ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդեն եկել է ժամանակը, որպեսզի կառավարությունն իր պարտականությունները կատարի. Հայկ Ալումյան 11/17/2017 13:48 | Դատական ռեպորտաժներ
Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ` ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով: Ըստ քրեակատարողական հիմնարկից ստացված գրության` Վահան Շիրխանյանը «ներկա առողջական վիճակով չի կարող մասնակցել դատական նիստին»:
Լրագրողների հետ զրույցում Վ.Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ իր պաշտպանյալն ամեն նիստին էլ ունենում է առողջական խնդիրներ, որոշակի ժամանակ անցնելուց հետո այլևս չի կարողանում նստած դիրքում գտնվել և շատ երկար ժամանակ տանջվելուց հետո միայն իրեն թույլ է տալիս ասել, որ այլևս չի կարող նստած մնալ:
«Չնայած իր շատ ծանր առողջական խնդիրներին, մինչև վերջերս քրեակատարողական հիմնարկները՝ սկզբում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն, հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, տեղեկանքներ էին գրում, թե իբր պրն.Շիրխանյանը ի վիճակի է մասնակցել դատարավարությանը: Առաջին անգամն է, երբ որ քրեակատարողական հիմնարկից նամակ եկավ, որ պրն. Շիրխանյանն ի վիճակի չէ մասնակցել»,- ասաց Հայկ Ալումյանն, ընդգծելով՝ ի՛նչ աստիճանի է սրվել նրա առողջական վիճակը, որ ՔԿՀ-ն ասում է, որ նա ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին: Պաշտպանը նկատեց, որ քրեակատարողական հիմնարկները երբեք հակված չեն եղել ճշմարտությունն ասել, միշտ հակված են եղել պնդելու, որ առողջական խնդիրներն ավելի քիչ են, քան իրականում կան: «Եվ դա ինձ շատ մտահոգում է»,- ,- ասաց Հ.Ալումյանը:
Արդյոք դա կարո՞ղ է լինել վերջերս ՄԻԵԴ-ի կողմից Վահան Շիրխանյանի գործով կայացված որոշման հետևանքը (որով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է պետությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրա առողջական վիճակը ճիշտ գնահատելու և անհրաժեշտ բուժումն ապահովելու համար) հարցին պաշտպանը պատասխանեց. «Այն, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունենալու է Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված, վաղուց էր հասկանալի»: Հայկ Ալումյանը զարմանք հայտնեց, որ իշխանությունները միայն վերջերս են սկսել դա հասկանալ:
ՄԻԵԴ-ի հիշյալ որոշումից հետո կառավարությունն, ըստ պաշտպանի, ընդհանրապես ոչ մի քայլ չի ձեռնարկում կամ «գոնե մեզ այդպիսի քայլեր հայտնի չեն»: Հայկ Ալումյանը նշեց նաև, որ իրենք հիմա բանակցում են մասնագետների հետ, փնտրում են այնպիսի մասնագետների, ում կվստահեն, «և մենք այդ մասնագետներին Հայաստանում չենք փնտրում, որովհետև մենք հասկանում ենք, թե Հայաստանում ինչ լծակներ կան ցանկացած բժշկի նկատմամբ»: Պաշտպանը պարզաբանեց, որ այսօրվա դրությամբ ցանկացած բժիշկ որևիցե բժշկական կենտրոնում է աշխատում, իսկ «դուք նաև գիտեք, թե ում են պատկանում այդ բժշկական կենտրոնները և համապատասխանաբար ինչ լծակներ կան ցանկացած բժշկի նկատմամբ»:
Ըստ Հայկ Ալումյանի` այդ պատճառով իրենք պատրանքներ չունեն, որ հայաստանյան բժիշկներից կարող են օբյեկտիվ կարծիք ստանալ Վահան Շիրխանյանի հետ կապված:
Պաշտպանը նշեց նաև, որ կողմը միջոցներ չունի այդ մասնագետներին վճարելու համար:
«Բայդ մենք գտնում ենք, որ այդ մասնագետներին վճարելու պարտականությունը կրում է կառավարությունը: Երբ որ մենք կստանանք այդ մասնագետների համաձայնությունը, որպեսզի իրենք հետազոտությունը անցկացնեն, ապա մենք իրենցից կստանանք իրենց ծառայությունների դիմաց նրանց նախահաշիվը և այն կներկայացնենք կառավարությանը՝ վճարման համար», - ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ երկու տարի է, ինչ համարյա բոլոր դեղամիջոցները Վ.Շիրխանյանի հարազատներն են ձեռք բերում, համարյա բոլոր հետազոտությունների համար իր պաշտպանյալի հարազատներն են վճարում այն դեպքում, երբ որ դա կառավարության պարտականությունն է:
«Եվ հիմա արդեն եկել է ժամանակը, որպեսզի կառավարությունն իր պարտականությունները կատարի»,- ասաց Հայկ Ալումյանը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից