ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և դրա համար բոլոր նախադրյալներն ունենք. ՀՀ վարչապետ 11/08/2017 13:10 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որն ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրոտնտեսական կայունությանը:
«Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ արդիական տեխնոլոգիաների ներդրման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ներմուծման փոխարինման, արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնման և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով:
Հատուկ ուշադրության կենտրոնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը: Օբյեկտիվորեն գնահատելով այսօրվա մեր իրավիճակը՝ պետք է փաստենք, որ գյուղատնտեսության զարգացման ճանապարհին ունենք նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք՝ ոռոգման ջրի կայուն մատակարարումը, զոնինգը, չմշակվող հողերը, արտադրողականության և արդյունավետության պակասը և այլն: Խնդիրների լուծումը յուրաքանչյուրիցս պահանջում է հետևողական աշխատանք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կառավարության այսօրվա ջանքերն ուղղված են ոլորտում ստեղծելու ամուր նախադրյալներ և նոր հնարավորություններ՝ մրցունակ, շահութաբեր, կայուն զարգացող և ինդուստրիալ գյուղատնտեսության զարգացման համար:
Վարչապետի խոսքով, սրան ուղղված՝ արդեն իսկ հստակեցվել են գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրերը՝ միտված ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, ոլորտի արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության, հակակարկտային ցանցերի ներդրման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվում են մատչելի՝ 2 տոկոսանոց վարկեր՝ պետական սուբսիդավորմամբ և ճկուն մարման ժամկետներով, մթերումների համար ապահովվել են 3 տոկոսանոց վարկեր՝ պետական սուբսիդավորմամբ և բազմաթիվ այլ, այդ թվում նաև՝ կրթական ծրագրեր:
«Մեր գործողությունները կլինեն շարունակական և ոլորտի պահանջներին համահունչ: Միասին պարբերաբար կքննարկենք թե խնդիրները, և թե զարգացման ուղիները: Սա է այսօրվա տրամաբանությունը՝ պետությունը և մասնավորը պետք է միասին քրտնաջան աշխատեն՝ զարգացնելու բոլորիս համար այս կարևորագույն ոլորտը: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ մենք հետևողականորեն, տարեց-տարի ունենալու ենք այլ գյուղատնտեսություն: Ես համոզված եմ, որ այս ոլորտում ունենք մեծ ներուժ, պարզապես այստեղ պետք է անենք որոշակի փոփոխություններ, մի փոքր վերանայենք մեր ստանդարտ մեթոդները: Մենք շուկաների խնդիր չունենք, եթե արտադրում ենք ճիշտ որակի ապրանք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ընթացքում պարբերաբար տեսնում է նոր ինտենսիվ այգիներ, ներդրված կաթիլային համակարգեր:
«Գյուղատնտեսական բիզնեսը շահութաբեր է, 3,5-4 տարվա ընթացքում ունի հետվերադարձի տրամաբանություն: Առկա է ստարտային կապիտալի խնդիր և տրամադրվող վարկերն ուղղված են հենց դրան: Այս բիզնեսի համար վարկերի տոկոսը կրիտիկական չէ, մենք պարզապես ցանկանում ենք մեր ծրագրերով նշել գյուղատնտեսության կոնկրետ ուղղություններ, որպեսզի լինեն հաջող օրինակներ և դրանք վարակի նման տարածվեն»,- եզրափակել է վարչապետը: Նա վստահեցրել է, որ կառավարությունը բաց է բոլոր նախաձեռնությունների քննարկման համար ու պետությունն ինտենսիվ և առարկայական կանգնելու է գյուղատնտեսի, ֆերմերի, գյուղի բնակչի կողքին, որպեսզի վերջինս հասնի այն տրամաբանական կետին, որը պետությունն իր առջև սահմանել է:
Գյուղատնտեսության աշխատողի օպվա կապակցությամբ, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում ունեցած հաջողությունների համար Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Գնթունիք» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Կարեն Եղիազարյանին, «Գոլդեն Գրեյպ Արմաս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյանին, «Վա և Վ ագրոկենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Մամիկոն Ղազարյանին, «Բոզոյան» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ջոն Պողոսյանին և Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի ֆերմեր Գնունի Անտոնյանին: Մի խումբ ֆերմերներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ