ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Վարդանյանն ինչ-որ բան ասաց մեղադրողին, նա էլ հակադարձեց՝ ականջներդ կկտրեմ 11/10/2017 19:20 | Դատական ռեպորտաժներ
Մարաշի զինված խմբի գործով այսօր հետազոտված երեք հատոր նյութերի թվում էր օդանավակայանի մերձակայքում կատարված քննչական փորձարարության արձանագրությունը: Ըստ փորձարարության, Արևաշատ գյուղում ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի տնից մինչև թռիչքուղին կազմում է 500-600 մ, գյուղից տեսանելի է թռիչքուղին և օդում թռչող ինքնաթիռը:
Փորձարարությունը կատարվել նախաքննության մի վարկածի հետ կապված, ըստ որի խմբի կողմից քննարկվել է թռիչքի պահին «Զվարթնոց» օդանավակայանի անմիջական հարևանությամբ գտնվող Արևաշատ գյուղի տարածքից ՀՀ նախագահի ինքնաթիռը
գնդացրով խոցելու հնարավորությունը, սակայն այդ ուղղությամբ կոնկրետ նախապատրաստական գործողություններ չեն կատարվել:
Գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ քննչական փորձարարությունը կատարվում է ինչ-որ հանգամանքներ ու պարագաներ վերականգնելու նպատակով, մինչդեռ հիշատակվածն ավելի նման է տեղազննության: Ըստ պաշտպանի, փորձարարության «արդյունքների» մասին տարակուսանք հայտնող ամբաստանյալներն ավելի ճիշտ են, քան իրավաբանը:
Փաստաբան Հայկ Ալումյանը մի շարք նյութերի կապակցությամբ հանդես եկավ հայտարարություններով: Մասնավորապես, գործով նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը սույն գործի շրջանակում կալանավորման որոշում կայացնելիս և հանդես գալով իր անունից՝ հաստատված է համարել, որ ստեղծվել է հանցավոր համագործակցություն, որին անդամակցել են այս ու այն անձինք: Այդ դեպքում, ըստ փաստաբանի, ինչպե՞ս կարող է դատավորը օբյեկտիվ քննություն իրականացնել: Պաշտպանը նշեց, որ դրանից բխող միջնորդությունն ինքը կներկայացնի հետագայում:
Այլ նյութերի հետազոտումից հետո Հայկ Ալումյանը փաստեց. նյութերից երևում է, որ փաստաբան Լևոն Բաղդասարյանն իրականացրել է մեղադրյալներ Արթուր Վարդանյանի և Անտոն Դիկրան Թոթոնջյանի շահերի պաշտպանությունը՝ նրանց միջև առկա էական հակասությունների պայմաններում: Մեղադրյալները իրար դեմ ցուցմունքներ են տվել և եթե նրանց միջև առերեսում անցկացվեր, այդ դեպքում պաշտպանը ինչպե՞ս պետք է մասնակցեր առերեսմանը և ո՞ւմ կողմից, նշեց Հայկ Ալումյանը: Նա ընդգծեց, որ այդ պահից սկսած կատարված դատավարական գործողություններն ապօրինի են, իսկ ձեռք բերված ապացույցներն էլ՝ անթույլատրելի ճանաչվելու ենթակա:
Օրենքի խախտմամբ է եղել նաև մի շարք մեղադրյալների պաշտպան ունենալուց հրաժարումը՝ դա պետք է տեղի ունենար պաշտպանի ներկայությամբ: Ուստի դրանից հետո կատարված բոլոր գործողություններն ապօրինի են, ասաց նա:
Այսօրվա դատական նիստում բանավեճ առաջացավ ամբաստանյալ Արթուր Վարդանյանի (ով, ըստ մեղադրանքի, ստեղծել ու ղեկավարել է հանցավոր համագործակցությունը) և մեղադրող դատախազի միջև: Գործի նյութերում առկա լուսանկարը կատարվել էր ամբաստանյալի հոր գերեզմանի մոտ, սակայն դատախազը լուսանկարը նկարագրելով՝ հայտարարեց, որ լուսանկարը ինչ- որ անձնավորության՝ Շռամ Վալերիկի, գերեզմանի մոտ է արվել: Դրանից Ա.Վարդանյանը վրդովվեց ու հայտարարեց՝ ոչ թե ինչ-որ, այլ իմ հոր գերեզմանի մոտ, ամբողջը բացահայտե՞լ եք, դա չե՞ք բացահայտել, հայտարարեց ամբաստանյալը:
Դատարանը ամբաստանյալի վարքագծի պատճառով նրա նկատմամբ դատական նիստերի դահլիճից մեկ ժամով հեռացնելու դատական սանկցիա կիրառեց: Արթուր Վարդանյանը դահլիճից հեռանալիս ինչ-որ բան ասաց դատախազին, նա էլ հակադարձեց՝ ականջներդ կկտրեմ:
Այսօր տեղի տվեցին նաև ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանի՝ Ապարի, նյարդերը: Նա մինչև դատական նիստի սկսվելը հայհոյանքներ, գոռգոռոց ուղղեց Արթուր Վարդանյանի ուղղությամբ: Անցենզուր արտահայտությունից զատ լսելի էր «կապիկլամիշ մի եղիր» արտահայտությունը: Ամբաստանյալի պաշտպան Կարմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2015թ. օգոստոսին ստացած կաթվածից հետո իր պաշտպանյալի նյարդային համակարգը դեռևս գտնվում է վերականգնման փուլում: Բռնկումն էլ կապված է նրա հետ, որ օրերս տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետազոտության համար, առողջական խնդրից ելնելով՝ նյարդերը չեն հերիքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից