ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատ դատավորներ սպասում են նման «հնարավորության», որ պատեհ-անպատեհ անեն այն, ինչ որ ցանկանում են. Հրանտ Անանյան 11/13/2017 17:18 | ԼՐԱՀՈՍ
Դատավորի կողմից իր մասնագիտական գործառույթներն իրականացնող փաստաբանի կամ անգամ դատախազի նկատմամբ մինչև 100.000 ՀՀ դրամի չափով տուգանք կիրառելու հնարավորությունը իրականությունից կտրված և իրավական պետության կայացմանը խոչընդոտող նորամուծություն է: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այս մասին տեսակետ հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հրանտ Անանյանը:
Ըստ փաստաբանի, նման փոփոխությունը մեզ մի քանի քայլով հետ է մղում և արգելակելու է փաստաբանության և նույն դատական համակարգի զարգացումը:
«Ուշագրավ է, որ օրինագծով կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ փաստաբանների պալատին դիմելը որպես սանկցիայի առանձին տեսակ վերացվել է առհասարակ: Այսինքն՝ շատ դատավորներ փորձելու են իրենց վարկանիշը բարձրացնել բացառապես «մահակի» միջոցով, միակողմանի, պահի ազդեցությամբ կամ ինքնահաստատմանն ուղղված հույզերի ներքո, ինչն անթույլատրելի է մեր իրականության մեջ, երբ որոշ «դատավորներ» դեռևս այն համոզմունքի են, որ փաստաբանները (պաշտպան, ներկայացուցիչ) ավելորդ են որպես դատավարության մասնակիցներ:
Շատ դատավորներ սպասում են նման «հնարավորության», որ պատեհ-անպատեհ անեն այն, ինչ որ ցանկանում են»,- ասաց Հ.Անանյանը:
Փաստաբանը նշեց, որ ներկա կարգավորման համաձայն՝ փաստաբանի կարգապահական պատասխանատվության ենթարկել-չենթարկելու, տույժի այս կամ այն տեսակը որոշելու հարցի լուծումը վերապահված է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին, ում որոշումներն, ի դեպ, կարող են բողոքարկվել ընդհանուր հիմունքներով դատական կարգով նույն նախաձեռնողի, տվյալ դեպքում՝ սանկցիա կիրառած դատարանի (նախագահողի) կողմից:
Այլ կերպ ասած՝ դատական իշխանությունը զրկված չէ միջամտելու այդ հարաբերություններին և փաստաբանի հնարավոր անհարգալից վարքագծի իրավական գնահատականը ներկա կարգավորմամբ չի ավարտվում միայն ՀՀ փաստաբանների պալատով:
Այսինքն՝ գործող օրենսդրությունը նախատեսում է պատշաճ զսպումների և հակակշիռների մեխանիզմ նշված հարաբերությունների ներդաշնակ կարգավորման և զարգացման համար, մինչդեռ օրինագծի հեղինակները փորձում են խախտել հավասարակշռությունը, ինչն առաջացնելու է բազում լրջագույն խնդիրներ:
«Հասարակությանը շեղելու համար փորձեր են կատարվում ներկայացնել որոշ եվրոպական երկրների օրինագծին համահունչ փորձը, որպես էտալոն, սակայն պարզ ուսանողական նյութ է, որ օրենսդրական կարգավորման մեխանիկական ներդրումը՝ առանց մեր իրականության առանձնահատկությունները հաշվի առնելու, միանշանակ հետընթաց է, վնաս հանրային շահին:
Փորձ է արվում տպավորություն ձևավորելու, իբր, դատարաններն ուղղակի «հոյակապ» են աշխատում, բոլոր խնդիրները գալիս են փաստաբաններից կամ դատախազներից, սակայն, կարծում եմ, աքսիոմատիկ ճշմարտություն՝ իրավունքի պաշտպանությանը և արդարությանը հասնելու համար ինչպիսի դժվար ուղի է անցնում փաստաբանը պետական մարմինների, այդ թվում հենց դատական իշխանության հետ հարաբերություններում, այսինքն՝ փաստաբանի պատրաստվածությունն ու վճռականությունն այն էական փոխկապակցված խթաններն են, որ դատական համակարգը հաճախ շտկում է իր սխալները: Ներկայումս անհիմն փորձ է արվում ոչնչացնել վճռականությունը: Համոզված եմ, որ փաստաբանները անսպառ եռանդով պայքարելու են այս օրինագծի դեմ»,- ասաց Հրանտ Անանյանը:
Լուսանկարում՝ ՓՊ խորհրդի անդամ, փաստաբան Հրանտ Անանյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից