Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   15:38 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ»

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մասնակցել են «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողությանը 11/16/2017   09:00  |  ԼՐԱՀՈՍ

Մոսկվայում Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառումը մեկնարկել է հայազգի մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Սարյանի մոտ երեք տասնյակ բացառիկ աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից, որոնք ստեղծվել են անվանի վարպետի կողմից Մերձավոր Արևելքի երկրներում ճանապարհորդության ընթացքում, ինչպես նաև դրանց մասին հիշողությունների հիման վրա:

Ցուցահանդեսը դիտելուց հետո Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելի սրահում հանդես են եկել ելույթներով: Միջոցառման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել 1995 թվականին Հայաստանից գողացված մեծանուն նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը: Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին ՌԴ նախագահը հայտնել էր դեռևս ս.թ. մարտի 15-ին՝ Մոսկվայում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
 

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողության ժամանակ

Մեծագույն հաճույք է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ միասին մասնակցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողությանը համաշխարհային ճանաչում ունեցող խոշորագույն թանգարաններից մեկում՝ Տրետյակովյան պատկերասրահում:

Այսօրվա միջոցառումը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին: Սրանք նշանակալի տարեթվեր են, որոնք վկայում են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների որակական նոր մակարդակի մասին` կառուցված բարեկամության բազմադարյա կապերի վրա, որոնցով միահյուսված են մեր եղբայրական ժողովուրդների ճակատագրերը: Մենք մշտապես միասին ենք եղել ՝ և՛ խաղաղ ժամանակ, և՛ ծանր փորձությունների տարիներին: Մեր հայրերն ու պապերը մեկ անգամ չէ, որ միասին ուս ուսի տված մարտնչել են ռազմաճակատներում: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել և երախտագիտությամբ նշել Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի կիսանդրու բացումը Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում: 

Ժամանակի ընթացքում մեր երկրների ու ժողովուրդների կյանքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, սակայն անփոփոխ են մնացել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ ջերմությունն ու անկեղծությունը՝ փոխկապակցված պարզ մարդկային ճակատագրերով:

Վերջին քառորդ դարի ընթացքում տպավորիչ առաջընթաց է արձանագրվել նաև հումանիտար կապերի զարգացման գործում: Ավանդական արժեքներին ու ազգային ինքնատիպությանը հավատարիմ մեր ժողովուրդները մշտապես եղել են բաց և խորապես հետաքրքրված մշակույթների փոխներթափանցմամբ: Մեզ շատ բան է մտերմացնում: Դա և՛ սրտաբացությունն է, և՛ բարյացակամությունը, և՛ մարդամոտությունը, և՛ զգացմունքայնությունը, և՛ իհարկե, ամեն նորի հանդեպ ընկալունակությունը: Ռուսաստանն իրավացիորեն համարում են համաշխարհային մշակույթի կենտրոններից մեկը: Պատահական չէ, որ Հայաստանի մշակույթի գործիչների զգալի մասը՝ մեր գրողները, երաժիշտները, ճարտարապետներն ու նկարիչները, դարձել են ոչ միայն ռուսական արվեստի դպրոցի շրջանավարտներ, այլև նրա փառահեղ ավանդույթների շարունակողներ, ովքեր բազմապատկում են ընդհանուր հոգևոր-մշակութային ժառանգությունը:

Այսօր Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի մշակույթը, անհնար է պատկերացնել առանց այնպիսի մեծությունների, որոնցից են՝ Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Միքայել Թարիվերդիևը և շատ այլ ականավոր գործիչներ, ովքեր դարձել են հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշեր:

Պատահական չէ, որ Հայաստանի մշակույթի օրերը մենք բացում ենք 20-րդ դարի մեծ գեղանկարիչներից, համարձակ նորարար Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսով, ով վարպետորեն միավորել է Արևելքի գեղարվեստական ավանդույթները 20-րդ դարի ռուսական և եվրոպական մշակույթի նոր միտումների հետ:Իսկ տառացիորեն այսօր Մոսկվայում բացվել է մեծ վարպետին նվիրված հուշատախտակ այն տան պատին, որտեղ նա ժամանակին ապրել է: Դեռ կես դար առաջ Սարյանն ասել է. «Արվեստը կարող է մարդկայնացնել, մոտեցնել մարդկանց գիտության և տեխնիկայի բոլոր զարմանալի հայտնագործություններին»: Այսպիսին էր սարյանական աշխարհընկալումն ու մշակույթի ընկալումը, որը հավերժացած է նրա արվեստում համամարդկային և վերժամանակային արժեքներով: 
Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կունենանք նոր սարյաններ ու այվազովսկիներ, խաչատրյաններ ու թարիվերդիևներ, իսկ մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը կհարստանա տպավորիչ և հետաքրքիր նախագծերով:

Հատկանշական է, որ «Հայաստանի մշակույթի օրերն» անցկացվում են ոչ միայն Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, այլև Ռուսաստանի տարածաշրջաններում: Սա հրաշալի հնարավորություն է առավել մոտիկից ծանոթանալու միմյանց հետ, բացահայտելու մեր երկրի պատմության, մեր ժողովրդի մշակույթի անհայտ էջերը: Համոզված եմ, որ մշակութային այս մեծ նախագիծը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և դրանց հետագա փոխհարստացման համար: 

Ռուսական մշակույթի բացառիկ գրական և երաժշտական ժառանգությունը, Ռուսաստանի ճարտարապետական հուշարձանները, Ռուսաստանի ժողովրդի ավանդույթները միշտ մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր երկրում: Կարծում եմ՝ դա փոխադարձ է, և «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում կազմակերպված միջոցառումները հավասարապես հետաքրքրական կլինեն ինչպես մշակույթի և արվեստի գործիչների, այնպես էլ լայն հասարակայնության, մասնավորապես, երիտասարդ սերնդի համար:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին իր մասշտաբով եզակի այս իրադարձությանն աջակցելու համար: Հենց նմանատիպ նախաձեռնություններից էլ ձևավորվում է մեր բարեկամության կենդանի հենքը:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև հռչակավոր նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը Հայաստանից գողացվել էր դեռևս 1995 թվականին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուսաստանցի բարեկամներին` այսօրվա ցուցահանդեսի անցկացմանը հիմնավորապես և, ինչը շատ կարևոր է, սրտանց մոտենալու համար, ինչպես նաև` միջոցառումների ամբողջ շարքին, որոնք կայանալու են Մշակույթի օրերի շրջանակներում:

Մաղթում եմ բոլոր ներկաներին, առաջիկա միջոցառումների բոլոր մասնակիցներին վառ, հետաքրքիր տպավորություններ:


 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]