Թեմաներ
Շաբաթ 12 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/28/2024   17:57 Ոստիկանությունը՝ երկու մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին 12/28/2024   17:46 Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան 12/28/2024   16:16 Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Շիրակի ու Լոռու մարզերում 12/28/2024   15:59 Ողբերգական վթար Շիրակի մարզում. 2 զոհերն ամուսիններ են, իսկ վիրավորները՝ «յաշիկի» վարորդի կինն ու երեխան. shamshyan.com 12/28/2024   15:52 Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է․ ՔՈԳՎ բացահայտումը 12/28/2024   15:47 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց և 1 տրակտոր 12/28/2024   15:24 ՀԱՕԿ-ի և «Ոչ օլիմպիական մարզաձևերի միության» միջև կնքվեց համաձայնագիր, որ իր տեսակի մեջ եզակի է (տեսանյութ) 12/28/2024   15:19 Բաքուն փոխում է ՌԴ քաղաքացիների Ադրբեջանում գտնվելու պայմանները 12/28/2024   14:42 ԱԺ-ում ավարտվել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումը․ կհրավիրվեն լսումներ 12/28/2024   14:34 Լարսի ճանապարհը բացվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար 12/28/2024   14:30 «Ազիմուտ»-ը չեղարկել է Միներալնիե Վոդիի և Սոչիի օդանավակայաններից դեպի Ադրբեջան թռիչքները 12/28/2024   14:06 Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվեցին պետությանը 12/28/2024   13:53 Նիկոլ Փաշինյանի քովիդ թեստի պատասխանը «վերջապես վերջնականապես բացասական է» 12/28/2024   13:43 150 տարեկան թթի ծառ կա, որի բնից ջուրը շատրվանի պես դուրս է հոսում հորդ անձրևից հետո. Ազիզյան 12/28/2024   13:25 Ոչ ոք անկիրթ ու անդաստիարակ լինելով՝ չփորձի կրթել մեզ․ Բագրատ Սրբազան 12/28/2024   13:19 Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին 12/28/2024   13:09 Այդ պահերին չէ՞իր մտածում, որ ի՛նքդ ես թքում էթիկայի վրա եւ վաղը, երբ մնաս առանց թիկնապահների, էթիկատերերը կարող են փողոցում բռնեն. Հակոբյան 12/28/2024   13:06 Անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում են՝ հանդիպելու Անդրանիկ Քոչարյանի հետ 12/28/2024   12:47 ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 12/28/2024   12:33 Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 12/28/2024   12:27 Բագրատ Սրբազանը 2025թ․ կդիմավորի Եռաբլուրում 12/28/2024   12:13 Գյումրին «գրավելու» սցենարը փորձում են կրկնել նաև Փարաքարում․ Փաշինյանը հայտարարել է Փարաքարում փրայմըրիզ անցկացնելու մասին 12/28/2024   12:06 Ձորաղբյուր-Ողջաբերդ հատվածում ավտոմեքենան սահել է ձորակը 12/28/2024   12:04 Դրսում փիսիկ խաղալու կեցվածքին հակառակ՝ ներսում աչքի են ընկել բռնապետական մեթոդներով, լպիրշությամբ. Աբրահամյան 12/28/2024   12:01 Հայրավանք գյուղի մոտ ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ 12/28/2024   11:54 Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը Մինսկ չի վերադառնա. ArmeniaSputnik 12/28/2024   11:45 ՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակման դեպքերի աճ 12/28/2024   11:11 Բագրատ սրբազանն իր խոսքն է ուղղում ժողովրդին. ուղիղ 12/28/2024   10:51 Շրջանների զգալի մասում ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ 12/28/2024   10:49 Մահացել է «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմում Ջուլիետի դերակատար Օլիվիա Հասսին 12/28/2024   10:25 Ձյան պատճառով բազմաթիվ ճանապարհահատվածներում ավտոմեքենաներ են արգելափակվել. (տեսանյութ) 12/28/2024   10:21 «Scania» ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել 12/28/2024   08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ» 12/28/2024   08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» 12/28/2024   08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» 12/28/2024   08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» 12/28/2024   08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ» 12/28/2024   00:02 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/27/2024   23:54 Տիգրան Ավինյանը բազմիցս ապացուցել է, որ միշտ կանգնած է Վեդի համայնքի կողքին․ Գարիկ Սարգյան 12/27/2024   23:41 Ֆիլիպինների ափերին երկրաշարժ է տեղի ունեցել 12/27/2024   23:29 Բժիշկը նախազգուշացրել է կոկորդի վտանգավոր ցավի ախտանիշների մասին 12/27/2024   23:21 Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեում նշանակումներ և վերանշանակումներ է արել 12/27/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ 12/27/2024   22:49 Հաղթանակ թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է 12/27/2024   22:27 Եղիշե Հակոբյանը «թավալվում» էր, փորձում էր իրեն վնասել.վկայի ցուցմունքը` Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով 12/27/2024   22:04 Ատամնաբույժը մատնանշել է մի քանի ձեռքի տակ եղած միջոցներ՝ ատամի ցավը թեթեւացնելու համար 12/27/2024   21:44 Մահվան ելքով վրաերթ՝ Վանաձորում. Hyundai Sonata-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին 12/27/2024   21:30 Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են, շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ 12/27/2024   21:21 Ուզբեկստանում Ռուսաստանի երկու քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 12/27/2024   21:01 Հայաստանը չի նախատեսում սահմանափակել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ
12/28/2024   15:59 Ողբերգական վթար Շիրակի մարզում. 2 զոհերն ամուսիններ են, իսկ վիրավորները՝ «յաշիկի» վարորդի կինն ու երեխան. shamshyan.com 12/27/2024   17:11 Նիկոլ Փաշինյանը կարող է ամանորյա նվեր անել ժողովրին. Որը կլինի դա՝ ըստ նախկին արտգործնախարարի (տեսանյութ) 12/26/2024   20:35 Մոսկվայի օդանավակայանը տարհանվել է 12/26/2024   21:53 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 12/26/2024   18:49 Լուկաշենկոն ցինիկ վարքագիծ դրսեւորեց Փաշինյանի նկատմամբ՝ «գիտենք, որ ոչ միայն սափրել եք մորուքը, նաեւ մի քիչ հիվանդացել». Թեժ զրույց ԵԱՏՄ նիստում 12/28/2024   00:02 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/26/2024   23:31 Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան. Ռուբեն Մելիքյան 12/27/2024   12:03 ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը՝ ՀԿԿ նախագահի միակ թեկնածու 12/27/2024   23:29 Բժիշկը նախազգուշացրել է կոկորդի վտանգավոր ցավի ախտանիշների մասին 12/28/2024   08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» 12/27/2024   11:38 Մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել 12/27/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ 12/27/2024   08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ» 12/27/2024   13:15 Բաքու-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ադրբեջանական ինքնաթիռը հետ է վերադարձել Բաքու 12/27/2024   16:36 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 27 -ին 12/27/2024   13:18 ՔՊ-ից ինձ տեղեկություն տվողը Գագիկ Մելքոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արփի Դավոյանն են․ Սրբազան 12/27/2024   14:02 Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար 12/27/2024   20:03 Ադրբեջանի կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիների թիվը դատախազությունը ծառայողական գաղտնի տեղեկություն է համարում 12/28/2024   08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» 12/27/2024   15:14 39-ամյա կին ուղեւորը մնացել էր ավտոմեքենայում՝ գազի լիցքավորման ժամանա՞կ. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

«Մաման մահացել ա, մորքուր, պապան իրան սպանել ա». Կնոջն ամուսնական անհավատարմության մեջ կասկածելով՝ սպանել է 11/03/2017   16:41  |  Քրեական խրոնիկոն

Կնոջն ամուսնական անհավատարմության մեջ կասկածելու և նրան դաժանորեն սպանելու համար 43-ամյա ամուսինը դատապարտվեց 9 տարի ժամկետով ազատազրկման:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արթուր Ադամյանի, Արթուր Մելիքսեթյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես պատժի սկիզբ հաշվեց՝ 2016թ. սեպտեմբերի 20-ը՝ նրան արգելանքի վերցնելու պահից:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Մելիքսեթյանը 19-09-2016թ. ժամը 22:00-ի սահմաններում, կնոջ` Նարինե Դանիելյանի հետ իր կողմից վարվող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից դեպի Ակնալիճ գյուղի ուղղությամբ ընթանալիս խանդի հողի վրա, կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում նախ ավտոմեքենայի մեջ, ապա ավտոմեքենային հարակից դաշտամիջյան հատվածում ծեծի է ենթարկել Ն.Դանիելյանին, որի ընթացքում վերջինիս պարանոցը սեղմելով շնչահեղձ անելու եղանակով դիտավորությամբ կյանքից զրկել է նրան:

Արթուր Մելիքսեթյանը և Նարինե Դանիելյանը համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են 3 երեխա, սակայն, ըստ հրապարակված դատական ակտի, նրանց ընտանիքում հաճախակի են եղել վիճաբանություններ և կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից:

Նախաքննության ընթացքում Արթուր Մելիքսեթյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատաքննության ընթացքում մասնակի է իրեն մեղավոր ճանաչել և ցուցմունք տվել, որ կինն անչափահաս էր, երբ ամուսնացել են: Համատեղ կյանքի ընթացքում իրենք հաճախակի էին վիճել, իսկ դեպքի օրը՝ առավոտյան, կնոջ հետ երեխային տարել են մանկապարտեզ, որից հետո գնացել են Էրեբունի փողոցի «Յունիբանկ»՝ իրենց վարկային գործերով:

Օրվա ընթացքում գնացել են իրենց աճեցրած բերքը փոխանակելու, իսկ ճանապարհին ավտոմեքենան խափանվել է և նորոգելու ժամանակ նկատել է, որ կնոջ հեռախոսին զանգեր են ստացվել և երբ հարցրել է, թե ով է զանգահարում՝ ասել է, որ երեխաներն են, սակայն երբ արդեն մեքենայի տակից դուրս է եկել, կրկին հեռախոսազանգ է ստացվել, և ինքը կնոջն ասել է, որ հեռախոսը տա, որպեսզի ինքը խոսի: Կինը հեռախոսն անջատել է և չի տվել, որ ինքը խոսի: Ինքն այդ ժամանակ կնոջն ասել է, որ իր մեջքը թափ տա, որպեսզ ինքը նստի մեքենան, սակայն կինը պատասխանել է. «Ինքդ թափ տուր»: Երբ շորերն է թափ տալիս եղել, նկատել է, որ կինը հեռախոսով փորձել է ինչ որ բան անել: Իր այն հարցին, թե ինչ է անում, կինը պատասխանել է, թե սիրածն է: Ինքն այդպիսի պատասխանի չի սպասել ու անակնկալի գալով՝ ապտակել է նրան և ասել, թե ինչպես է խոսում: Ապտակից հետո կինը վերացական սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, որից հետո ինքը մեկ անգամ էլ է ապտակել:

Դրանից հետո կինն սկսել է ոտքերով և ձեռքերով իրեն հարվածել և գոռալով ասել, որ ինքը նրան թույլ տա իջնի, գնա: Քանի որ այդ ժամանակ մեքենաներ են անցուդարձ արել, ինքը ձեռքի ափով կնոջ բերանը փակել է, որ նա լռի: Կինն այդ ժամանակ կծել է իր ձախ ձեռքի ցուցամատը և ինքը ձեռքը քաշելով՝ մի երկու հատ էլ է խփել: Դրանից հետո կինն ուզել է մեքենայից իջնել, բայց ինքն ասել է, որ հանգստանա, նոր իջնի, հետո կնոջ ձեռքից բռնած՝ ասել է, որ մեքենայից իջնի: Մեքենայից իջնելուց հետո կինն ասել է, որ իրենից բաժանվում և գնում է ու որ ինչպես ուզի, այնպես կանի: Կինը, ագրեսիվ շարժումներ անելով, ասել է, որ գնում է, իսկ ինքը, նրա շորերից քաշելով ու մի քանի անգամ ձեռքերով հարվածելով, փորձել է թույլ չտալ, որ հեռանա:

Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ իրար քաշքշելու ժամանակ երկուսով վայր են ընկել խողովակից դեպի ճանապարհ ընկած հատվածում, որից հետո կինը գետնից բարձրանալով՝ խողովակից անցել է այն կողմ՝ դեպի ջրատարը: Ինքը նույնպես անցել է այդ կողմ: Այդ ժամանակ կինն ասել է, որ նրան թողնի, որովհետև աչքը չի տեսնում: Ինքը տեսնելով, որ կնոջ աչքը արյունոտ է՝ ասել է, որ գնան մեքենայի մոտ, աչքը լվանան և տեսնեն, թե ինչ է պատահել: Այդ ժամանակ կինը կանգնելով հրել է իրեն, ինքը ետ քայլ անելով՝ ընկել է ջրատարը: Կինը նույնպես ընկել է ջրատարը: Ջրատարի մեջ տեսնելով, որ կնոջ մազերը փաթաթվել են ծառերի ճյուղերի մեջ, ու նա անկանոն շարժումներ է կատարում՝ մոտեցել է նրան, փորձել է մազերն առանձնացնել ճյուղերից և փրկել նրան:

Ահագին ջրի մեջ քաշելով՝ մի կերպ կնոջը ջրից դուրս է հանել ափ և զգացել է, որ նա շարժում չի անում: Կնոջը պառկեցրել է դեմքով դեպի գետին և մտածելով, որ ջուր կուլ տված կլինի՝ փորից մի քանի անգամ սեղմել է: Տեսնելով, որ ոչ մի փոփոխություն չկա՝ ծնկած մնացել է նրա կողքին: Մի քանի վայրկյան անց լսել է իր մեքենայի ազդանշանի ձայնը և վազել է իր մեքենայի մոտ: Այնտեղ իրեն անծանոթ մարդիկ են եղել, ովքեր հարցրել են, թե ինչով կարող են օգնել: Ինքն ասել է, որ շտապօգնություն կանչեն, որովհետև կինը ջրատարում խեղդվել է:

Ամբաստանյալը նաև նշել է, որ ինքը կնոջը ծեծի ենթարկել է, բայց սպանելու դիտավորություն չի ունեցել, միայն փորձել է մազերը ճյուղերից առանձնացնել և ջրից դուրս հանելով՝ փրկել:
Միևնույն ժամանակ ամբաստանյալը նաև հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում կնոջ սպանության համար, ճիշտ է ինքը ծեծել է կնոջը, դրա համար զղջում է, սակայն դիտավորություն չի ունեցել սպանելու, իր կինը ջրահեղձումից է մահացել:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանվածի քույրը, դատարանում հայտնել է, որ քրոջ ընտանիքում վիճաբանության և ծեծի պատճառը, ըստ քրոջ, եղել է թմրամոլության և սեռական ոտնձգությունների պատճառը: Սեռական ոտնձգություն ասելով՝ նկատի ունի այն, որ, ինչպես քույրն է իրեն պատմել, երբ Արթուրը սեռական ցանկություն է ունեցել, հաշվի չի առել ամբողջ օրը երեխաների ու կենցաղային հարցերով զբաղված լինելու պատճառով հոգնած լինելու հանգամանքը և մերժումը մեկնաբանել է որպես անհավատարմություն:

Բացի այդ, տուժողի իրավահաջորդի խոսքով՝ քույրն իրեն հայտնել է, որ այլևս չի կարողանում այդպես ապրել և ուզում է բաժանվել: Դրան քաջատեղյակ են եղել Արթուրի ծնողները, ովքեր այդ հարցին փորձել են լուծում տալ՝ դեպքից 2 օր առաջ գտնվելով նրանց տանը:

Ըստ նրա ցուցմունքի՝ վերջին օրերին քույրը հաճախակի հեռախոսազրույցի ժամանակ ասել է, թե Արթուրը սպառնացել է, որ կա՛մ կապրի իր հետ, կա՛մ կսպանի: Իսկ դեպքի օրը զանգահարել է քրոջ մեծ աղջկան՝ Գոհարին, և երեխան իրեն հայտնել է. «Մաման մահացել ա մորքուր, պապան իրան սպանել ա»:

Նշենք, որ կնոջ դին հայտնաբերվել էր Մեծամոր քաղաքի կոյուղու մաքրման կայան տանող ճանապարհից դեպի Զարթոնք գյուղի ուղղությամբ մոտ 200 մետր հեռավորության վրա` ջրատարի եզրին. նա ոտքերով՝ ազդրերի վերին երրորդի մակարդակից, ամբողջությամբ ընկղմված է եղել ջրի մեջ, իսկ կրծքավանդակի առաջային պատով և դեմքով` հպված խոտածածկ ափին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]