ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ուսանողական, երիտասարդական և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ 11/07/2017 22:45 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ուսանողական, երիտասարդական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նոր նախագծերի շրջանակում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես՝ անդրադարձել զինվորական ծառայության և ուսումնական տարկետման շաղկապման հարցերին, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով նախատեսվող այլընտրանքային ծառայության դրույթներին և առանձնահատկություններին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ թեև որոշ կառույցներ և ուժեր փորձում են նենգափոխել ու այլ հարթության մեջ ներկայացնել մեր երկրի պաշտպանության ու անվտանգության համար չափազանց կարևոր օրենսդրական նոր նախաձեռնությունների գաղափարն ու բովանդակությունը, իրականում փոփոխությունների հիմնական նպատակը զինվորական ծառայությանն ու կրթությանը նոր որակ հաղորդելն է։
Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բուհական տարկետումների ներկայիս համակարգը թերի է և ծնում է անարդարության բազմաթիվ դրսևորումներ, իսկ նոր օրենքներով առաջին անգամ հավասարության նշան է դրվում պետական և մասնավոր բուհերում սովորող ուսանողների միջև՝ նրանց առաջարկելով ֆինանսական շոշափելի փոխհատուցման փաթեթով այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ՝ չստեղծելով որևէ խոչընդոտ բացառիկ կարողություններ ունեցող ուսանողների և գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների համար։
Պաշտպանության նախարարը նկատել է, որ ուսանողների այն մտահոգությունները, թե իբր նոր օրենքներով տարկետում հասկացությունը վերանալու է, բնավ իրականությանը չի համապատասխանում։ Ուսումնական տարկետումը չի վերացվում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարևորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկվում է բանակ զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատում, իսկ հետո` նաև մագիստրատուրայում։
Անդրադառնալով այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև հայտարարված դասադուլին և ուսանողների պահանջներին, ՀՀ պաշտպանության նախարարը նկատել է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական կարծիքն ունենալու և այն արտահայտելու իրավունք, և որ ընդդիմախոս երիտասարդները նույնպես հրավիրվել են, սակայն դասադուլ հայտարարած նախաձեռնող խմբի որևէ անդամ հանդիպմանը չի ներկայացել։
Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին՝ նշելով, որ պաշտպանության նախարարությունը մշտապես բաց է հասարակական քննարկումների, խնդրահարույց հարցերի բարձրաձայնման և կարծիքների փոխանակման համար։Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից