ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ «ալֆա-ջոկատի պետի տեղակալի մարդկանց» գործողությունները իրավական գնահատականի արժանի չե՞ն 11/01/2017 18:40 | Քրեական խրոնիկոն
Ոսկու շուկայի Վաղարշի ու ԱԱԾ ալֆա-ջոկատի պետի տեղակալի միջև տարածքի օգտագործումը վեճի առարկա է դարձել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է բանը հասել է նրան, որ վերադասության կարգով մերժման որոշումը բողոքարկվել է դատախազություն:
Այսպիսով, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում ԱԱԾ ալֆա-ջոկատի պետի տեղակալ Սամվել Սարգսյանին պատկանող «Սեգաս» ռեստորանի տարածքի մոտակայքում սեփականության իրավունքով Վաղարշ Աբրահամյանին պատկանող 3000 քմ հողամասում կատարվող շինարարական աշխատանքներն անընդհատ խոչընդոտվել ու տարածքն ապօրինի օգտագործվել է որպես կայանատեղի և ռեստորանի տնտեսական շահագործման նպատակով:
Տարածքի սեփականատերն է Վաղարշ Աբրահամյանին, սակայն այն սեփականության իրավունքով օգտագործում է նրա եղբոր որդին Մաթևոս Նալբանդյանը:
Վերջինս փաստաբան Հրանտ Անանյանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 9-ին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն նշելով, որ երբ փորձում է արվում ցանկապատել տարածքը հանդիպում են խոչընդոտների, անգամ բռնության և սպառնալիքների:
Այդ ամենից զատ անհայտ անձինք վնասել են ցանկապատի հիմք հանդիսացող մետաղյա ձողերը պատճառելով նաև նյութական վնաս՝ 50 000 ՀՀ դրամի չափով:
Տարածքի սեփականատիրոջ կողմից որոշում է կայացվել տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնել՝ ծախսվել է 2,5 մլն ՀՀ դրամ, և հողակտորը պարսպապատվել է՝ սեփականատերն այն ի պահ հանձնել է «Պանտերա» պահնորդական ծառայության, որի համար յուրաքանչյուր օր գումար է վճարում:
Միևնույն ժամանակ ըստ կողմի՝ վախի մթնոլորտ և անհանգստություն է ձևավորվել որպեսզի չվնասեն և չկոտրեն ցանկապատը:
Սակայն հոկտեմբերի 9-ին քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Նշենք, որ «Սեգաս» ռեստորանը որպես սեփականություն գրանցված է ԱԱԾ ալֆա-ջոկատի պետի տեղակալ Սամվել Սարգսյանի որդու՝ Սերգեյ Սարգսյանի անունով:
Փաստաբանը նշում է, որ հետաքննիչը սխալ իրավական գնահատական է տվել, թե իբրև ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը բացակայում է, միևնույն ժամանակ գտնելով, որ էական վնաս չի պատճառվել Նալբանդյանին, հողը վերջինիս գույքային ֆոնդից դուրս չի եկել և դրա գույքային նշանակությունը չի փոխվել, ինչպես նաև ձեռք չեն բերվել փաստական տվյալներ հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը հիմնավորելու համար:
Փաստաբանի խոսքով՝ մերժման որոշումը ուսումնասիրելիս նաև պարզ է դարձել, որ հետաքննության տեսուչը անգամ բացատրություն չի վերցրել Սամվել և Սերգեյ Սարգսյաններից և ոչ էլ նրանց ռեստորանի աշխատակիցներից և որոշմամբ արձանագրել է, որ «ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հնարավոր չի եղել պարզել անհայտ անձանց ինքնությունը և նրանցից բացատրություններ վերցնել»:
Այն դեպքում, երբ իրենք տեսանյութ են տրամադրել որում երևում է սեպտեմբերի 8-ին դեպքի վայր ժամանած ավտոմեքենան, ինչպես նաև ավտոմեքենայից իջած անձանց արտաքին տվյալները, ովքեր էլ խոչընդոտել ու վնասել են պարիսպը:
Ըստ Անանյանի՝ ակնհայտ է, որ ջանքեր են ներդրվել քողարկելու վերոնշյալն այնպես էլ պետական ծառայության դեմ ուղղված դեպքը, այն դեպքում երբ Նալբանդյանը և այլ անձինք բացատրություններում հայտնել են, որ պարիսպը վնասած անձինք Սամվել Սարգսյանի ենթակա ԱԱԾ ծառայողներն են, ովքեր ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարել կոպիտ ձևով խախտելով սեփականատիրոջ իրավունքը:
Այսպիսով, Նալբանդյանի ներկայացուցիչ փաստաբան Հրանտ Անանյանը Կոտայքի մարզի հետաքննության բաժանմունքի տեսուչի որոշումը բողոքարկել է Կոտայքի մարզի դատախազություն, խնդրելով վերացնել այդ որոշումը և քրեական գործ հարուցել 185, 322 և 308-րդ հոդվածներով, և նախաքննությունն իրականացնելու համար այն հանձնարարել նախաքննությունն իրականացնող համապատասխան մարմնին:
Փաստաբանն ակնկալում է դատախազից օբյեկտիվ մոտեցում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ