ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարոյականությունը փողկապ չի, որ ելույթ ունենալուց կապես, իսկ դրանից հետո արձակես, որ քեզ ավելի հարմարավետ զգաս. Մուշեղ Բաբայան 11/04/2017 12:19 | ԼՐԱՀՈՍ
«Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր տղամարդու աներկբա պարտքն էր ու հպարտությունը, իսկ ծառայությունից ազատվելը` ամոթալի երևույթ»:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր, արձակագիր Մուշեղ Բաբայանը գրում է հայրենի հողի, գյուղի, գյուղական պարզության ու անարատ հարաբերությունների, բնաշխարհի, զինվորի, ծնողի, զավակի ու հայի ներսում ծխացող կարոտի մասին:
30 պատմվածքից բաղկացած գրքում կարմիր թելով անցնում է կարոտը՝ ասում է արձակագիրն ու հավելում՝ գիրքը գրելու խթանիչ ուժ է հանդիսացել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ հայությունը մի հավաքական ամբողջություն դարձած սահմանին կանգնած հայ զինվորի կողքին էր և աղոթքն էր ուղղում առ Աստված` ամուր ու անկոտրում պահելու հայ զինվորի ոգին։
Արձակագրի առաջին գրքի, նրա ստեղծագործական ուղու ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է Մուշեղ Բաբայանի հետ:
Բաբայանը սկսել է ստեղծագործել դեռևս շատ տարիներ առաջ, սակայն կյանքի որոշակի փուլում ստեղծագործական ուղին ընդհատվել է, հարկավոր էր ուսում ստանալ, աշխատանքի անցնել, այս ճանապարհին էլ ստեղծագործական կյանքը հետին պլան է մղվել, բայց չի մոռացվել ասելիքը կուտակվել է՝ կարոտը միշտ ծխացել:
Այդպես էլ կոչվել է գիրքը` «Ծխացող կարոտ»։ «Իսկ ինչո՞ւ ծխացող, որովհետև ոչ թե կարոտն է մերը, այլ մենք կարոտինը։ Եվ հաճախ այդ կարոտն է մեզ կերտում, տանջում, ուղղորդում մեր կայացման ընթացքում։ Բարոյականությունը մեր մեջ սերմանում են մեր ծնողներն ու մեր հայրենի բնաշխարհը դեռ մանկության տարիներից։ Կյանքում կարող ենք շատ փոխվել, բայց մանկությունից կտրվելը վտանգավոր է։ Մենք միշտ կարոտում ենք մեր մանկությունը, նրա խինդն ու խորհուրդը։ Հնարավոր է, որ կյանքի որոշակի փուլերում մոռացության են տրվում ապրված պահերը, սակայն երեկոյան, երբ գլուխներս բարձին ենք դնում ինչ-որ բան ծխում է մեր մեջ, դա հենց կարոտն է»,- նշում է արձակագիրը:
Բաբայանը գրում է ոչ միայն արձակ, այլ նաև չափածո: Ասում է, որ երբեմն քննադատությունների է արժանացել՝ միայն մեծերը կարող են այդպես գրել, մի ուղի ընտրիր, դժվար կլինի հորդորել են նրան:
Հեղինակի անդրանիկ գրքի «Ծխացող կարոտի» շնորհանդեսը կայացել է օգոստոսի 29-ին, գրքի լույս աշխարհ գալուց ութ ամիս հետո։
Ուշ շնորհանդեսի մասին արձակագիրն ասում է՝ «շնորհանդես կազմակերպելու մտադրություն չի էլ եղել, որովհետև սա իմ առաջին գիրքն էր, նույնիսկ ընտանիքս, զավակներս իմ պատմվածքների ու գրքի մասին նախապես չգիտեին, ընդհանրապես տեղյակ չէին էլ, որ գրում եմ: Իմացել են, երբ գրքի օրինակները տպարանից վերցրել էի։ Տանն աղջիկներս գիրքը որպես հերթական նվեր ընդունեցին, էջերն էին թերթում, երբ իրենց համար անակնկալ տեսան հեղինակի անուն ազգանունը։ Չհավատացին, քանի դեռ ես մեկ անգամ էլ բերանացի չհայտարարեցի, որ դա իմ գիրքն է։ Ուրեմն ոչ ոք չգիտեր որ գրում եմ, ու՞մ համար շնորհանդես անեի, ես չգիտեի թե ինչպես կընդունվի գիրքը։ Եթե ես շնորհանդես անեի գրքի տպագրությունից անմիջապես հետո, ապա մասնակցելու էին ինձ ճանաչողները, իսկ ութ ամիս անց կազմակերպված շնորհանդեսին մասնակցեցին «Ծխացող կարոտ» գրքին ճանաչողները, ընթերցողները միայն»։ Շնորհադեսը կազմակերպվել է Նուբարաշենի այն գրադարանում, որտեղից պատանեկության և երիտասարդության տարիներին օգտվել է ինքը, իսկ այսօր՝ իր զավակները: Զավակները չորսն են, որոնցից ավագ որդին հիմա իր պարտքն է կատարում հայոց բանակում, ծնողներից մոտ չորս հարյուր կիլոմետր հեռավորության վրա, հայրենիքի սահմանին։
Իսկ ինչու տպագրվելու մասին որոշումը կայացրեց արդեն քառասուն տարեկանից հետո։ Մուշեղ Բաբայանը ժպտում է. «40-ից 45 տարեկանը տղամարդու համար երազանքների իրականացման տարիք է։ Համարենք, որ արձակի լեզվով մարդկանց հետ հաջողված հաղորդակցվելն էլ երազանքներիցս մեկն էր։ Ես հպարտ եմ, որ կյանքիս այդ ժամանակահատվածը համընկավ հայրենիքիս զարթոնքի, կայացման, անկախության, պայքարի ու մայր հողիս, երկրիս երազանքների իրականացման ժամանակաշրջանի հետ։ Երջանիկ եմ, որ այդ հպարտությունն ապրելիս այն կիսում եմ ընտանիքիս, մորս, կնոջս, զավակներիս, բարեկամներիս և ընկերներիս հետ։ Մարդիկ, ովքեր իմ չափ, ինձանից էլ շատ ոգևորված ու հպարտ են, որ մենք կանք, միասին կանք, այսպիսին կանք, մեր հայրենիքում կանք, մեր հայրենիքի համար կանք ու քանի դեռ մեր զավակները այդ «կանքով» ոգեշնչված նոր արարումների են ձգտում, ուրեմն, իրոք, 21-րդ դարը մերն է լինելու։ Իմ պատմվածքները երախտիքիս խոսքն է, որ հենց այսպիսին կանք»։
Մոտ ապագայում հեղինակն իր ընթերցողի սեղանին կդնի պատմվածքների նոր ժողովածու, այժմ հեղինակը վերջին պատմվածքի վրա է աշխատում, գաղափարը կպահպանվի՝ սերը հայրենիքի, գյուղի, ծնողի նկատմամբ, սակայն նոր գրքում կլինեն սուր սյուժետային պատմություններ:
Իրավաբան, կոչումով քննիչ Մուշեղ Բաբայանն արձակագրին գուցեև ուղղորդել է՝ նոր գրքում կլինեն նաև մասնագիտական հենքի վրա գրված պատմվածքներ, հանցագործություն, բացահայտում՝ այդ ամենն առաջիկայում:
Հեղինակի խոսքով՝ գիրքը շուտով խմբագրման կհանձնվի և մինչև տարեվերջ կամ նոր տարվա սկիզբ կհանձնվի ընթերցողի դատին: Իսկ թե ինչպես կանվանվի նոր գիրքը դեռևս հստակ որոշված չի, հեղինակը հակված է մտածելուն, եթե բովանդակությունը լավն է էական չէ թե ինչպես կկոչվի գիրքը՝ «Ծխացող կարոտ 2», թե մեկ այլ անվամբ, առաջին գրքի համար դա կարևոր է, իսկ հաջորդիվ հրատարակված գրքերում ընթերցողը հեղինակին է փնտրում, ոչ գրքի ապրանքային տեսքը կամ անվանումը:
Մեր այն հարցին, թե արձակագիրը հասցնում է ընտանիքի անդամների հետ շփվել նկատի ունենալով մասնագիտական ծանրաբեռնվածությունը և չկան արդյոք դժգոհություններ ընտանիքի անդամների կողմից, արձակագիրը նշում է՝ ընտանիքիս քիչ ժամանակ տրամադրելու կապակցությամբ դժգոհություններ կային այն ժամանակ, երբ չէի գրում։ Գիտե՞ք, քննիչներիս մոտ խոսք կա, որ մենք մեր երեխաների մեծանալը շատ լավ ենք զգում, քանի որ նրանց ուշ-ուշ ենք տեսնում։ Հիմա արդեն, երբ ստեղծագործում եմ, դժգոհությունները քչացել են, որովհետև տանն եմ գրում, իրենց կողքին։ Հետաքրքիր բան է, երբեք ոչ մի տող տանից դուրս, ընտանիքիցս հեռու չեմ գրել»։
Արձակ գրելը, ստեղծագործելն ավելի շատ հնարավորություն է տվել ընտանիքի անդամների հետ շփվելու համար: Գիրքը շփման ձև է նաև, ազատ ժամանակ լինելու դեպքում երեկոներն արձակագիրը իր ստեղծագործություններն է ընթերցում զավակների համար, կամ այլ հեղինակների գրքեր են կարդում միասին:
Մասնագիտությամբ իրավաբանը նշում է, որ աշխատանքը գրեթե ժամանակ չի թողնում ստեղծագործելու համար, օրվա առավել մեծ մասն անց է կացնում աշխատավայրում, սակայն երբ տուն է գնում՝ իրավական կոշտ ձևակերպումները փոխարինվում են զգայական նրբերանգներով ու գրչի օգնությամբ հանձնվում թղթին:
Մեր այն հարցին, թե իրավաբան Մուշեղ Բաբայանի և արձակագրի միջև ներքին կոնֆլիկտ չի լինում, արձակագիրը պատասխանեց՝ եթե նկատի ունեք այն, որ աշխատանքի բերումով անում եմ գործողություններ, որ իմ դրական հերոսները չեն անի, ապա` ոչ, իմ հերոսների մի մասը նաև իրավաբաններ են այդ ոսկե միջինը հաջողվել է գտնել։ Իրավաբան և արձակագիր Մուշեղ Բաբայանները նույն մարդն են, իրավաբանն ու արձակագիրը լրացնում և օգնում են իրար։ Աշխատանքի մեջ անում եմ այն ինչ կանեին իմ դրական հերոսները: Ցանկացած աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար բարոյականությունը կարևոր պայմաններից մեկն է: Բարոյականությունը փողկապ չի, որ ելույթ ունենալուց կապես, իսկ դրանից հետո արձակես, որ քեզ ավելի հարմարավետ զգաս։
-Պրն Բաբայան, Հատուկ քննչական ծառայության կարևորագույն խնդիրներից է կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարը։ Շատ հաճախ գրքում նկարագրվող իրավիճակը, խորհուրդը կամ կյանքում որևէ դեպքի, պաշտոնյայի կողմից կատարվող հանցագործության, դրա բացահայտման ու դատապարտման մասին տեղեկությունը ընթերցվում է ընդամենը որպես ինֆորմացիա, կարծես թե եղածի վերաբերյալ որոշ պաշտոնյաներ այդպես էլ հետևություններ անել այդքան էլ չեն սիրում, ինչ եք կարծում այս առումով:
-Փորձեմ որպես հենց արձակագիր-իրավաբան էլ պատասխանել։ Գյուղում փոքրիկ երեխային երբ ասում են, որ լավաշ թխելիս բոցկլտացող թոնրի շուրթից զգույշ լինի, չմոտենա, չդիպչի, թե չէ կայրվի, երեխան բառացի ասած զգուշացումները շատ հաճախ չի ընկալում, որքան ուզում ես զգուշացրու: Գործուն միջոց է, երբ մեկ անգամ ինքն է մատով դիպչում տաք թոնրաշուրթին: Թույլ այրոցն անգամ մեկընդմիշտ լուծում է երեխային տաք թոնրից հեռու պահելու խնդիրը:
Նույն կերպ էլ որոշ մերօրյա պաշտոնյաներն են: Իրենց կոռումպացված գործընկերների մերկացումը երբեմն հեռու չի պահում նրանց նույն ախտից, ամեն անգամ կարող են տարբեր պատճառաբանություններ բերել մերկացվողի «ձախողումն» արդարացնելու համար, իրենք իրենց հուսադրելով՝ թե նման մերկացումն ու բացահայտումը իրենց չի սպառնում:
Մեր աշխատանքային փորձը ցույց տվեց, որ այդ բոլոր հույսերը սին են, որ չկան հավետ շվաքում մնացող անբարեխիղճ պաշտոնյաներ, որ նրանց բացահայտումն ընդամենը ժամանակի խնդիր է դառնում:
Ի վերջո, մենք հասնում ենք այն գիտակցման, որ հանրության հարկերի հաշվին նույն հանրությանը ծառայելուն կոչված պաշտոնյայի կողմից կաշառք վերցնելը հասարակության մեջ ընդհանրապես և ընտանիքում հատկապես դառնալու է նույնքան անպատվաբեր, որքան թմրանյութի իրացումը, վաշխառությունը, ավազակությունն ու բանակում ծառայությունից խուսափելը:
Պատրաստեց՝ Էլեն Առաքելյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից