ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Բարսեղյանի նկատմամբ օրենքի դրույթները կիրառվել են այլ մեկնաբանությամբ, այն ենթակա է վերանայման. ՍԴ-ն որոշեց 11/07/2017 14:08 | Բարոյական վնասի հատուցում
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հետ կապված կա իրավակարգավորումների հստակեցման ու իրավակարգավորման բացի հաղթահարման կարիք: Այս մասին ՀՀ սահմանադրական դատարանն որոշեց՝ քննության առնելով «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի անհատական դիմումի գործը:
Ըստ ՍԴ որոշման, դիմողի կողմից վիճարկվող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումների հստակեցումը և իրավակարգավորման բացի հաղթահարումը, ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված գույքային վնասի հատուցման հնարավորությունը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերում և Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու բոլոր հիմնական իրավունքների խախտման դեպքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասում առկա «համարժեք չափ» եզրույթը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի դիտարկվող եզրույթը մինչև ՀՀ ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումների հստակեցումը և իրավակարգավորման բացի հաղթահարումը ներառում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2 հոդվածներով սահմանված ոչ նյութական վնասի դրամական հատուցման առավելագույն չափերը, ինչպես նաև համապատասխան չափանիշները, որոնք պետք է հաշվի առնի վարչական մարմինն անձին պատճառած ոչ նյութական վնասի դրամական հատուցման չափը որոշելիս:
Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ հաշվի առնելով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Լևոն Բարսեղյանի հաղթանակը մտել է ուժի մեջ
Դիմող Լևոն Բարսեղյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը «Փաստինֆո»-ի լրագրողի հետ հարցազրույցում նշեց, որ ՍԴ-ում հրապարակված որոշման եզրափակիչ մասը ոգևորող է, սակայն իրենք չափազանց մեծ սպասում ունեն ամբողջական որոշումից: «Կարծում եմ, սա մեր իրավական աշխարհում իրադարձություն է և նաև կարևոր է որպես օրինակելի մեխանիզմ արտահանելու համար: Սա այնպիսի արտադրանք է, որը կարող է օրինակ ծառայել Եվրոպայի խորհրդի անդամ մյուս երկրների համար: Սա մենք կաշխատենք արտահանել, որպեսզի ապահովենք մեր մյուս եղբայրների իրավունքները»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Դիմողի ներկայացուցիչը նշեց, որ որպես բարոյական վնասի հատուցում Լևոն Բարսեղյանին վճարվել է ընդամենը 200 հազար դրամ՝ միայն անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքի խախտման համար: Սակայն դատական կարգով հաստատվել է, որ խախտվել է Լևոն Բարսեղյանի մի շարք այլ իրավունքներ ևս՝ Կոնվենցիոն և սահմանադրական, և նրանց համար օրենքով չէր նախատեսվել բարոյական վնասի հատուցում:
«Այստեղ մենք վիճարկում էինք և՛ այն հանգամանքը, որ, ասենք, խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտման համար նախատեսված չի եղել բարոյական վնասի հատուցում, արտահայտվելու ազատության իրավունքի, ազատ տեղաշարժման իրավունքի համար, սրանք դատական կարգով հաստատվել են, անվիճելի է, և այն, որ ընդամենը 200 հազար դրամ է նրան հատուցվել և այդ հատուցման չափը Սահմանադրության իմաստով պետք է լինի այնքան, որքան արդեն հաստատված է Եվրոպական դատարանի իրավակիրառական պրակտիկայում Հայաստանի մասնակցությամբ գործերով»,- հավելեց Արտակ Զեյնալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ