ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք իրավունքի պաշտպաններ ենք, ապստամբներ ենք և քրեական օրենքի հետ առնչություն չունենք. «Սասնա Ծռեր»-1 գործով ամբաստանյալ 11/01/2017 17:35 | Դատական ռեպորտաժներ
Գործերի մասնատումից հետո «Սասնա Ծռեր»-1 գործով առաջին դատական նիստում պաշտպանական կողմը բարձրաձայնեց մամուլի հրապարակման մասին, որում նշվում էր ամբաստանյալներից երեքի նկատմամբ խիստ պատիժ նշանակելու անհրաժեշտության մասին: Ըստ կողմի, հրապարակմամբ իշխանությունը մամուլի միջոցով դատարանին թելադրում է խիստ դատավճիռ կայացնել:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ ինքը համաձայն չէ այդ պնդման հետ և հավաստիացրեց, որ դատական քննության ընթացքում բոլոր կհամոզվեն, որ դատարանը գործում է օրենքի համաձայն:
Դատարանին ինքնաբացարկի մասին միջնորդության ունե՞ք հարցին ի պատասխան Պավել Մանուկյանը հայտարարեց, որ ինքը նույն հոդվածներով է դատվում, ինչ և Ադրբեջանի կողմից է մեղադրվել: Նա արտագաղթը բնորոշեց որպես բռնագաղթ, ցեղասպանություն, իսկ իրենց որպես՝ արդարության մարտիկներ:
Վարուժան Ավետիսյանն իր հերթին հայտարարեց, որ «… ես չեմ կարող Ձեզ ընդունել որպես դատարան, Դուք դատավոր չեք, այլ հաշվեհարդարի բաղադրիչ, սա հաշվեհարդար է», իսկ իրենք ռազմագերիներ են: Նա հավելեց, որ իրենք իրավունքի պաշտպաններ են, ապստամբներ են և քրեական օրենքի հետ առնչություն չունեն: Իմ ազգին մուրացկան են սարքել թափթփուկներ, կատարածու ստրուկներ, հայտարարեց Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»:
Դատարանը ամբաստանյալներից ճշտեց նրանց անձնական տվյալները: Պավել Մանուկյանը հայտնեց, որ Արցախյան ազատամարտում երկու անգամ վիրավորվել է, «Կոլցո» գործողության ժամանակ երեք անգամ ձերբակալվել է, նստել է Շուշիի բանտում: Առողջական վիճակի մասին հարցին ի պատասխան Պավել Մանուկյանը նշեց. «Այս պատերազմում առողջությունս կձգի մինչև որ ազգս մաքրեմ բոլոր տեսակի ազգադավներից»:
Վարուժան Ավետիսյանն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, փաստաբան է, նախկինում զինվորական է եղել, պահեստազորի գնդապետ է, երկու երեխա ունի, որից մեկն անչափահաս:
Արայիկ Խանդոյանը ծառայել է բանակում, նա պահեստազորի մայոր է, ունի հինգ երեխա, որոնցից երեքն՝ անչափահաս: 19 անգամ վիրավորվել է Արցախում, 2 անգամ ՊՊԾ գնդի հետ կապված, ունի առողջական խնդիրներ՝ նաև դատարանի շենքում ամիսներ առաջ ծեծի ենթարկվելու հետևանքով:
Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը ներկայացավ որպես ապստամբ, ապագա Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ամուսնացա՞ծ է հարցին նա պատասխանեց՝ «կհասցնեմ ամուսնանալ ի հեճուկս ռեժիմի»:
Ինչո՞վ եք զբաղվել մինչև կալանավորվելը հարցին Սեդրակ Նազարյանը պատասխանեց՝ հեղափոխությամբ:
Սմբատ Բարսեղյանը հայտնեց, որ թերի բարձրագույն կրթություն ունի, սովորել է համալսարանում, և հիմա իրեն թույլ չեն տալիս կալանավայրում գտնվելով ուսումը շարունակել: Ստացե՞լ եք մեղադրական եզրակացությունը հարցին նա պատասխանեց՝ հեքիաթ է:
Դատարանը ճանաչեց նաև ամբաստանյալների պաշտպանների լիազորությունները:
Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց: Ըստ պաշտպանի, դատախազը հայհոյանքներ է ուղղել իր պաշտպանյալին, անձնական թշնամանք ունի նրա նկատմամբ, ուստի չի կարող օբյեկտիվ ու անկողմնակալ լինել:
Պավել Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը գտավ, որ միջնորդությունը վաղաժամ է, ժամանակ խնդրեց դատարանից, որպեսզի իրենք էլ որոշեն միանո՞ւմ են միջնորդությանը կամ լրացնո՞ւմ են այն: Դատարանը բավարարեց այս, ինչպես նաև մերձավոր հարազատների հետ մի շարք ամբաստանյալների տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելքը հանելու միջնորդությունները:
Իսկ Արայիկ և Արարատ Խանդոյանների տեսակցությունները թույլ տալու միջնորդության վերաբերյալ դատարանը նշեց, որ այն դատարանում լուծում ստանալու ենթակա չէ և պետք է լուծվի արտադատական կարգով՝ քրեակատարողական օրենսդրության հիման վրա:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ