ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դաշնակցությունը բավականին նուրբ դժգոհություն է հայտնում կառավարության գործունեության արդյունավետությունից. «Ժամանակ» 11/02/2017 09:50 | Մամուլ
«Ժամանակ»-ը գրում է, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը նախօրեին ուշագրավ տեղեկություն է տարածել Բյուրոյի և Հայաստանի ԳՄ համատեղ նիստի և ընդունված որոշման մասին՝ ներկայացնելով Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տեսակետների շարադրանքը երկրում առկա իրավիճակի վերաբերյալ: Ի մի բերելով դրանք` դրանցում տեղ գտած ուշագրավ արձանագրումները՝ հիմք կա եզրակացնելու, որ Բյուրոյի և ԳՄ համատեղ նիստով ու որոշումով Դաշնակցությունը բավականին նուրբ դժգոհություն է հայտնում կառավարության գործունեության արդյունավետությունից:
Այլ կերպ ասած՝ համատեղ նիստն ու որոշումը հեղափոխական կուսակցության դիվանագիտական ակնարկն է վարչապետին: Օրինակ՝ ՀՅԴ-ն արձանագրում է, որ չնայած կարևոր են բարեփոխումները, սակայն արդյունավետությունը, բյուրոկրատական որոշումների կայացման պարզեցումը մնում են առաջնային խնդիր: ՀՅԴ-ն արձանագրում է նաև. «Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեև առկա են որոշ դրական տեղաշարժեր և արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայմաններում: Անհրաժեշտ է հաշվի առնել սոցիալական հետևանքները՝ նվազեցնելով դրանց հավանական բացասական ազդեցությունն անապահով խավերի նկատմամբ»:
Այդ կապակցությամբ Դաշնակցությունը հորդորում է իր նախարարներին առաջնորդվել սոցիալական խնդիրների լուծման և սոցիալական արդարության հաստատման գիտակցումով՝ կարծես նրբորեն ակնարկելով, որ կառավարությունն ամբողջությամբ, իբրև հավաքական կառույց, այդ ուղենիշներով չէ, որ առաջնորդվում է: Եվ իհարկե՝ ամենաուշագրավը եզրահանգումն ու համատեղ նիստի որոշումն է, որ ՀՅԴ-ն քաղաքական համաձայնության շրջանակում առաջնորդվելու է նախաձեռնողականության և ինքնուրույնության գործելաոճով:
Ընդհանուր առմամբ, Դաշնակցությունն, իհարկե, կողմ ըլլալով դեմ ըլլալու իր ավանդական գործելաոճի մեջ է, որ դավանում է արդեն մի քանի տարի, իշխանության հետ մերթ միավորվելու, մերթ բաժանվելու վայրիվերումներով, սակայն ինքնին հատկանշական է, որ Դաշնակցությունը հենց այժմ է որոշել հնչեցնել զանգը, և հարց է առաջանում, թե ում կամ ինչի համար է այն ղողանջում: Չէ՞ որ առջևում չկա ընտրական գործընթաց, հետևաբար՝ ՀՅԴ-ն, թերևս, կարիք չունի հանրության վրա աշխատել և ցույց տալ, որ ինքն էլ գոհ չէ կառավարության գործունեության արդյունքից՝ այդպիսով ընտրական քվե հավաքելու ակնկալիքով:
Միևնույն ժամանակ, կոալիցիոն համաձայնագրով ՀՅԴ-ն 2018-ին վարչապետ առաջադրելու, այսպես ասած, իրավունքը թողել է ՀՀԿ-ին, ըստ այդմ՝ այստեղ էլ կարծես թե ամեն ինչ պարզ է: Բայց պարզ է, թերևս, միայն առաջին հայացքից, որովհետև Սերժ Սարգսյանի քաղաքական պլանների անորոշությունը սկսել է ինչ-որ առումով նյարդայնացնել նաև Դաշնակցությանը, հատկապես, երբ տեղի են ունենում ներիշխանական կամ ներհամակարգային խաչաձև բախումներ ու գրոհներ»,-գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 02.11.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ