Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Բժշկական գիտությունների թեկնածուն պնդում է՝ որդին մահացել է բժիշկների մեղքով. «Հայկական ժամանակ» 11/17/2017   09:05  |  Մամուլ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Երեւանի բնակչուհի Լաուրա Հովսեփյանը դիմել է «Հայկական ժամանակի» խմբագրություն՝ ահազանգելով, որ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իր որդին մահացել է բժիշկների մեղքով:

Նա նշում է, որ այստեղ առաջնորդվում են բացառապես կամայականության եւ էգոցենտրիզմի սկզբունքներով՝ ոտնահարելով մասնագիտական գործունեություն ծավալելու բարոյական նորմերը, որոնք սպառնալիք են բազմաթիվ հիվանդների կյանքի համար: Իսկ իր որդու՝ Արմեն Ադամյանի մահը նա գնահատում է որպես «անհեթեթ, բոլորովին անսպասելի, զայրացուցիչ եւ ապշեցուցիչ կորուստ»:

57-ամյա Արմեն Ադամյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին՝ հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց:

«Եվ այսպես, հիվանդը ընդունվել է նշված բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունք շտապօգնության մեքենայով՝ ուղեղի արյան շրջանառության թեթեւակի խանգարման նախանշաններով՝ գլխացավով, փսխումով, արյան ճնշման բարձրացումով, գիտակից եւ զգայուն վիճակում ու առանց նյարդաբանական ռեֆլեքսների պաթոլոգիկ խանգարումների»,- գրում է մահացած տղամարդու մայրը, որն, ի դեպ, Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին գիտաշխատող է (մինչեւ 2010 թվականը), բժշկական գիտությունների թեկնածու:

Նա վստահ է, որ որդու մահը վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանի եւ բժիշկ Լեւոն Առլովի ցուցաբերած ոչ պատշաճ մասնագիտական գործողությունների հետեւանք է՝ ոչ ժամանակին նշանակված ադեկվատ բուժում, ոչ ծավալուն լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների իրականացում, ախտորոշման բացակայություն, ինչպես նաեւ ուղեղի համակարգչային հետազոտության ծայրահեղ ուշացում:

Վերջինը, նրա համոզմամբ, պետք է իրականացվեր հիվանդի ընդունման առաջին իսկ րոպեներին, այնինչ կատարվել է 12 ժամ անց: «Այսինքն՝ այն ժամանակ, երբ հիվանդությունը զարգացել է, եւ փոքրիկ (микро) պաթոլոգիկ օջախը խորացել է եւ ճնշել ուղեղում տեղակայված կենսական կարեւոր կենտրոնների վրա՝ առաջացնելով կյանքին անհամատեղ բարդություններ: Հայտարարում եմ, որ որդուս մահվան հիմնական պատճառը նշված բժիշկների մեղքն է եւ պետք է դիտարկել իրավական շրջանակներում: Այդ իսկ պատճառով այս հանցավոր արարքը վերադաս ատյանների կողմից պետք է ընկալվի որպես խորը վերլուծության նյութ եւ դիտարկվի իրավական շրջանակակում հետեւյալ ենթատեքստով «За правду, а не за победу»,- շարունակում է որդեկորույս մայրը:

Նա հայտարարում է, որ եթե մասնագիտության մեջ «ռեկորդային» քանակով թերացող այս բժիշկները չզրկվեն լիցենզիայից, ինքը հարցը տեղափոխելու է դատական ատյաններ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ« բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը, պատասխանելով մեր հարցմանը, պնդեց, որ Արմեն Ադամյանին կյանքը փրկել իրենց չէր հաջողվի, եթե անգամ նա հիվանդանոց ընդունվեր արդեն հիվանդությունն ախտորոշված վիճակում:

«Շաքարային դիաբետով այդ հիվանդի մոտ եղել է հեմոռագիկ ինսուլտ: Այսինքն՝ երբ որ ուղեղի անոթներից մեկը պայթում է բարձր ճնշման ֆոնի տակ, եւ արյունը ողողում է ուղեղը: 11 ժամվա ընթացքում հիվանդը մահացել է: Դա այնպիսի ախտահարում է, որ բժշկության մեջ 90-95 տոկոս դեպքերում հնարավոր չի լինում փրկել հիվանդի կյանքը»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Վստահեցրեց, որ անհրաժեշտ միջոցառումներն ուշ ձեռարկելու խնդիր չկա եւ որ Արմեն Ադամյանի վիճակը բարդացած է եղել արդեն մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը: «Համակարգչային հետազոտությունը արվել է ժամանակին: Շուտ արված համակարգչային հետազոտությունը երբեմն ցույց չի տալիս վիճակի իրական պատկերը: Կլինիկական նշանները պետք է ի հայտ գան, որ համակարգչային քննություն անցկացվի հիվանդին: Համակարգչային քննությունը «կոնվեյեր» չէ, որ հիվանդը հասավ հիվանդանոց, մտնի այնտեղ, ինչպես որ անմիջապես ԷԿԳ են անում կամ ճնշում չափում: Դրա համար նեղ մասնագետը պետք է ցուցում տեսնի, որ նշանակի: Հիվանդի ընդունվելու պահից մինչեւ մահը 10 ժամ չի անցել, ինչպես կարող էր 12 ժամ հետո համակարգչային հետազոտություն արվել: Հետո՝ դա բուժական միջոց չէ, դա հետազոտություն է, որը օգնում է բժշկին: Ընդամենը»,- ասաց բժիշկը:

Նա պնդեց, որ Արմեն Ադամյանի հիվանդանոց ընդունվելուց հետո համակարգչային հետազոտություն անելու ցուցում չի եղել եւ միեւնույն ժամանակ հաստատեց, որ որոշ ժամանակ անց այդ ցուցումն առաջացել է: Ստացվում է բժիշկը մի կողմից նշում է, որ հիվանդին արդեն բարդացած առողջական խնդիրներով են ընդունել, մյուս կողմից համակարչային խորը հետազոտության կարիք չի եղել ու դա առաջել է միայն հետո:

«Այո, գնալով սկսեց սիմպտոմատիկա նկատվել, նշանակվել է համակարգչային հետազոտություն եւ արվել է, բայց, ցավոք սրտի, դրա արդյունքում այն, ինչ-որ մենք ենք հայտնաբերել, բուժման ենթակա չէր»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ հավելելով. «Եթե ի սկզբանե խնդիրը հայտնաբերված գային, այդ ախտորոշումը հայտնի լիներ, նա չէր փրկվի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 17.11.17թ. համարում։ 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:24 26/04/2017  |  Արտակարգ պատահարներ70-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. հարազատները բժիշկներին են մեղադրում
15:02 30/03/2017  |  Քրեական խրոնիկոն«Ապարանի» ԲԿ-ից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել, սակայն բժշկի անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով մահացել է
13:35 25/02/2017  |  Արտակարգ պատահարներԲուժվող հիվանդի հերթական մահվան դեպքը. հարազատները մեղադրում են «Նորք-Մարաշ»-ի բժիշկներին
12:14 01/02/2017  |  Արտակարգ պատահարներ«Վանաձոր» ԲԿ-ում թոշակառու կին է մահացել
18:35 20/01/2017  |  Քրեական խրոնիկոնԲուժծառայության փոխգնդապետի՝ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում զինվորը մահացել է
17:13 19/01/2017  |  Դատական ռեպորտաժներԲժիշկը չի մասնակցի գիտաժողովին. դատարանը մերժեց պաշտպանի դիմումը
19:02 05/12/2016  |  Քրեական խրոնիկոնԱնհաջող շտապբուժօգնություն. ալերգիկ տղամարդուն ներարկումներ են կատարել ինչից հետո նա մահացել է
11:27 23/11/2016  |  Քրեական խրոնիկոնՎիրահատությունից ամիսներ անց կինը մահացել է. բժիշկն ամբաստանվում է անզգուշությամբ նրան մահ պատճառելու համար
16:00 03/11/2016  |  Քրեական խրոնիկոն70-ամյա կնոջ հիվանդության ախտորոշումը ճիշտ չի դրվել, վիրահատությունն ուշացվել է. արդյունքում նա մահացել է
12:09 03/11/2016  |  Քրեական խրոնիկոն«Էրեբունի» ԲԿ-ի 4 բժիշկներ մեղադրվում են հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ

Արխիվ

[]