ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողը հրաժարվել է մեկ հոդվածով մեղադրանքից, դատարանն էլ այդ մասով արդարացրել է 11/04/2017 15:37 | Արդարացման դատավճիռներ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դ.Սարգսյանի նախագահությամբ, ճանաչել ու հռչակել է Արտակ Էվջիկյանի անմեղությունն ու նրան արդարացրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն, առաջադրված մեղադրանքում` հանցակազմի բացակայության, մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով:
Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և նրա նկատմամբ նշանակել պայմանական կալանք 1 ամիս ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:
Ըստ մեղադրանքի, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը՝ կոչումով սերժանտ, գտնվելով հինգօրյա արձակուրդի մեջ, 2016 թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը 11:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իրենց ընտանիքին պատկանող ամառանոցից 248 մետր հեռավորության վրա, ճանապարհի ձախակողմյա հատվածից, առանց իրացնելու նպատակի, քաղելու եղանակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ 2.7 գրամ հաստատուն չոր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը նույն ամառանոցում պատրաստել և տեղադրել է ծխախոտի տուփի մեջ, այնուհետև նույնպես ապօրինի փոխադրել և պահել է իր տան ննջարանի մահճակալի կողապահարանում:
Բացի այդ, Արտակ Էվջիկյանն, ըստ մեղադրանքի, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն, այն է՝ գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմնին գրավոր հայտնել է, որ քրոջ ամուսինը փորձել է իրեն իրացնել զգալի չափի 2.7 գրամ հաստատուն չոր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ նրան մեղադրելով ծանր հանցագործության կատարման մեջ:
Գործով մեղադրող Գ.Թավադյանը դատական վիճաբանությունների փուլում՝ օգտվելով իր դատավարական իրավունքներից, հայտարարել է ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին:
Դատարանը, նկատի ունենալով, որ մեղադրող Գ.Թավադյանը հանցակազմի բացակայության հիմքով մեղադրանքից հրաժարվել է, գտել է, որ Արտակ Էվջիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում պետք է ճանաչել և հռչակել անմեղ ու արդարացնել:
Դատարանը միաժամանակ ապացուցված է համարել ամբաստանյալ Արտակ Էվջիկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրված հանցագործության կատարումը:
Որպես ամբաստանյալ Արտակ Էվջիկյանի անձը բնութագրող հանգամանքներ դատարանը հաշվի է առել, որ ԼՂՀ և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնների հաշվառումներով չի անցնում, նախկինում դատված կամ որևէ այլ կերպ արատավորված չի եղել, ՊԲ N զորամասի հրամանարության կողմից տրված ծառայողական բնութագրի համաձայն, նա բնութագրվում է դրական և զորամասի շտաբի պետի կողմից տրված տեղեկանքի համաձայն, 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ը գտնվել է առաջնագծում: Բնակության վայրից ևս նա բնութագրվում է դրական:
Դատարանն Արտակ Էվջիկյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել խոստովանական ցուցմունք տալը և կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ