ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կեղծ հավաքարարների գործով վերաքննիչ բողոքներ են ներկայացրել և՛ պաշտպանները, և՛ մեղադրողը 11/16/2017 19:57 | Դատական ռեպորտաժներ
Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն Մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում կեղծ հավաքարարների անվամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների աղմկահարույց գործով վերաքննիչ բողոքների քննությունը կսկսվի նոյեմբերի 28-ին:
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, մասնավորապես փաստաբան Գեղամ Հակոբյանը վերաքննիչ բողոքներում միջնորդում է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով իր պաշտպանյալ, 02.04.2007թ. ապրիլից մինչև 2013թ. սեպտեմբերի ամիսը «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենի, ինչպես նաև ինժեների պաշտոնները զբաղեցրած Արթուր Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, 314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիքը՝ երկու դրվագով և դատապարտվել 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ նրա եղբայրը Սամվել Հովհաննիսյանն, ով նույնպես զբաղեցրել է հիշյալ՝ տնօրենի և ինժեների պաշտոնները, մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով՝ երկու դրվագով և դատապարտվել պայմանական ազատազրկման 5 տարի ժամկետով: Պաշտպանը միջնորդում է Սամվել Հովհաննիսյանի մասով լրիվ ծավալով կայացնել արդարացնող դատական ակտ` մերժելով քաղաքացիական հայցն ամբողջությամբ, իսկ Արթուր Հովհաննիսյանի մասով կայացնել մասնակի արդարացնող դատական ակտ, արարքին տալով ճիշտ քրեաիրավական գնահատական և նշանակելով մեղմ պատիժ, որն էլ պայմանականորեն չկիրառել, ինչպես նաև բեկանել դատավճիռը քաղաքացիական հայցի մասով:
Իսկ մեղադրողը վերաքննիչ բողոքում միջնորդում է մասնակի բեկանել դատավճիռը` Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատժի, ինչպես նաև Գյուլիզար Շամոյանի, Գարեգին Գասպարյանի, Հունան Տեր-Հովհաննիսյանի և Տիգրան Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու մասով: Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրողը միջնորդում է նշանակել ազատազրկման ձևով պատիժ` 9 տարի ժամկետով, իսկ Գյուլիզար Շամոյանի, Գարեգին Գասպարյանի, Հունան Տեր-Հովհաննիսյանի և Տիգրան Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելը ճանաչել անթույլատրելի և նրանց նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ