ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր օրենքով զինծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակումը չի վնասի կրթությանը. Լևոն Մկրտչյան 11/06/2017 17:18 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վստահ է, որ ուսման համար զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը սահմանափակող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումը կրթությանը վնաս չի հասցնի: ՀՀ կրթության նախարարը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ես 1992 թվականից հստակ դիրքորոշում ունեմ՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ: Եվ այն երկրները, որոնք այդ սկզբունքը պահել են, գիտության որակի էական աճ ունեն: Երկրորդ, մենք մի մտածողություն ունենք, որ երեխան պետք է ավարտի, կրթության հարցը արագ փակի ու անցնի կյանք: Իրականում աշխարհում լավագույն համալսարաններում տեղի է ունենում հետևյալը՝ 12 ամյա կրթությունն է պարտադիր, դրանից հետո մարդն ստանում է իր որակավորումը, դուրս է գալիս կյանք, աշխատում է, որոշում է, որ մի հատ ուրիշ ավելի լավ որակավորման կարիք ունի, հետ է գալիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Նա նշեց, որ երբ վերլուծում են, թե ովքեր են պաշտպանել թեկնածուական դիսերտացիաներ, նրանցից քանիսն են մնացել գիտության մեջ, քանիսն են աշխատում, լավ պատկեր չի ստացվում: Հարցին, թե սա հարված չէ՞ պաշտոնյաների որդիներին, քանի որ նրանք էին հիմնականում գիտությամբ զբաղվելու անվան տակ խուսափում բանակից, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Թող ծառայեն, պաշտոնյաների որդիները թող ծառայեն»:
Հարցին՝ արդյոք կծառայե՞ն, նա պատասխանեց. «Ձեր խնդիրն է, ուշադիր հետևեք, թող ծառայեն»:
Լևոն Մկրտչյանն ասաց, որ գիտի պաշտոնյաների, որոնց որդիները ծառայում են առաջնագծում, բայց խուսափեց անուններ տալ:
«Օրինակ` գեներալ Յուրի Խաչատուրովի տղան գնդապետ է և առաջնագծում ծառայում է: Մյուս օրինակները դուք պետք է գտնեք»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ տարեկան տարկետում տրվում է 500-600 երիտասարդի, նրանց մոտ 3000 ընկերները զորակոչվում են բանակ: Կառավարությունը կարծում է, որ սա անարդար է, փորձում է բոլորի համար հավասար դարձնել նույն սկզբունքը:
Լևոն Մկրտչյանի խոսքով՝ եթե երիտասարդները գնան բանակ, հետո գան ու զբաղվեն գիտությամբ, դա էլ ավելի կամրապնդի մեր անվտանգությունը, իսկ կրթության անընդհատությանը վնաս չի լինի:
«Եթե պատմաբանը բակալավրը վերջացրեց, գնաց բանակ ու երկու տարի հետո հետ եկավ, իր մասնագիտական որակը շա՞տ անկում կապրի: Ընդհակառակը, կան մասնագիտություններ, որոնց տեր մարդիկ գնում են աշխատում, փորձ են ձեռք բերում, հետո որոշում են սովորել մագիստրատուրայում»,- ասաց նա:
Լևոն Մկրտչյանը նաև կարծում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Խոսքն այն մասին է, որ բոլորը պետք է ծառայեն հայկական բանակում: Հիմա դուք՝ որպես քաղաքացի, գտնում եք, որ 80-90 տոկոսի համար կարելի է մի պայման դնել, մնացած 5-10 տոկոսի համար այլ պայմա՞ն»,- նշեց նախարարը:
Հարցին, թե արդարության ապահովման խնդիրը արդյոք սրանով լուծվո՞ւմ է, այլ ճանապարհներով չե՞ն փորձի խուսափել բանակից, նա պատասխանեց. «Դրա համար էլ «Զինապարտության մասին» օրենքը բերվեց: Եթե դուք ուշադրություն դարձնեք, այդ օրենքում, բացի այս հատվածից, շատ այլ փոփոխություններ են նախատեսվում, որոնք պետք է այդ սկզբունքն ապահովեն:
Փոխվում են բժշկական ստուգուﬓերի ձևը, զորակոչի համակարգը: Մենք սկզբունքային խնդիր ունենք՝ մեր երկիրը մարտահրավերներ ունի, և ապրիլյան դեպքերը կարող են միշտ կրկնվել: Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ»,- եզրափակեց Լևոն Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից