ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա այն օրենքը չէ, որի դեմ կարելի է ամեն գնով պայքարել. Արտակ Զաքարյանն ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը 11/14/2017 16:07 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը վստահեցնում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը միտված չէ Հայաստանում գիտության և կրթության զարգացմանը խոչընդոտելուն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ «Հանուն գիտության զարգացման» կարգախոսով ներկայացված օրենսդրական նախաձեռնության դեմ պայքարելն ընդհանրապես տրամաբանական չէ:
«Ես տեղյակ եմ, որ օրենքից դժգոհ մի քանի ուսանողներ հացադուլ են սկսել: Կոչ եմ անում մեր երիտասարդներին դադարեցնել հացադուլը, որովհետև դա ճիշտ ճանապարհ չէ, և այս օրենքն էլ այն օրենքը չէ, որի դեմ կարելի է ամեն գնով պայքար մղել:
Նույն այդ ուսանողների հետ վարչապետի մոտ կայացած հանդիպմանը մենք առաջարկել ենք մասնակցել կառավարության կողմից օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին:
Մենք այդ քննարկումների ընթացքում հաշվի կառնենք բոլոր առաջարկները, կտեսնենք, թե որքանով են կիրառվող մեխանիզմներն արդյունավետ, արդյոք մենք «հնարամիտ» մարդկանց համար նոր հնարավորություններ չենք ստեղծում, որպեսզի նրանք ճանապարհներ գտնեն խուսափել զինվորական ծառայությունից: Մենք գիտության և կրթության զարգացմանը խոչընդոտող որևէ նախաձեռնություն չենք ներկայացրել, և այս օրենքն էլ դրան չէ միտված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Զաքարյանը:
Նա հավելեց, որ տարկետումը շարունակելու է գործել, սակայն պայմաններով: Ընդ որում, այնպիսի պայմաններով, որ մատչելի և հասանելի լինի բոլորի համար:
«Այսօր տարկետումը գործում է այն մարդկանց համար, ովքեր միավորներ են հավաքում, իսկ մենք առաջարկում ենք տարկետման իրավունք տալ բոլոր այն ուսանողներին, ովքեր ասում են, որ չեն խուսափում զինվորական ծառայությունից, բայց խնդրում են թույլ տալ շարունակել իրենց կրթությունը: Սրանից լավ առաջա՞րկ»,- ասաց փոխնախարարը:
Նա հավելեց, որ իրենք չեն ընդունում օրենքից դժգոհություններ ունեցող ուսանողների առաջարկները, քանի որ շատ հստակ և հիմնավոր ներկայացնում են իրենց առաջարկները:
«Իսկ ընդունել նրանց առաջարկները, կնշանակի վերադառնալ նույն իրավիճակին, երբ չարաշահողները կշարունակեն չարաշահել, խուսափողները կշարունակեն խուսափել, իսկ գիտությունը դրանից որևէ բանով չշահի: Պատրա՞ստ եք դրան»,- նշեց Զաքարյանը:
Հարցին, արդյոք խուսափել ցանկացողները չեն կարողանալու նոր օրենքով կրկին խուսափել՝ օգտվելով կառավարության որոշմամբ տաղանդավոր անձանց տարկետում տալու հնարավորություններից, Զաքարյանը պատասխանեց. «Տեսեք, ենթադրենք կառավարությունը պետք է Արտակ Զաքարյանի որդուն՝ որպես տաղանդավոր ջութակահար, տարկետում տա: Մենք կառաջարկենք այս որոշումը ընդունումից մեկ ամիս առաջ դարձնել հրապարակային: Հանրությունն արդեն վերահսկողություն իրականացնելու հնարավորություն կստանա, իսկ նրա տաղանդավոր լինել կամ չլինելը կորոշեն մասնագետները:
Մենք սա դարձնելու ենք հանրային քննարկման հարց, հանրությունը կարողանալու է հետևել զարգացումներին: Եվ, եթե այդ ժամանակ խնդիրներ առաջանան, այս ուսանողները կպայքարեն դրա դեմ, ոչ թե օրենքի, որը բոլորիս համար կենսական նշանակություն ունի, այդ թվում՝ դիրքում կանգնած զինվորի համար»,- նշեց փոխնախարարը՝ շեշտելով, որ առողջապահական համակարգում ևս վերանայվելու են բոլոր մոտեցումները:
Նա ընդգծեց, որ հարգում է ուսանողների դիրքորոշումը՝ նկատելով, որ պաշտպանության նախարարությունը պատրաստ է լսել ցանկացած առաջարկ, որը կարող է օգտակար լինել իրենց որդեգրած քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Արտակ Զաքարյանը հույս հայտնեց, որ ուսանողները կվերադառնան համագործակցության դաշտ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան