ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի 49 համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն. նոյեմբերի 4-ին լռության օր է 11/04/2017 15:25 | Ընտրական իրավունք
Հայաստանի 49 համայնքներում նոյեմբերի 5-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջադրված թեկնածուներն ավարտել են նախընտրական քարոզարշավը. նոյեմբերի 4-ին լռության օր է:
ՏԻՄ հերթական ընտրություններին տարբեր մարզերի քաղաքներում թեկնածուների գերակշիռ մասին առաջադրել է իշխող Հանրապետական կուսակցությունը: Առաջադրված մյուս թեկնածուները հիմնականում անկուսակցական են կամ ինքնաառաջադրված ՀՀԿ-ականներ:
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում գործող քաղաքապետի հետ պայքարելու համար առաջադրվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածու Կարեն Համբարձումյանը, սակայն վերջին պահին նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Սիսիանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի միայն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը:
Խորհրդարանում ներկայացված մյուս երկու քաղաքական ուժերը` ՀՅԴ-ն քաղաքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուներ չի առաջադրել: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեկնածուներ են առաջադրել մի քանի գյուղական համայնքներում:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական Հովհաննես Ալեքսանյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կարեն Եղիազարյանը, ով Ապարանում հայտնի «Գնթունիք» խանութի սեփականատերն է:
Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքապետի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Հայկ Հայկյանը և անկուսակցական Արտյոմ Պողոսյանը:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երկու ՀՀԿ-ական թեկնածուներ և մեկ անկուսակցական թեկնածու :Ճամբարակ համայնքի ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրել են անկուսակցական Վազգեն Ադամյանը, ՀՀԿ-ական, Ճամբարակի գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը և ՀՀԿ-ական Վիգեն Սահակյանը, ով ինքնաառաջադրվել է: Վիգեն Սահակյանը նախկինում եղել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքի ղեկավարը:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն միանգամից երեք ՀՀԿ-ականներ, որոնցից երկուսն ինքնաառաջադրվել են: Իշխող կուսակցությունը Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը, ՀՀԿ-ականներ Կարեն Մկրտչյանը և Արամ Հարությունյանն ինքնաառաջադրվել են:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում առայժմ առաջադրվել է մեկ թեկնածու `Սասուն Խեչումյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է իշխող ՀՀԿ-ն: Նույն պատկերն է նաև Ստեփանավան քաղաքում: Առայժմ միակ գրանցված թեկնածուն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Միքայել Ղարաքեշիշյանն է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ում թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն և անկուսակցական Արտավազդ Ալեքսանյանը:
Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում թեկնածություն են առաջադրել երկու ՀՀԿ-ականներ:
Կապանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և Կարեն Հակոբյանը: ՀՀԿ-ն Կապանում կսատարի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին:
Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածու `ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանը:
Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը և անկուսակցական Սամվել Հարությունյանը:
Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ՀՀԿ-ական Արկադի Երանոսյանը և անկուսակցականներ Արտեմ Գալստյանը, Աշոտ Երանոսյանը և Արթուր Նալբանդյանը:
Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում կձևավորվի 34 խոշորացված համայնք: Կան համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու է առաջադրվել, կան համայնքներ, որտեղ թեկնածուների թիվը բավականին շատ է: Նույնիսկ կան համայնքներ, որտեղ 3-ից ավելի թեկնածուներ են մասնակցում:
ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 11 տեղական դիտորդական կազմակերպություն:
Ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքը կդիտարկի մոտ 1000 դիտորդ: Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 24 լրատվամիջոց:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից