ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյուղացիական տնտեսությունները կապահովագրվեն կարկտահարության, ցրտահարություն, հողմի և ջրհեղեղի ռիսկերից 11/15/2017 11:13 | ԼՐԱՀՈՍ
Գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագրի իրականացումը կսկսվի դեկտեմբերից: Ապահովագրական փաթեթը նախնական շրջանում ներառելու է հետեւյալ հիմնական ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն, հողմ եւ ջրհեղեղ:
Գերմանիայի կառավարությունը պատրաստ է 5 միլիոն եվրոյի չափով աջակցել Հայաստանի կառավարությանը: Հայաստանի կառավարությունը ևս հատկացրել է նույնքան գումար՝ գյուղացիական տնտեսությունների ապահովագրավճարը մասնակի սուբսիդավորելու նպատակով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կենտրոնական բանկից:
«Դեռեւս 2014 թվականից Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ համատեղ Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման նպատակով իրականացվում են զգալի աշխատանքներ: Ներկա դրությամբ ակնկալվում է, որ դեկտեմբերին արդեն կսկսվի ծրագրի իրականացման փուլը: Մասնավորապես, ներկայումս ամփոփվում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների կողմից ծրագիրը Հայաստանում իրականացնելու նպատակով խորհրդատու կազմակերպության և վերաապահովագրող ընկերության ընտրման միջազգային մրցույթները»,-տեղեկացրին ԿԲ-ից:
Գյուղատնտեսությունը Հայաստանում 2016 թ. դրությամբ կազմել է համախառն ներքին արդյունքի մոտ 16%-ը, իսկ այդ ոլորտում զբաղվածների թիվը՝ տնտեսապես ակտիվ բնակչության 34%-ը, ինչը նշանակում է, որ տնտեսական զարգացման համար գյուղատնտեսության ոլորտը կարևորագույններից է: Այնուամենայնիվ, չնայած երկրի համար դրա կարեւոր դերակատարությանը, գյուղատնտեսական արտադրողականության ներուժն ավելի մեծ է, քան իրական արտադրանքի ծավալը։
Կարևոր պատճառներից է ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերի բացակայությունը, այդ թվում նաև գյուղատնտեսական ապահովագրության բացակայությունը, որը կարող էր պաշտպանել գյուղացիական տնտեսություններին տեղական եղանակային ռիսկերից՝ կարկտահարություն, հեղեղներ, ցրտահարություն և այլն: Վարկ վերցնելը եւ սպառումը կրճատելն այն ընդունված ռազմավարություններն են, որոնց դիմում են եղանակով պայմանավորված կորստի հաղթահարման համար։ Սրա արդյունքում իջնում է կենսամակարդակը, մեծանում է գյուղացիական տնտեսությունների խոցելիությունը եւ աճում են նրանց ունեցած պարտքերի ծավալները։
Գյուղացիական տնտեսություները ներկայումս շարունակում են լուրջ կորուստներ ունենալ անակնկալ եղանակային պայմանների պատճառով: Գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը կնվազեցնի գյուղացիական տնտեսությունների, այդ թվում փոքր եւ միջին տնտեսությունների, ծայրահեղ եղանակային պայմաններով պայմանավորված խոցելիության մակարդակը, կնպաստի գյուղատնտեսական վարկերի հասանելիությանը և գյուղատնտեսության ոլորտում ներդրումների աճին:
«Առաջին փուլում ապահովագրությունը նախատեսվում է սկսել բուսաբուծության ճյուղից: Հետեւաբար, ապահովագրական փաթեթը նախնական շրջանում ներառելու է Հայաստանում առկա հետեւյալ հիմնական ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն, հողմ եւ ջրհեղեղ, հետագայում սպասվում է, որ ռիսկերի մեջ կներառվի երաշտը: Այն դեպքերում, երբ բերքը վնասվի այլ պատճառներով (օրինակ` գյուղացիական տնտեսության աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման) գումարը չի հատուցվի: Առաջին փուլում նախատեսվում է ներառել փաթեթներում հետեւյալ 10 բերքատեսակները՝ ցորեն, կարտոֆիլ, խաղող, ծիրան, խնձոր, լոլիկ, սեխ, գարի, դեղձ եւ կաղամբ:
Նախատեսվում է իրականացնել ծրագիրը պիլոտային տարբերակով 2 տարի, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե ինչ սկզբունքով կիրականացվի ապահովագրությունը: Խորհրդատու կազմակերպության օգնությամբ կառաջարկվեն եւ կփորձարկվեն Հայաստանում առավել արդյունավետ տարբերակները: Գյուղատնտեսական վարկերի ապահովագրություն՝ որպես ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրում չի սպասվում»,-տեղեկացրին ԿԲ-ից:
Լուսանկարը՝ Sputnik-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից