ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անպտղությունը դատավճիռ չէ. Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները Հայաստանում ցանկալի արդյունք են գրանցում 11/05/2017 10:34 | Առողջություն
Երբ անպտղությունը հնարավոր չէ բուժել ավանդական միջոցներով, և բնական եղանակով հղիանալու հավանականությունը բացառվել է, բժշկությունն առաջարկում է Հայաստանում արդեն հաջողություններ գրանցած տարբերակներ: Նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին Doctors.am-ը զրուցեց Մ. Հերացու անվան «ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1» կլինիկական ամբիոնի դասախոս, բ.գ.թ , «Բեգլարյան» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անուշ Ավանեսյանի հետ:
-Բժշկուհի Ավանեսյան, ժամանակակից բժշկությունը տարբեր միջոցներ է առաջարկում անպտղության բուժման հարցում: Ի՞ նչ խնդիներ են լուծում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներն այս ասպարեզում:
-Եթե 20-25 տարի առաջ անպտղությունը կարող էր ճակատագրական լինել ընտանիքի համար և հարցի այլ լուծում հնարավոր չէր առաջարկել, ապա այսօր, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությամբ անպտղությունը հաղթահարելու խոչընդոտները գրեթե վերանում են: ՀՀ-ում գործում են մի շարք կենտրոններ, որոնք մեծ դեր են կատարում ռեպրոդուկտոլոգիայի զարգացման գործում: Մարդու պտղաբերության կենտրոնն («Ֆերթիլիթի սենթր») այս ոլորտում առաջիններից է, որը հիմնվել է 2008 թվականինց` Էդուարդ Համբարձումյանի գլխավորությամբ: Այստեղ անպտղություն ունեցող զույգերի համար օժանդակ վերարտադրողական մեթոդներն ընտրվում են անհատական մոտեցմամբ:
-Առանձնացվում են օժանդակ վերատադրողական տեխնոլոգիաների տարբեր մեթոդներ, որո՞նք են ավելի հաճախ կիրառվում Հայաստանում:
-Օժանդակ վերարտադրողական մեթոդների շարքում լայն կիրառում ունեն ներարգանդային սերմնավորումը, արտամարմնային բեղմնավորումն ու սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկումը: Մյուս մեթոդները գտնվում են էքսպերիմենտալ փուլում: Ամենատարածվածն արտամարմնային բեղմնավորումն է` ԱՄԲ (ЕКО): Այս մեթոդի կիրառման ժամանակ կնոջ ձվարաններից վերցնում են հասուն ձվաբջիջներ, իսկ տղամարդուց՝ սերմնաբջիջներ: Լաբորատոր հատուկ պայմաններում` անոթում, ձվաբջիջն ու սեպերմատոզոիդները դրվում են միասին: Ամենակենսունակ սերմնաբջիջը ներթափանցում է ձվաբջջի մեջ ու բեղմնավորում այն: Եթե բեղմնավորված ձվաբջիջը սկսում է կիսվել, ապա 3-ից 5 օր անց այն տեղափոխվում է արգանդ: Այս հղիությունը ոչինչով չի տարբերվում բնական հղիությունից: Մյուսը՝ ձվաբջջի մեջ սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկման մեթոդն է (ИКСИ): Սա հիմնականում առաջարկվում է այն զույգերին, որոնց անպտղության պառճառը տղամարդու սերմնաբջջի վատ որակն է:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, երիտասարդների մոտ հաճախ են հանդիպում օնկոլոգիական հիվանդությունները: Երբ կինը կամ տղամարդը պետք է դիմի քաղցկեղի դեմ բուժումներին` օրինակ անցնի քիմիոթերապիա, այժմ կա հնարավորություն սառեցնել նրանց բջիջները` սերմնաբջիջների, ձվաբջիջների և սաղմերի կրիոսառնապահպանման տեխնոլոգիաների միջոցով՝ բուժման ավարտից հետո օգտագործելու նպատակով:
-Մինչ երկար սպասված հղիությունը, որո՞ նք են այն կարևոր փուլերը, որ պետք է անցնեն զույգերը:
-Շատ կարևոր է նախապատրաստական փուլը, երբ բժիշկը ծանոթանում է տղամարդու և կնոջ անամնեզին: Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել նրանց առողջական վիճակը, տարած վիրահատությունները: Այս ամենից է կախված հետագա հաջողությունը: Հաջորդ փուլում իրականացվում է հորմոնալ հետազոտություններ, բորբոքային հիվանդությունների բուժում: Երբ նախապատրաստական փուլը հաջողությամբ ավարտվում է, սկսվում է ստիմուլացիան:
-Հասարակության մեջ անպտղությունը տարածված երևույթ է դարաձել, որո՞ նք են զույգերի մոտ անպտղության հանգեցնող, հաճախ հանդիպող խնդիրները:
-Կանանց մոտ անպտղությունը կարող է պայմանավորված լինել տարիքային գործոնով, հորմոնալ խանգարումներով, նախկինում տարած վիրահատությունների հետևանքով, փողային անանցանելությամբ և այլն: Պատահում է, որ կինն արգանդ չունի, բայց ձվարանները գործում են: Այս պարագայում փոխնակ մոր (համաձայն ՀՀ օրենսդրության` փոխնակ մայրեր կարող են դառնալ 18-35 տարեկան կանայք: Հիմնական պահանջներից են ֆիզիկական և հոգեկան առողջությունը, սեփական երեխայի առկայությունը և, իհարկե, այլ անպտուղ զույգին օգնելու ցանկություը) օգնությամբ կնոջը կարելի է պարգևել մայրանալու բերկրանք, քանի որ բիոլոգիական մայրը համարվում է այն կինն, ում ձվաբջիջն օգտագործվել է բեղմնավորման ժամանակ: Անպտղության խնդիրները հավասարապես տարածված են նաև տղամարդկանց մոտ՝ տարբեր սեռավարակներ, սերմնաբջջի վատ որակ և այլն:
-Հայաստանում տարեկան ի՞նչ ցուցանիշ է արձանագրվում: Զույգերից որքա՞ ն ժամանակ է պահանջվում ցանկալի արդյունքի հասնելու համար:
- Շատ կարևոր է, որ զույգը կատարի բժշկի ճիշտ ընտրություն: Կախված առկա խնդիրներից` գործընթացը կարող է երկար տևել: Դա համալիր աշխատանք է, որտեղ ներառվում են մանկաբարձ-գինեկոլոգները, էնդոկրինոլոգները, օնկոլոգները, ուռոլոգնրը և այլն: Սակայն պետք է ընդունել, որ լավ ծնունդ վարելը, կեսարյան հատում կատարելը բավական չէ այս ոլորտում հաջողության հասնելու համար: Անհրաժեշտ է խնդիրը լուծել վերարտադրողական բժշկության, սաղմնաբան-վերարտադրողաբանների (ռեպրոդուկտոլոգ) օգնությամբ: Անպտուղ զույգերի 30-40 տոկոսի բուժումը, անկախփորձերի քանակից, ավարտվում է ցանկալի հղիությամբ: Հայաստանում տարեկան 700-800 երեխա է ծնվում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների շնորհիվ: Այս խնդիրն արդիական է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում և Արցախում: Բուժման նպատակով Հայաստան են այցելում նաև ՌԴ-ից զույգեր, որոնք վերադառնում են ցանկալի արդյունքով:
-Ինչքանո՞վ են հասանելի այս տեխնոլոգիաները բնակչության համար:
-Միանշանակ, դրանք ֆինանսական միջոցներ են պահանջում, սակայն այն տեխնոլոգիաները, որոնք ավելի շատ են կիրառվում, համեմատաբար հասանելի են: Բացի այդ, պետք է նշենք, որ բազմաթիվ անապահով ընտանիքներ մարզերում և Արցախում, ունեն պետության աջակցությունն` օգտվում են «Արագիլ» բարեգործական հիմնադրամի ծրագրից:
Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից