ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը ներդրողի համար Հայաստանին կտա կրկնակի առավելություն. դեսպան Լաքոտի հարցազրույցը 11/16/2017 10:38 | ԼՐԱՀՈՍ
Ժոնաթան Լաքոտը սեպտեմբերին նշանակվեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան: 45-ամյա դիվանագետը նախկինում զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականի պաշտոնը, աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:
«Արմենպրես»-ը զրուցել է նորանշանակ դեսպանի հետ հայ-ֆրանսիական հարաբերությունների, առաջիկայում ստորագրվելիք Հայաստան-Եվրամիություն ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրի, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի եւ այլ հարցերի վերաբերյալ:
-Պրն դեսպա՛ն, նախեւառաջ կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին: Ինչպե՞ս եք այն գնահատում եւ ի՞նչ կարեւոր շեշտադրումներ կառանձնացնեք:
-Հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնաշնորհյալ են՝ հիմնված դարավոր բարեկամության վրա: Այդ հարաբերության հարստությունը պայմանավորված է մեր երկրների միջեւ եղած կապերի որակով: Երկու երկրների քաղաքական երկխոսությունն արտահայտվում է բարձրագույն ղեկավարների, ինչպես նաեւ խորհրդարանականների, ՏԻՄ ղեկավարների եւ քաղաքացիական հասարակությունների միջեւ տեղի ունեցող երկկողմ այցերով: Ֆրանսիան եւ Հայաստանը վարում են կրթամշակութային շատ սերտ համագործակցություն, որի հիանալի ապացույցներն են Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ ֆրանսիական դպրոցը:
-Անդրադարձաք Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությանը քաղաքական ոլորտում: Ի՞նչ կասեք տնտեսական ոլորտի մասին, ի՞նչ ցուցանիշներ կառանձնացնեք, եւ արդյոք երկու կողմերի ներուժը բավարար չափով օգտագործվում է:
-Մեր առեւտրատնտեսական կապերի ամրապնդումն իմ գործունեության գերակայություններից մեկն է: Առաջին պլանի ներդրող լինելով հանդերձ՝ Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի դեռեւս համեստ առեւտրային գործընկերը: Առկա են խոստուﬓալից ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, թվային կամ առողջապահության ճյուղերը, որտեղ մեր երկրները կկարողանային արդյունավետ համագործակցել: Այս իմաստով, կարեւոր զարգացումը, որը կշահագրգռեր ֆրանսիացի ներդրողներին, արտահանողներին առավել ներկա լինել Հայաստանում, ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումն է, որը Հայաստանին թույլ կտա կրկնակի առավելության առաջարկով հանդես գալ ցանկացած պոտենցիալ ներդրողի առջեւ. ԵԱՏՄ շուկայի հասանելիություն եւ դյուրինացված փոխանակումներ Եվրոպական Միության հետ:
-Տնտեսական ոլորտում համագործակցությունն առավել ակտիվացնելու համար ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում: Գործարարների համար ներդրումների հարցում ի՞նչ խնդիրներ կան, ըստ Ձեզ:
-Գործարարների եւ ներդրողների մեծամասնության համար հայկական շուկան առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, եթե այն կամուրջ է դեպի ԵԱՏՄ եւ Իրան՝ միաժամանակ օգտվելով առեւտրային արտոնյալ պայմաններից Եվրամիության հետ: Հայաստանի հետ առեւտուր անելու կամ այստեղ հաստատվելու համար նրանց անհրաժեշտ են հարկային, մաքսային եւ իրավական հստակ, բոլորի համար անաչառ կանոններ: Ողջունում եմ ՀՀ կառավարության տնտեսական եւ ներդրումների խթանմանն ուղղված բարեփոխումները: Այս իմաստով գործունեությանս գերակայությունն է լինելու հայ-ֆրանսիական ինստիտուցիոնալ համագործակցության ուժեղացումը: Այդ համագործակցությունն արտահայտված է ահա արդեն մեկ տարի Բիզնես Ֆրանսի եւ Զարգացման հայկական հիմնադրամի (ԶՀՀ) համատեղ աշխատանքով` վերջինիս օգնելու զարգացնել օտարերկրյա ներդրումների գրավչությունը Հայաստանում: Այս սերտացումը օգնել է նաեւ դնել առեւտրային կոնկրետ համագործակցության հիմք Հայաստանի եւ ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, քանի որ Ռոն-Ալպ շրջանի փոքր եւ միջին ձեռնարկությունների գլխավոր խորհրդի շուրջ 15 գործարարներ այս տարվա հոկտեմբերի 2-6-ը ԶՀՀ հրավերով Հայաստանում էին: Գնահատելի է, որ այդ համագործակցությունը կենտրոնացած է ՓՄՁ-ների վրա, որոնք հատկապես կարիք ունեն օժանդակության եւ խորհրդատվության հայկական շուկայի առանձնահատկությունները հասկանալու համար:
-Բավականին ակտիվ համագործակցություն է ընթանում նաեւ մշակութային ոլորտում: Ի՞նչ հիմնական շեշտադրումներով եք դուք պատկերացնում առաջիկա աշխատանքն այս ոլորտում:
-Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ իսկապես աշխույժ է մշակութային համագործակցությունը` ներառելով բազմաթիվ ոլորտներ, օրինակ՝ կինո: Այս առումով դեսպանությունը կշարունակի սատարել ֆրանսիական արտադրանքի ճանաչելիությունը ապահովող միջազգային կինոփառատոններին Հայաստանում՝ «Ոսկե ծիրան», «ՌեԱնիմանիա », «Ռոլան Բիկով»: Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպանությունների գործակցությամբ, մեծ հաջողություն ունեցավ 2017 թվականին, եւ այն կանցկացվի նաեւ 2018 թվականին: Հաջորդը ֆրանսիական երաժշտության խթանումն է եւ ֆրանսիացի երաժիշտների հետ ծանոթացումն է: Ցանկանում ենք հայկական հեղինակավոր հաստատությունների հետ (Օպերա, Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ, Հայաստանի երիտասարդական նվագախումբ, Կոմիտասի անվան փառատոն) խթանել նաեւ դասական եւ ժամանակակից երաժշտությունը` ջազ, համաշխարհային երաժշտություն, ինչպես նաեւ համերգներ կազմակերպել մարտ ամսին՝ Ֆրանկոֆոնիայի սեզոնի կամ հունիսին՝ երաժշտության տոնի ընթացքում: Ֆրանկոֆոն մշակույթների եւ ֆրանսերենի խթանումը եւս մեր գերակայություններից է, մանավանդ 2018 թվականին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տեսլականում: Այս շրջանակում, դեսպանությունը կկազմակեպի մշակութային եւ ֆրանսերեն լեզվի արժեւորմանն ուղղված մի շարք ծրագրեր:
-Ինչպես նշեցիք, 2018-ին թվականին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Նման մեծամասշտաբ միջոցառման անցկացումը Հայաստանում ի՞նչ նշանակություն ունի: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գագաթնաժողովից:
-Այո, մեկ տարի հետո այս գագաթնաժողովը հյուրընկալելը հրաշալի առիթ կլինի Հայաստանի համար: Հայաստանի անկախացումից ի վեր դա կլինի ամենամեծ իրադարձությունը, քանի որ ակնկալվում է ավելի քան 80 պատվիրակություն կամ ավելի քան 5000 մասնակից: Նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի այդ միջոցառմանը եւ, հաշվի առնելով մեզ միավորող պատմական կապերը՝ հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահի այցը միշտ էլ իրադարձություն է Հայաստանում: Դա բացառիկ նպաստավոր առիթ է մեր երկու երկրների հարաբերությունների համար, անգամ եթե ֆրանկոֆոնիան բացառապես միայն Ֆրանսիան չէ, այլեւ աշխարհի հինգ մայրցամաքների 80 երկիր:
-Անդրադառնանք ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ներկայիս փուլին: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկն է: Համանախագահները վերջին շրջանում փորձում են ակտիվացնել Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, մասնավորապես՝ վերջերս կայացավ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ օրերս համանախագահների եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Ըստ Ձեզ, որքանո՞վ են դրանք արդյունավետ հարցի խաղաղ կարգավորման տեսանկյունից, երբ Ադրբեջանն ակնհայտորեն խոչընդոտում է նախկին ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների իրականացման գործընթացը:
-Ֆրանսիան, Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ, ջանք չի խնայում ԼՂ հակամարտության բանակցված կարգավորման համար, որը երկուստեք շատ վիշտ է պատճառել բազմաթիվ ընտանիքների: Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ հենց խաղաղ լուծումը պետք է գտնվի բանակցային սեղանի շուրջ: Ֆրանսիան ողջունեց այդ հանդիպումները: Տխրությամբ եմ նշում, որ Հայաստանում գտնվելուս մեկ ամսվա ընթացքում շատ հայ զինվորներ են սպանվել շփման գծի վրա: Սա վկայում է այն մասին, որ ԼՂ հակամարտությունը ոչ թե «սառեցված» է, այլ երկու ժողովուրդների համար ողբերգական հետեւանքներ բերող բաց հակամարտություն է: Ֆրանսիան կոչ է անում ինտենսիվացնել բանակցություններն՝ ավելի քան երկու տասնամյակ տեւող այս հակամարտությանը լուծում գտնելու նպատակով:
-Պրն դեսպան, ի՞նչ եք կարծում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին: Խոսեցիք առաջիկայում ստորագրվելիք համաձայնագրի մասին: Ըստ Ձեզ՝ ինչ կտա այն երկկողմ հարաբերություններին: Ստորագրման հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում:
-Եվրոպական միությունը շարունակում է մնալ ամենախոշոր վարկատուն Հայաստանում կառավարման, մասնավոր սեկտորի աջակցման եւ հանրային վարչարարության բարեփոխման ոլորտներում: Միջազգային այլ դերակատարների հետ ԵՄ-ն կարող է Հայաստանին օժանդակել ամրապնդելու ցանկացած ժողովրդավարական զարգացման հիմք հանդիսացող քաղաքացիական հասարակության համախմբմանը եւ մարդու իրավունքների վիճակի բարելավմանը: Համաձայնագիրը կսերտացնի Հայաստանին Եվրոպական միության հետ՝ դյուրինացնելով առեւտրատնտեսական հարաբերությունները վերջինիս հետ: Այն կոչված է նաեւ ամրապնդելու համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ մարդու իրավունքների պաշտպանություն, իրավական պետության ուժեղացում, պայքար կոռուպցիայի դեմ, մշակութային շփումների զարգացում եւ քաղաքական երկխոսության խորացում: Համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանը կլինի Արեւելյան գործընկերության առաջին երկիրը, որը, միաժամանակ անդամակցելով ԵԱՏՄ-ին, նման համաձայնագիր ստորագրած կլինի նաեւ Եվրոպական միության հետ:
-Պրն դեսպա՛ն, ի վերջո, կարճ ժամանակ է, որ Հայաստանում եք, ի՞նչ եք հասցրել տեսնել կամ թեկուզ համտեսել այստեղ: Կպատմե՞ք Ձեր առաջին տպավորությունների մասին:
-Հինգ շաբաթ Հայաստանում գտնվելուց հետո կարող եմ ասել, որ ինձ համար Հայաստանն արդեն իսկ կլանող, հրապուրող երկիր է. թվում է, թե օրերը 50 ժամ ունեն, իսկ շաբաթները՝ 10 օր: Հայաստանը երկիր է, որը մշտարթուն է պահում բոլոր զգայարանները. դա վերաբերում է թե՛ մշակույթին, թե՛ խոհանոցին եւ թե՛ կենսակերպին: Իր մասշտաբով Երեւանը փոքր «քաղաք-աշխարհ» է (եւ սա ասում եմ որպես Լոնդոնից եկած փարիզցի): Այստեղ կհանդիպես բարձր մակարդակի, մի քանի լեզուների տիրապետող, դեպի աշխարհը բաց ակնառու դեմքերի: Բոլոր ասպարեզներում նկատելի է, որ մոտենում ես մի շատ հին քաղաքակրթության, որի արմատներն ընկղմված են երկար եւ հաճախ ողբերգական պատմության մեջ: Նորեկի համար սա չափազանց խթանող է եւ անգամ դեսպանի համար՝ հարգանքի եւ հաﬔստության տեղիք է տալիս:
Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից