ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օղակը վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջը վաղուց է սեղմվում. «Իրատես de facto» 10/31/2017 09:54 | Մամուլ
«Իրատես de facto»-ն գրում է, որ օղակը վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջը վաղուց է սեղմվում: Պատճառները շատ են, շահառուները` նույնպես: Հարցադրումն էլ միակն է` այդ նա՞ է, որի «քուղերը» պետք է «կապվեն» 2018-ին, որպես վարչապետ, թե՞ մեկ ուրիշին պետք է սպասել: Հարցնում են` ՀՀԿ-ում: Նաև` ԲՀԿ-ում: Այդ թվում և` ՀՅԴ-ում: Արձանագրենք` նշված կուսակցությունները սպասում են «մեկ ուրիշին»: Այնուհանդերձ, Կարեն Կարապետյանի շուրջն առկա օղակն ամենևին էլ միատարր չէ, բաղկացած է տարբեր, խիստ օբյեկտիվ, ինչպես նաև սուբյեկտիվ «հյուսվածքներից»:
«Երեկ խորհրդարան ներկայացվեց 2018-ի, այն է` Կարեն Կարապետյանի «վարչապետության» բյուջեն: Վեկտորները, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, խիստ ակնհայտ դրսևորվեցին` այդպիսի բյուջեով չեն մտնում «սովնարկոմ»` 2018: Ինչն էլ ոչ միայն գործող վարչապետի «մեղքն» ու պատասխանատվությունն է, այլև հազար օբյեկտիվ պատճառ ունի, բայց քանի որ «գիլիոտինի» սեղանին այս պահին բյուջեն դրված է այդ վարչապետի ձեռամբ, օղակը սեղմվելու է անգամ առանց որևէ մեկի, այդ թվում` ԲՀԿ-ի և այլոց օգնության: Եվ խնդիրը, որ դրված է քաղաքական դերակատարների առջև` ցուցանել Կարեն Կարապետյանի «վատը», խիստ սահուն, ինքն իրեն կստացվի. նախ` բյուջեի հանձնաժողովային քննարկումների, ապա և` «պլենար» նիստի ընթացքում:
Կառավարության, Կարեն Կարապետյանի շուրջը հյուսվող օղակի հաջորդ օբյեկտիվ շղթան ներդրումների խոստացված ծավալի չապահովումն է: Վարչապետը ժամանակին անզգուշություն «ունեցավ» ոչ միայն արտաբերելու, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է (ինչը նրան չներվեց որևէ մակարդակում, բայց առաջին հերթին քաղաքական, որովհետև Հայաստանում ընդունված չէ, որ նույն թիմին պատկանող վարչապետ-իրավահաջորդը իր բեմելին զուգահեռ, նման միտք հնչեցնի), այլև, որ Հայաստանում սպասվում է 850 միլիոն դոլարի ներդրում: Ինչը չկա:
Այո, օղակը Կարեն Կարապետյանի շուրջը սեղմվեց նաև Մեդվեդևի այցի օրերին: Ուզում էին լավ, ստացվեց, ինչպես միշտ. Մեդվեդևը` յուր Միլլերի հետ, փաստացի, պետք է «յուղ ածեր» վարչապետի «քուղերի» վրա, ցուցաներ, որ սույն «քուղերը» պատվիրված են Ռուսաստանում և անհրաժեշտ պահին, եթե պետք լինի, Ռուսաստանը դրանք «կկապի»: ԵԱՏՄ-ականներ Ղրղզստանի և Ղազախստանի տարընթերցմանը միացած ՀՀ արտահանման թվերը տեղ չթողեցին, որ Հայաստանում անցկացված նիստը քչից-շատից «պոզիտիվի մեջ» լիներ: Հետո էլ պետք է արձանագրել, որ Դմիտրի Անատոլևիչի ոտքը առանձնապես «խերով» չէ. նախորդ այցին էլ նա «խինդ» չբերեց Հովիկ Աբրահամյանի համար, և նրա այցից հետո Հովիկ Արգամիչը պաշտոնին հրաժեշտ տվեց:
Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է նաև իր շրջապատի մասով: Խոսակցությունները, որ տրանսպորտի և կապի նախարարն ինչ-ինչ չարաշահումներ է թույլ տվել, կարող ենք կարծել, շատ ավելի հոգեբանական, քան տնտեսական «ալիք» է: Ձգենք պաուզան, արձանագրելու` գործող վարչապետի շուրջը հյուսվող օղակը քաղաքականապես բավականին գրագետ է, որովհետև կառուցված է նախ և առաջ հոգեբանական, ենթագիտակցական գործոնի վրա, որը ժամանակակից աշխարհում շատ լավ է աշխատում, էլ ու՜ր մնաց` զգայարանների ավելցուկից խեղդվող Հայաստանում: Ի դեպ, նկատենք, այսօրվա Կարապետյանը նախկին ընտրությունների «մաչոն» չէ. չէ, նա էլի համակրելի, գեղեցիկ է, սակայն էներգետիկա չկա այլևս, այս ամիսների ընթացքում նա դարձավ հայաստանցիների նման հոգնած, անկյանք, զի հաշվարկը` նրան «հոգնեցնելու», անթերի էր. նախ, Կարեն Կարապետյանին թվաց, թե ընտրությունների ընթացքում այդ ինքն է մտածում, ոչ թե «իրեն են մտածում», և որպես էլեգանտ «մաչո», հետո էլ այնքան հոգս թափեցին գլխին, որ դրանց տարափին որևէ նորմալ-բանական էակ չէր դիմանա»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի՝ 31.10.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան