելիքյանն ու Իսկոյանը՝ ինքնաբացարկ հայտնելով, որոշման մեջ նշել են, ամբաստանյալների կալանավորումը մնում է անփոփոխ, ինչի իրավասությունը նրանք, ըստ պաշտպանական կողմի, չեն ունեցել: Արդյունքում 25 օր իր պաշտպանյալն ապօրինի է պահվել կալանքի տակ: Նույն խնդիրը բարձրացրեցին նաև մի շարք այլ ամբաստանյալների պաշտպաններ:
Գործով մեղադրող Դավիթ Կարապետյանը նշեց, որ բացի ընդդատության վերաբերյալ որոշումից, դատարանը ցանկացած որոշման մեջ պարտավոր է անդրադառնալ խափանման միջոցի հարցին, ուստի դատարանի կողմից խախտում թույլ տալու խնդիր չկա:
Հաջորդ դատական նիստում դատարանն ըստ ամենայնի կավարտի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը, ապա քննության կառնի ամբաստանյալ Վանիկ Վարդանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունն իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել