ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանուն այդ հարյուր հազարի չվճարման ես կամակատար չեմ դառնա. Արա Ղարագյոզյան 11/08/2017 21:16 | Մեկնաբանություն
Դատական օրենսգրքի նախագծում առաջարկվող տուգանքը ոչ թե բարեփոխում է, այլ փաստաբաններին լռեցնելու անհաջող փորձ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ լրագրողի հետ զրույցում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ հույս հայտնելով, որ «բարեփոխումը չի անցնի»:
Մասնավորապես, ըստ փաստաբանի, Դատական օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ 100 հազար ՀՀ դրամի չափով տուգանքի նշանակում: «Իմ կարծիքով, սա հակասում է ՀՀ սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Սա փաստաբաններին լռեցնելու նախագիծ է, որն ուղղված է հիմնականում քաղաքական գործերով զբաղվող փաստաբանների դեմ, քանի որ նրանք բարձրաձայնում են դատավորների կողմից իրականացված ապօրինի գործողությունների մասին: Ընդհանրապես առհասարակ փաստաբանների անկախության դեմ է ուղղված՝ փաստաբանը պետք է իր գրպանից հանի և հարյուր հազար գումար վճարի պետական բյուջեին»,- ասաց Ա.Ղարագյոզյանը:
Դատական օրենսգրքի նախագծի նորմը չարիք է միայն փաստաբանների համար՝ կա տարբերակված մոտեցում. փաստաբան
Փաստաբանը նկատեց, որ «դատավորներն այդքան ապօրինի որոշումներ են կայացնում», Եվրոպական դատարանն էլ վճիռներ է կայացնում Հայաստանի դեմ, իսկ վճիռներով սահմանված փոխհատուցման գումարները վճարվում են ոչ թե դատավորների գրպանից, այլ պետբյուջեից: Երբ հարց է բարձրացվում դատավորի գրպանից գումարները վճարելու մասին, «ասում են՝ ոչ, դատավորը դրանով կաշկանդվում է», իսկ այս դեպքում, երբ որ փաստաբանները փորձում են իրենց պաշտպանյալների շահերը պաշտպանել, ասում են՝ «հարգելի փաստաբան, եթե դուք խելոք չմնաք, պետք է հարյուր հազար տուգանվեք», - գտնում է Արա Ղարագյոզյանն՝ հավելելով, որ դա անընդունելի է, հակասում է իրենց վստահորդների իրավունքներին, պաշտպանական իրավունքի արդյունավետ իրականացմանը և ամբողջ փաստաբանական ինստիտուտի շահերին: Ըստ նրա, փաստաբանն այս օրենսգրքի ընդունումից հետո այլևս չի կարողանալու արդյունավետ իրականացնել իր գործառույթները: «Երբ որ դու առարկում ես դատավորի անօրինական գործողությունների դեմ, դատավորը կարող է տուգանել»,- ասաց փաստաբանը:
Արա Ղարագյոզյանը ևս մեկ կարևոր կետի վրա ուշադրություն հրավիրեց, ըստ որի երբ որ անձը դատավորից ներողություն է խնդրում, կարող է դատավորի հայեցողությամբ չկիրառվել տուգանք: «Այսինքն՝ հարգելի փաստաբան, կանգնիր, նսեմացիր դատավորից ներողություն խնդրիր, որ հանկարծ քեզ չտուգանեն դատավորի անօրինական գործողությունների մասին բարձրաձայնելու համար»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանն ասաց՝ և ինչ ասել է՝ դատական իշխանությունը նսեմացնելու գործողություն, օրինակ՝ եթե դատավորին ինքնաբացարկ ես հայտնում, ասելով, որ նա քաղաքական որոշում է կայացնում, դա նսեմացո՞ւմ է համարվում, թե՞ ոչ:
«Առաջարկվող փոփոխությունները պարզապես խոսքի ազատության դեմ են»,- ասաց Ա.Ղարագյոզյանն՝ ընդգծելով, որ օրենսդրական փոփոխությունների մասին հարցը բարձրացվեց այն բանից հետո, երբ որ սկսվեց, իր բնութագրմամբ, քաղաքական գործերի քննությունը: «Տեսնում են, որ ակտիվորեն պաշտպանություն ենք իրականացնում, փորձում են լռեցնել փաստաբաններին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հանուն այդ հարյուր հազարի չվճարման ինքը կամակատար չի դառնա:
Մտավախություն է առաջացնում նաև առաջարկվող փոփոխությունն, ըստ որի դատավորն է որոշում տուգանքի չափը: «Այն դատավորները, որոնք տանել չեն կարողանում այն փաստաբաններին, որոնք քաղաքական գործերով են զբաղվում, կարող են շատ հանգիստ հարյուր հազար տուգանել և առանց հիմնավորման, քանի որ դատավորին չպատճառաբանված ու չհիմնավորված կամայական որոշում կայացնելու նման լիազորություն է տրվում»:
Տուգանքի ենթակա «մեկ այլ անձ» ձևակերպմամբ, ըստ Արա Ղարագյոզյանի, օրենսդրական բաց են թողնում, որ դատարանը ինչ ձևով ուզի, մեկնաբանի:
Փաստաբանը նշեց նաև փաստաբանին տուգանելու և ապա պատասխանատվության ենթարկելու համար Փաստաբանների պալատ դիմելու մասին կետից ստացվում է, որ նույն արարքի համար մարդը երկու անգամ ենթարկվում է պատասխանատվության: «Դա անընդունելի է, դատավորները չեն կարող փաստաբաններին պատասխանատվության ենթարկել, պետք է առնվազն դիմեն Փաստաբանների պալատ, որի Խորհուրդն էլ որոշում կայացնի խախտում կա՞, թե՞ չկա»,- ասաց Արա Ղարագյոզյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ