ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեղծվել է արտակարգ դատարան՝ «Սասնա ծռեր» գործը քննելու համար, ինչը կոնվենցիայի խախտում է. Հայկ Ալումյան 11/08/2017 13:27 | Դատական ռեպորտաժներ
«Սասնա Ծռեր-1» քրեական գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատարանին։ Ըստ նրա՝ գործը դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում հայտնվելու հանգամանքները կասկածներ են առաջացնում դատավորի անաչառության վերաբերյալ։
Բացի այդ, տվյալ դեպքում՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ դատարանի կազմի ձեւավորումը չի համապատասխանում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» չափանիշին։
Պաշտպանը նշեց, որ դեպքը, որի առթիվ հարուցվել է քրեական գործը, տեղի է ունեցել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի՝ դատական տարածքում։
«Եթե ՀՀ որեւէ պետական մարմին որոշում կայացներ՝ այս գործը Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը հանձնելու մասին, ապա այդ քննությունն ուղղակիորեն կհակասեր Եվրոպական կոնվենցիայի 1-ին կետին։
Առավել եւս, եթե գործի քննությունը ոչ միայն տեղափոխվեր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իարվասության դատարան, այլ նաեւ հանձնարարվեր նախապես որոշված որեւէ կոնկրետ դատավորի, օրինակ Ձեզ, ոչ ոքի մոտ կասկած չէր առաջանա, որ այդ եղանակով ձեւավորված դատարանի կողմից գործի քննությունը հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հդովածի 1-ին կետի ամենաակնհայտ խախտում»- դատարանում հայտարարեց փաստաբանը։
Հայկ Ալումյանի դիտարկմամբ՝ տվյալ դեպքում այդ ամենը տեղի է ունեցել հենց այդպես, սակայն քողարկվել է դատավորի՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարան գործուղելու մասին ԴՆԽ որոշմամբ, որը չի փոխում տեղի ունեցած անօրինության էությունը։
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Դուք այս դատարան եք գործուղվել՝ հենց հատկապես Սասնա Ծռերի գործը, ավելին՝ հենց հատկապես գործից առանձնացված այս մասը քննելու համար։ Այդ մասին են վկայում, մասնավորապես, ԶԼՄ-ների հրապարակումները, որտեղ գործի հենց այս մասը Ձեզ հանձնարարելու մասին գրված է եղել շատ ավելի շուտ, քան պաշտոնական տեղեկատվությամբ, «իբրեւ թե պատահականության սկզբունքով», մակագրվել է Ձեզ»,- ասաց փաստաբանը։
Ըստ նրա՝ այն, որ դատավորը գործուղվել է հնց հատկապես այդ գործը քննելու համար, պարզորոշ երեւում է նաեւ ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասից, որտեղ ասված է. «Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի՝ օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետեւանքով, դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ դատավորը կարող է մինչեւ 6 ամիս ժամկետով գործուղվել նույն ատյանի դատարան»։
Այս նորմից, որի վրա հենվել է ԴՆԽ-ն՝ դատավորին գործուղելու մասին որոշում կայացնելիս, երեւում է, որ դատավորը գործուղվել է կոնկրետ գործի քննության համար։ Այսպիսով, սույն գործի ընդդատությունը դատավորին գործուղելու քողի տակ կամայականոերն փոխվել է, ինչի արդյունքում ձեւավորվել է կոնկրետ այս գործը քննելու համրա նախատեսված դատարան։ Ընդ որում, ինչպես պարզվել է նախորդ դատական նիստում դատարվորը, ըստ պաշտպանի, տվել է իր համաձայնությունը՝ այս գործը քննելու համար։
«Ստացվում է, որ Ձեր համաձանությամբ ձեւավորվել է արտակարգ դատարան՝ սույն գործը քննելու համար, որում դուք իրականացնում եք նախագահող դատավորի դերը»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։
Դատարանը, խորհրդակցական սենյակում քննարկելով ինքնաբացարկի միջնորդությունը, քիչ առաջ մերժեց այն։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ