ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական նիստերը պետք է տեղափոխվեն ցանկացած այլ վայր, սա խոշտանգման վայր է դարձել. Հայկ Ալումյան 11/08/2017 17:12 | Դատական ռեպորտաժներ
«Սասնա Ծռեր»-1-ի գործով այսօրվա դատական նիստում դատարանը մերժեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը՝ դատախազին բացարկ հայտնելու մասին: Ըստ պաշտպանի, դատախազը հայհոյանքներ է ուղղել իր պաշտպանյալին, անձնական թշնամանք ունի նրա նկատմամբ, ուստի՝ չի կարող օբյեկտիվ ու անկողմնակալ լինել:
Պաշտպան Լուսինե Սահակյանն որպես դատախազին բացարկի հիմք նշեց, որ նախաքննական մարմնի կողմից չեն կիրառվել օրենքի խրախուսական նորմերը, որոնց ուժով ամբաստանյալների մի մասը պետք է ազատ արձակվեր:
Մեղադրողը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատախազի կողմից հայհոյանքներ հնչեցնելու դեպքը բացակայում է, և դա երևում է նույն օրը Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումից: Ըստ մեղադրողի, խրախուսական նորմը չկիրառելը կատարվել է օրենքին համապատասխան:
Դատարանը, անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժելով միջնորդությունը, նշեց, որ փաստաբանի կողմից չի ներկայացվել դատախազի աչառու կամ ոչ օբյեկտիվ լինելու մասին որևէ վերաբերելի ապացույց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ և 91-րդ հոդվածներով նախատեսված որևէ հիմք: Դատարանը միաժամանակ նշեց, որ Արայիկ Խանդոյանի պաշտպանի միջնորդության մեջ հիշատակվում է դատախազի ենթադրյալ վարքագծի վերաբերյալ հարց, ինչը դուրս է դատարանի լիազորություններից:
Դատարանում նորից բարձրացվեց տուժող կողմի բացակայության հարցը՝ նրանց մի մասի ծանուցված լինելու մասին դատարանը տեղեկություն չուներ: Պաշտպանական կողմը գտնում էր, որ նման պայմաններում չի կարելի տուժող կողմի բացակայությամբ նիստը շարունակել, քննել միջնորդություններ ու լուծում տալ դրանց՝ գուցե կողմը ցանկություն ունենար կարծիք հայտնել այսօր քննված ու մերժված՝ դատարանին ինքնաբացարկի ու դատախազին բացարկի միջնորդությունների մասին:
Դատարանը համաձայն չէր տուժող կողմի, ինչպես նաև իր թույլտվությամբ պաշտպաններ Հայկ Ալումյանի ու Ինեսսա Պետրոսյանի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգելու անհրաժեշտության հետ:
Մինչ հիշյալ պաշտպանների դատական նիստից հեռանալը դատարանը նշեց, որ պաշտպանների բացակայությամբ այլ ամբաստանյալներին առնչվող միջնորդությունների քննարկումը ուղղակիորեն չի կարող ոտնահարել առանց պաշտպան մնացած ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի ու Մխիթար Ավետիսյանի շահերը:
Դատարանում տեղ գտած իրավական բանավեճի ընթացքում պարզվեց, որ Հայկ Ալումյանը դատարանին ներկայացնելու միջնորդություններ ունի՝ գործից անջատված մասերը մեկ վարույթում միավորելու, ինչպես նաև դատական նիստերն ցանկացած այլ տեղ տեղափոխելու մասին: Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ տվյալ դահլիճում և մոտակայքում՝ դատարանի տարածքում, դատավորի գիտությամբ ու բոլորի աչքի առաջ ամբաստանյալները բռնությունների են ենթարկվել: «Սա խոշտանգման վայր է դարձել, արտառոց երևույթ է նույնիսկ Հայաստանի համար»,- ասաց Հայկ Ալումյանը: Պաշտպաններից Հրանտ Գևորգյանն էլ միջնորդություն ուներ իր պաշտպանյալ Պավել Մանուկյանի գործը Ժիրայր Սեֆիլյանի գործի հետ միավորելու մասին, կային նաև խափանման միջոցը փոխելու հետ կապված միջնորդություններ:
Պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ ինքն էլ միջնորդություններ ունի, սակայն դրանք պաշտպանների բացակայությամբ չի ներկայացնի, այլապես ինքն էլ կօժանդակի դատարանի կողմից թույլ տրվելիք անօրինականությանը: Դա Քրեական դատավարության օրենսգրքի խախտում է, և ես չեմ պատրաստվում այն խախտել, իրենց ընկերոջ իրավունքի խախտման հաշվին չի կարող ամբաստանյալների իրավունքի հնարավոր վերականգնում տեղի ունենալ, ասաց Լ.Սահակյանը:
Դատական նիստի հետաձգել-չհետաձգելու հարցի շուրջ քննարկման ժամանակ ամբաստանյալները նորից հայտարարեցին, որ իրենք հանցագործներ չեն, իրենք չեն կարող դատապարտվել ու պատժվել: «Մենք ապստամբել ենք իշխանության յուրացման ու հայրենիքի դավաճանության դեմ», իսկ իրենց նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում:
Դատական նիստը հետաձգվեց ոչ այն պատճառով, որ բացակայող պաշտպաններ կային, այլ այն պատճառով, որ ներկա պաշտպանները չեն ցանկանում այս պահին միջնորդությունները ներկայացնել: Բացի այդ, գուցե բացակայող պաշտպանները ևս ցանկանան միջնորդություններ հարուցել կամ միանալ հարուցված միջնորդություններին:
Դատարանը նորից պնդեց նախապատաստական փուլում շաբաթական երկու նիստ անցկացնելու իր դիրքորոշումը, դատաքննության փուլում կքննակվի շաբաթական մեկ անգամ նիստ անցկացնելու հնարավորությունը, դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 13-ը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից