ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՅԴ բյուրոն և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը համատեղ ընդլայնված նիստ են գումարել 11/01/2017 22:26 | Քաղաքական
ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հոկտեմբերի 31-ին կայացած հերթական համատեղ ընդլայնված նիստում անդրադարձ է կատարվել կուսակցության կազմակերպական վիճակին և անելիքներին, քննարկվել երկրում առկա սոցիալ- տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործուեությունը:
Այս մասինտեղեկացրին ՀՅԴ բյուրոյի հանրային կապերի գրասենյակից՝ հավելելով, որ Ներկայացվել են քաղաքական կոալիցիայի շրջանակներում ստանձնած ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու ընթացող բարեփոխումները:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ կարևորելով անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվու՞մ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը ապահովու՞մ են երկրի զարգացման դրական ընթացքը:
Նրա խոսքերով՝ ներկայացված զեկույցների ու ծավալված քննարկման արդյունքում կատարվեցին հետևյալ հիմնական հաստատումները.
1. Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեև առկա են որոշ դրական տեղաշարժեր և արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայմաններում: Անհրաժեշտ է հաշվի առնել սոցիալական հետևանքները՝ նվազեցնելով դրանց հավանական բացասական ազդեցությունն անապահով խավերի նկատմամբ:
2. Սոցիալական արդարության հաստատումն ու այդ ուղղությամբ աշխատանքը ՀՅԴ առաջնային խնդիրն է: Օրենսդիր ու գործադիր մարմիններում պատասխանատվություն ստանձնած կուսակցական գործիչներն իրենց աշխատանքում պետք է շարունակեն առաջնորդվել սոցիալական հիմնախնդիրների լուծման և սոցիալական արդարության ապահովման գիտակցումով:
3. Կուսակցության ծրագրերի և մոտեցումների պետական քաղաքականության վերածվելը պահանջում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններում առավել ակտիվ և նպատակասլաց գործունեություն: Կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել 2018թ. պետական բյուջեի նախագծին՝ այն գնահատելով ռազմավարական ծրագրերի իրականացման հետ համարժեք լինելու տեսանկյունից:
4. Կարևորելով ընթացող բարեփոխումները՝ առաջնային խնդիր է մնում պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, բյուրոկրատական մեխանիզմների պարզեցումն ու որոշումների կայացման և գործադրման արդյունավետությունը: Արդյունավետ կառավարումը երկրի գրավչության և ներդրումների ապահովման կարևորագույն գրավականն է և պահանջում է ոչ միայն իրավական դաշտի բարելավումներ, այլ, հատկապես, գործադրման արդյունավետ և հետևողական ընթացք:
5. Սահմանադրական նոր կարգի հաստատման համատեքստում առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի ներդրումը, որը պետք է երկրում ապահովի արդարության և իրավահավասարության իրական միջավայր:
6. Կրթության և գիտության ոլորտում բազմաթիվ հիմնախնդիրները պահանջում են հետևողական աշխատանք և ճշգրիտ լուծումներ. կարևորագույն խնդիրն այդ հարցում մնում է ազգային դաստիարակության ապահովումը: Ոլորտի կառուցվածքային փոփոխությունները դեռևս չեն հանգեցրել բովանդակային փոփոխությունների և կրթության որակի բարելավման, ինչը երկրի զարգացման հիմնական երաշխիքն է:
7. Տարածքային կառավարաման բարեփոխումները պետք է ապահովեն երկրի համաչափ զարգացումը: Մարզերում և համայնքներում առկա ռեսուրսների և ներուժի արդյունավետ գնահատման, օգտագործման, իրատեսական ծրագրերի մշակման և գործադրման, համայնքների խոշորացման միջոցով անհրաժեշտ է հասնել տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության և լիարժեք միջոլորտային համագործակցության:
8. Երկրի զարգացման գրավականներից են բնական միջավայրի և ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու կառավարումը: Ոլորտում առկա հիմնական դժվարությունները կապված են բնական ռեսուրսների օգտագործման ծավալների, բնապահպանական ռիսկերի գնահատման և նվազեցման արդյունավետ համակարգի ձևավորման, ներդրումային դրական միջավայրի ապահովման հետ:
9. Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև դաշնակցական նորանշանակ մարզպետների գործունեությանը, Շիրակում և Արագածոտնում առկա խնդիրներին և դրանց լուծման ջանքերի արդյունավետությանը: Այս հաստատումների համատեքստում, քաղաքական համագործակցության շրջանակներում, ՀՅԴ-ն առաջնորդվելու է նախաձեռնողականության ու ինքնուրույնության գործելակերպով: Համատեղ աշխատանքի գլխավոր ուղղությունները շարունակելու են մնալ սոցիալական արդարության և համերաշխության հաստատումը, բնակչության կյանքի որակի բարելավումը, ապագայի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորումը, ազգային անվտանգության երաշխավորումը, հովանավորչության, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ իրական պայքարը և համակարգային բարեփոխումների իրականացումը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից