ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրազդանի երկու բնակչի սպանության բացահայտման գործում ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի համար ՔԿ նախագահը պարգևատրել է 11/03/2017 21:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների՝ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանության մի շարք հանգամանքները, այդ թվում՝ սպանության վայրը, առնչություն ունեցած 2 անձի ինքնությունը։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվող որոնողական միջոցառումների արդյունքում 2017թ. նոյեմբերի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, հայտնաբերվել է երկու անձի դիակ՝ կնոջ և տղամարդու։ Նախնական տվյալներով՝ դրանք հանդիսանում են Հրազդանի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը, որոնց գտնվելու վայրն անհայտ էր սեպտեմբերի 18-ից։ Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, միկրոմասնիկային փորձաքննություններ։
Նախաքննության ընթացքում կատարվել է ճանաչման գործողություն և հարազատները, հիմք ընդունելով հագուստները, ատամնաշարը և մի քանի այլ կողմնորոշիչ տվյալներ, հայտարարել են, որ դիակները հանդիսանում են Վարդուհի Սիմոնյանինը և Սամվել Ալիխանյանինը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 20-ին և հոկտեմբերի 6-ին Վ. Սիմոնյանի և Ս. Ալիխանյանի հարազատներից հաղորդումներ էին ստացվել, որ իրենց հարազատների մասին սեպտեմբերի 18-ից որևէ տեղեկություն չունեն: Քննությամբ պարզվել էր, որ նրանք ճանաչում են միմյանց, վերջին անգամ նրանց տեսել են միասին: Բնակիչների անհետ կորելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Մշակված աշխատանքային վարկածներն ստուգելու ուղղությամբ օպերատիվ-որոնողական մարմինների հետ համագործակցաբար իրականացված աշխատանքների արդյունքում նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի բնակիչները դարձել են սպանության զոհ. նրանք սպանվել են Հրազդան քաղաքում՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի առանձնատանը, որից հետո դիակները տեղափոխվել և թաքցվել են Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, որտեղ էլ նոյեմբերի 2-ին հայտնաբերվել է նրանց մարմինները։ Խուզարկություններ են կատարվել սպանության դեպքի վայր հանդիսացող տանը և սպանությանն առնչություն ունեցած անձանցից մեկի կողմից Երևանում վարձակալված բնակարանում, ավտոմեքենայում, որոնց արդյունքում ձեռք բեն բերվել մի շարք ապացույցներ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հրազդանի երկու բնակիչների սպանությանն առնչություն ունեցած անձանց գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։
Երկու անձի սպանության բացահայտման ուղղությամբ համագործակցված աշխատանքը բարձր է գնահատել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ փաստելով, որ ծանր հանցագործության մի շարք հանգամանքների պարզումը քննչական և օպերատիվ աշխատանքի արդյունքում ձեռք բերված տեղեկատվության ակտիվ փոխանակման, համատեղ մշակված և իրականացված գործողությունների արդյունքն է։
Ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի համար ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, տեղակալ Արթուր Ավետիսյանը, նույն քննչական վարչության մի խումբ քննիչներ, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, Կոտայքի մարզային վարչության պետ Ռոման Կիրակոսյանը, Հրազդանի բաժնի պետ Կարեն Գրիգորյանը, Ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալը պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ