ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական տուգանքի սահմանումը չի հակասում իրավունքին, սակայն պետք է սահմանվեն երաշխիքներ.Արթուր Ղամբարյան 11/08/2017 12:08 | Մեկնաբանություն
Դատական տուգանք սահմանելը՝ per se չի հակասում իրավունքին։ «Փաստաբանական գործունեության իրականացման ազատության մասին» Եվրոպայի խորհրդի R (2000) 21 հանձնարարականով եւս նախատեսվել է, որ պատշաճ լսումների ապահովման նպատակով դատարանները պետք է օգտագործեն օրենքով նախատեսված ցանկացած սանկցիաներ, այդ թվում` տուգանքի նշանակում: Նման կարծիք է հայտնել իրավաբանական գիտությունների դոտկոր Արթուր Ղամբարյանը։
Նշենք, որ որպես դատական սանկցիա՝ 100 հազար դրամի տուգանքը նախատեսված է ՀՀ դատական օրենսգրքի նախագծով, ինչի դեմ մի շարք փաստաբաններ հայտնել են իրենց բողոքը։ Մասնավորապես՝ առաջարկվող նորամուծությունը դիտվում է որպես մահակ՝ փաստաբանների գլխին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Գուրգեն Հարությունյանը, կարծիք է հայտնել, որ եթե նորմը օրենքի ուժ ստանա, ապա այն կդառնա չարիք, շատ լուրջ խնդիր հատկապես քրեական գործերով զբաղվող փաստաբանների համար: Ըստ նրա, ոչ բոլոր փաստաբաններն են ի վիճակի վճարել այդ տուգանքը անգամ մեկ անգամ:
Դատական օրենսգրքի նախագծի նորմը չարիք է միայն փաստաբանների համար՝ կա տարբերակված մոտեցում. փաստաբան
Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանի գնահատմամբ՝ տուգանքի նախատեսումն օրենսդրորեն իրավաչափ է, սակայն կարեւորել երաշխիքների սահմանումը։ Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Արդյոք փաստաբանի նկատմամբ կարելի է նշանակել դատական տուգանք։ Կարծում եմ, որ օրենսդիրը ունի այս հարցում հայեցողություն, և դատական տուգանք սահմանելը, per se չի հակասում իրավունքին։ Այսպես` «Փաստաբանական գործունեության իրականացման ազատության մասին» Եվրոպայի խորհրդի R (2000) 21 հանձնարարականի պարզաբանումների 49-րդ կետում նշվում է, որ պատշաճ լսումների ապահովման նպատակով դատարանները պետք է օգտագործեն օրենքով նախատեսված ցանկացած սանկցիաներ, այդ թվում` ... տուգանքի նշանակում:
Արդյոք չի կարելի փաստաբանի նկատմամբ նշանակել քրեական տուգանք, եթե նա, օրինակ` դատարանի նկատմամբ դրսևորել է հանցավոր անհարգալից վերաբերմունք։ Ստացվում է, քրեական տուգանքին դեմ չեն, որն ավելի խիստ է, սակայ դատական տուգանքին դեմ են։ Իհարկե հասկանում եմ, որ վախի աղբյուրը. բանն այն է, որ տուգանք նշանակելու է նույն դատարանը, ում «անարգել է» փաստաբանը, ուստի այս դեպքում պետք է լինեն լրացուցիչ երաշխիքները`
1. Դատարանը պետք է կայացնի առանձին դատավարական որոշում, որտեղ հստակ կսահմանի փաստաբանի կողմից թույլ տված խախտումը և կիրառված սանկցիայի համաչափությունը,
2. Փաստաբանը պետք է հնարավորություն ունենա անհետաձգելի կարգով այն բողոքարկի վերաքննիչ դատարան,
3. Դատական տուգանք սահմանելիս, պետք է այն հավասարապես հնարավոր լինի կիրառել մյուս պրոֆեսիոնալ մասնակիցների նկատմամբ, օրինակ` դատախազի նկատմամբ (Այս մասին տե՛ս ՀՀ քրեական դատավարության 3–րդ մաս)։ Պետությունը և մասնավոր անձը դատախազին և փաստաբանին լիազորում է դատարանում իրականացնել իրենց դատավարական գործառույթը, և ոչ թե դիտավորյալ կարգով խախտել արդարադատության ընթացքը, ուստի նրանք պատասխանատու չեն պրոֆեսիոնալ մասնակիցների կողմից թույլ տված դիտավորյալ հանրային իրավական էքսցեսների համար։
Այսպիսով, պետք է պայքարել ոչ թե իրավունքի դեմ, այլ իրավունքի համար (օրինակ` երդվյալ ատենակալների ներմուծման, փաստաբանի կողմից, դատարանի որոշմամբ, օբյեկտիվ ապացույց հավաքելու լիազորության համար)»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ