ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բյուջեի նախագիծը ենթադրում է, որ հաջորդ տարի պետք է կրճատվի մոտ 5,5 հազար բյուջետային աշխատող.«Ժամանակ» 11/01/2017 09:30 | Մամուլ
«Ժամանակ»-ը գրում է, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը ենթադրում է, որ հաջորդ տարի պետք է կրճատվի մոտ 5,5 հազար բյուջետային աշխատող, այսպես ասած՝ օպտիմալացման շրջանակում: Անկասկած է, որ խոսքը վերաբերելու է, այսպես ասած, միջինից ցածր աշխատակիցներին:
Ըստ թերթի՝ մի կողմից՝ այդ հանգամանքը պետք է որ ողջունելի լիներ, որովհետև դա ենթադրում է բյուջետային ծախսի խնայողություն: Մյուս կողմից, սակայն, այդպես է զուտ տեսական տարբերակում, քանի որ գործնականում Հայաստանի պետական բյուջեի խնայողության համար պետք են բոլորովին այլ՝ ոչ թե օպտիմալացման, այլ, այսպես ասած, դատաիրավական քայլեր, քանի որ բյուջեի փողի «արտահոսքը» ոչ թե բյուջետային աշխատակիցների միջինից ցածր շերտի գրպանն է հոսում, այլ հակառակը՝ միջինից բարձր և բարձրաստիճան շերտի գրպանը: Հոսելու մեխանիզմներն էլ տարբեր են՝ պետական գնումներից, «ատկատներից» մինչև պարզապես յուրացումներ ու չարաշահումներ, կամ ինչպես Կարեն Կարապետյանն էր ասում՝ «պրիմիտիվ գողություն»:
«Բայց այդ պայմաններում գնալ բյուջետային համակարգում միջինից ցածր պաշտոնների ավելի քան 5,5 հազար աշխատակցի կրճատման՝ իբրև օպտիմալացում, պարզապես «պրիմիտիվ խնայողություն» է կամ խնայողության մասին «պրիմիտիվ խաբեություն», կամ «ինքնախաբեություն»: Մի խոսքով՝ ամեն ինչ, միայն ոչ կառավարման արդյունավետություն կամ առավել ևս բարեփոխման տնտեսական քաղաքականություն: Եվ հարցը տվյալ դեպքում ամենևին լոկ սոցիալական խնդիրը չէ, երբ մարդիկ, որոնք ստանում են 80-100 հազար դրամ կամ փոքր-ինչ ավելի աշխատավարձ, հետո դա, ի վերջո, ծախսում են տնտեսության մեջ, և գոնե 5 հազարով չի ավելանում ուղղակի հուսահատվողների քանակը, այն դեպքում, երբ հուսավառվածների քանակը չի ավելանում, թերևս, նույնիսկ 500-ով:
Խնդիրն այն է, որ Հայաստանում կրկին հռչակվում է իրավիճակը փրկելու քաղաքականություն, բայց դարձյալ այդ քաղաքականությունն իրականացվում է այն մարդկանց կամ շերտի հաշվին, որոնք առանց այդ էլ առկա իրավիճակից «տուժողի» կարգավիճակում էին: Հետևաբար, դա նշանակում է, որ կա՛մ տեղի է ունենում հանցավոր դիտավորություն և հանրության դեմ «էլիտայի» հերթական, արդեն «պրիմիտիվ դավադրություն», երբ հասարակության հաշվին փորձ է արվում հաղթահարել ներիշխանական ճգնաժամն ու ռեսուրսների սղության և արտաքին անբարենպաստ կոնյունկտուրայի պայմաններում գալ օպտիմալ ռեժիմի, կա՛մ էլ պարզապես բարեփոխման հանձնառություն ստանձնած մարդիկ, նրանց մղումների անկեղծության և ազնվության կանխավարկածը անվերապահորեն ընդունելով հանդերձ, ուղղակի իրենց պատկերացումների և մտավոր կարողությունների մասով ի վիճակի չեն իրականացնել արդյունավետ բարեփոխումներ և հերթական անգամ այդ ամենը իրականացնում են ոչ թե հենց իրենց՝ «էլիտայի», այլ առավելապես հասարակության հաշվին:
Համենայնդեպս, առ այսօր Հայաստանում չկա բարեփոխման այդ, այսպես ասած, հակառակ օրինակը, երբ ռեֆորմների գինն «էլիտան» է վճարում, «էլիտայի» որևէ շերտ, ոչ թե հանրային շերտերից որևէ մեկը: Իսկ այդ դեպքում պետք է դադարեցնել ռեֆորմները և հանուն պետության փոխել կա՛մ ռեֆորմն իրականացնողների պատկերացումը, կա՛մ էլ հենց իրականացնողներին, եթե նրանք չունեն այլ պատկերացում»,-գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 01.11.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից