ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինվորը կորցնում է գիտակցությունը, սակայն պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և ուղարկվել զորամաս. Բաց նամակ Պաշտպանության նախարարին 11/06/2017 14:33 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված Պաշտպանության նախարարին:
Բաց նամակում մասնավորապես ասվում է.
Ս.թ. մարտի 16-ին և ապրիլի 25-ին համապատասխան գրություններով խնդրել ենք Ձեզ հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ղազարյանին տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ըստ հիվանդությունների ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների և արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:
Այնուհետև՝ ս.թ. մայիսի 4-ին նույն հարցով հանդես ենք եկել Ձեզ ուղղված բաց նամակով, որի հրապարակումից հետո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ զինվորական դատախազությունից ստացված նյութերի հիման հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով:
Բացի այդ, նամակի հրապարակումից հետո Ա. Ղազարյանը տեղափոխվել է N հոսպիտալ, որից հետո որոշ ժամանակ անց՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ա. Ղազարյանը զինվորական ծառայության է զորակոչվել ս.թ հունվարի 27-ին: Զինվորական ծառայության 9 ամիսներից ավելի քան 6 ամիսը նա գտնվել է տարբեր հոսպիտալներում, իսկ զորամասում գտնվելու ժամանակ՝ բուժկետում: Ըստ էության, Ա. Ղազարյանը գեթ մեկ օր զինվորական ծառայություն չի իրականացրել:
Սրանով հանդերձ, ըստ ամենայնի, նրա նկատմամբ թե ԿԿԶՀ-ի համապատասխան եզրակացության, և թե ԿՌԲՀ-ի կողմից ս.թ. հոկտեմբերի 30-ին զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ ընդունվել է դրական որոշում, այն դեպքում, երբ տառացիորեն ԿՌԲՀ-ի նիստից մեկ օր առաջ Ա. Ղազարյանը կորցրել է գիտակցությանը, իսկ արդեն դուրս գրվելուց հետո N հոսպիտալում գտնվելու ժամանակ կրկին անգամ կորցրել է գիտակցությունը, որին հաջորդել է բերանից արյունահոսություն:
Հարգելի պարոն նախարար
Ա. Ղազարյանի ծնողների մոտ առկա է տագնապ ու անհագստություն իրենց որդու առողջական վիճակի առումով: Թեև ըստ հետազոտությունների արդյունքների, նրա մոտ հերքվում է ՛՛Էպիլեպսիա՛՛ հիվանդությունը, այդուհանդերձ, պարբերաբար գիտակցության կորստի վերաբերյալ որևէ հստակություն այս պահին գոյություն չունի, ավելին՝ տպավորություն է, որ այդ առումով բժիշկները որևէ պատասխան չունեն: Ասել է թե՝ մինչև օրս որևէ մեկը չի կարողանում հստակ պատասխանել, թե ո՞րն է Ա. Ղազարյանի գիտակցության կորստի պատճառը:
Բացի այդ, Ա. Ղազարյանը տառապում է թվով հինգ այլ հիվանդություններով, որոնց հանրագումարը հիմք է տալիս պնդելու, որ բավականին վիճահարույց է Ա.Ղազարյանին տրված ախտորոշումներն ու դրանց հիման վրա կայացված զինվորական ծառայության համար պիտանելիության վերաբերյալ ընդունված որոշումները:
Ավելին, հայտնում ենք մեր տարակուսանքը, որ ավելի քան 9 ամիս զինվորական ծառայության զորակոչված զինծառայողը, ով նշված ամբողջ ժամանակահատվածում գտնվել է հոսպիտալներում և բուժկետերում, ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար այն դեպքում, երբ շարունակվում է նրա մոտ առկա մնալ գիտակցության կորուստը, որն ուղեկցվում է արնահոսմամբ:
Հարգելի պարոն նախարար
Ա. Ղազարյանին զինվորական ծառայության ուղարկելով՝ մենք վտանգի տակ ենք դնում նրա առողջական առանց այդ էլ ոչ բավարար վիճակը՝ հետագա անկանխատեսելի հետևանքներով հանդերձ: Պնդում ենք, որ նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելիս հաշվի չի առնվել նրա ընդհանուր առողջական վիճակի բարդությունը և հնարավոր զարգացումները՝ պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով: Նկատի ունենալով վերը նշվածը, խորապես մտահոգված լինելով Ա. Ղազարյանի առողջական վիճակով, բացի այդ, հաշվի առնելով ծնողների տագնապալից և անհանգիստ վիճակը, մեկ անգամ ևս միջնորդում ենք հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին՝ Ա. Ղազարյանին պահել բժշկական մշտական հսկողության ներքո, պարզել գիտակցության կորստի իրական պատճառը, որից հետո նոր միայն որոշում կայացնել նրա զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ:
Ակնկալում եմ Ձեր կողմից արագ արձագանք:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ