ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Թաթոյանը ՀՀ-ում մանկապարտեզների և դպրոցների անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում 11/01/2017 15:55 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մանկապարտեզներում և դպրոցներում պաշտպանվածության և անվտանգության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ առաջարկներ կներկայացնի: Այս մասին Արման Թաթոյանը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով օրերս դանակով զինված անձի կողմից Արմավիր քաղաքի մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ պահելու դեպքին:
«Հայաստանում դպրոցների և մանկապարտեզների պաշտպանվածության մակարդակի հետ կապված մտահոգությունները միշտ էլ եղել են, իսկ վերջին դեպքն ավելի արդիական դարձրեց այդ խնդիրը:
Մենք պետք է մեխանիզմներ մշակենք, որոնք կբարձրացնեն դպրոցների և մանկապարտեզների պաշտպանվածության մակարդակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Թաթոյանը:
Նա նշեց, որ, իհարկե, կան մանկապարտեզներ և դպրոցներ, որոնք պաշտպանվածության բարձր մակարդակ ունեն, սակայն մեծ մասն անվտանգ չեն, և ցանկացած անձ կարող է անարգել ներս մտնել: «Ես կարծում եմ, որ մենք պետք է քայլեր ձեռնակենք, որպեսզի լուծենք այս խնդիրը: Միգուցե, կարող ենք դա անել դռները կոդավորելու և մշտապես փակ պահելու միջոցով, ինչպես արվում է զարգացած երկրներում»,- ընդգծեց Թաթոյանը:
Հարցին, թե ի՞նչ առաջարկներ է պատրաստվում ներկայացնել, Թաթոյանն ընդգծեց, որ այդ հարցով քննարկումներ պետք է անցկացնի ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր են անհրաժեշտ դպրոցների և մանկապարտեզների անվտանգությունը բարձրացնելու համար:
Թաթոյանը նաև նշեց, որ Արմավիր քաղաքի մանկապարտեզում զինված անձի կողմից 3-ամյա երեխային պատանդ պահելու ընթացքում անընդհատ կապի մեջ է եղել իրավապահ մարմինների հետ, իսկ երեխային ազատելուց հետո անմիջապես ծնողների թույլտվությամբ ՄԻՊ աշխատակիցները հանդիպել են երեխայի հետ, իրենց ծառայություններն են առաջարկել նրա ընտանիքին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել