ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան. «Հայկական ժամանակ» 11/14/2017 10:32 | Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այսօր գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է՝ 71-ամյակը: Արդեն 18 տարի է, ինչ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Առ այսօր ակտիվորեն ծավալվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները:
Այս տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է:
«Այնինչ, եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը քննությունից թաքնվելու պահից կասեցվում է, ապա սահմանված է ժամկետ, որն անցնելուց հետո անձն ազատվում է պատասխանատվությունից անգամ թաքնվելու ու հետախուզման մեջ գտնվելու պարագայում։ Եթե նախկին քրեական օրենսգրքով այդ ժամկետը 15 տարի էր, ապա գործող օրենսգիրքը սահմանում է 20 տարի։
Մեր զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը մանրամասնել է, թե ինչ իրավական ընթացակարգեր կլինեն, եթե, այնուամենայնիվ, Վանո Սիրադեղյանը որոշի վերադառնալ:
- Պարոն Վարոսյան, ասում են, որ ցանկացած պարագայում Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ: Իրավական առումով կարո՞ղ է վերադառնալ, թե՝ ոչ:
- Ինձ թվում է, որ կարող է վերադառնալ՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որ ինքը թաքնվում է քննությունից: Այսինքն՝ վաղեմության ժամկետները անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգրքով սահմանված է 20 տարին:
- Այսինքն՝ իր պարագայում պետք է կիրառել 15 տարվա՞ վաղության ժամկետ, քանի որ 20 տարվա ծանրացնող դրույթը հետադարձ ուժ չի կարող ունենալ:
- Այո, կարծում եմ, որ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատասխանատվությունից ազատելու դրույթը: Այստեղ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկետը: Վաղեմության ժամկետը, ըստ քրեական օրենսգրքի, պետք է հաշվվի մեղսագրվող վերջին արարքի կատարումից սկսած, բացի դրանից անձը պետք է թաքնվելու ընթացքում այլ հանցագործություններ կատարած չլինի: Եթե անձին վերագրվում է այնպիսի արարքների կատարում, որոնց համար նախկին քրեական օրենսգրքի կիրառմամբ կարող էր նշանակվել մահապատիժ, ապա նախկին քրեական օրենսգրքրի համաձայն՝ այդ պարագայում վաղեմություն կիրառել-չկիրառելու հարցը պետք է լուծի դատարանը: Մենք գիտենք, որ Հայաստանում մահապատիժը որպես պատժատեսակ վերացված է, ուստի, անկախ դատարանի հայեցողությունից՝ վաղեմության ժամկետները ենթակա են կիրառման։ Այսինքն՝ այն մեղադրանքերով, որոնք իրեն առաջադրվել են, նախկին քրեական օրենսգրքով սահմանվում էր մահապատիժ:
- Եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա, ի՞նչ իրավական ընթացակարգեր է նախատեսվում:
- Ես կարծում եմ, որ վերադառնալը պետք է ձեւակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ, դա ինչպես պետք է լինի՝ չգիտեմ՝ հայտնաբերում, ներկայացում, կամովին ներկայացում: Որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի, այն դատարանը, որի վարույթում է գտնվում քրեական գործը: Ինքը կարող է ներակայանալ ցանկացած իրավապահ մարմնի, որովհետեւ հետախուզումը իրականացվում է Հայաստանի Հանարպետության իրավապահ մարմինների կողմից եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության: Թե ինչ որոշում կլինի, չգիտեմ, սակայն ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում. պատաճառաբանությունները պետք է դատարանը ներկայացնի:
- Իսկ հնարավո՞ր է որ դատարանը որոշում կայացնի ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու, այլ նրան կալանավորելու վերաբերյալ:
- Ես ասացի այն, ինչ նախատեսված է օրենքով: Գիտեմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ, այդ հարցը լինելու է քաղաքական որոշման մակարդակով, ուստի ինչ կկիրառվի, ինչ չի կիրառվի, ինչ ավարտ, հանգուցալուծում կունենա ՀՀ-ում, կանխատեսելի չէ:
- Ենթադրենք իրավիճակ, որ Վանո Սիրադեղյանը վերադառնում է եւ չի ներկայանում իրավապահ մարմիններին, այդ դեպքում ի՞նչ է լինում:
-Կարծում եմ՝ նման ցանկության դեպքում, անձը կբացահայտի իր գտնվելու վայրն ու նախապես կդիմի Հայաստանի համապատասխան մարմիններին: Նամակ կգրի կամ հյուպատոսարան կգնա, որ այսինչ օրը գալիս եմ:
Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է դեռեւս 1999 թվականի փետրվարի 19-ին եւ նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել եւ ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ, 182 հոդվածի 1-ին, 17-96 հոդվածի 2-րդ մասերով: 07.05.99թ ազատվել է ձերբակալումից եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն՝ մինչեւ 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարեց դատախազության միջնորդությունը եւ զրկեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի որոշմանն անմիջապես հաջորդեց Վանո Սիրադեղյանի փախուստը: Այսպիսով՝ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից:
Նրա եւ եւս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան էր ուղարկվել 1999 թվականի հուլիսին: Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ: (Արմեն Տեր-Սահակյանի (սույն գործով ցմահ ազատազրկման դատապարտված,-հեղ.) եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ եւ լսվել է այլ դատարանում): 2000 թվականին Վանո Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից, նրա վերաբերյալ մասն անջատվել էր Վահան Հարությունյանի եւ մյուսների գործից: Վ.Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել էր՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: Եթե հիմք ընդունենք Երվանդ Վարոսյանի ասածը, Սիրադեղյանի գործով վաղեմության ժամկետը լրացել է 2015 թվականին: Տվյալ դեպքում, սակայն, կիրառել, թե չկիրառել նրա նկատմամբ վաղեմության ժամկետը, պետք է որոշի դատարանը: Սա փաստացի նշանակում է, որ պետք է լինի քաղաքական որոշում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 14.11.17թ. համարում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից