ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները մտահոգիչ են. Դատախազություն 10/31/2017 12:34 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 27-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2016թ. ընթացքում ապօրինի բնակարան մուտք գործելու միջոցով կատարված գողությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման, ինչպես նաև այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության վիճակը, քննարկման առարկա են դարձել նաև այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը, միասնականությունն ապահովելուն վերաբերող հարցեր:
Ուսումնասիրությամբ վեր են հանվել այս հանցատեսակի կանխարգելմանն առնչվող խնդիրները, հանցագործության կատարմանը նպաստող պայմանները, բնակարանային գողությունների փաստերով քննված քրեական գործերի նախաքննության խնդիրները, օրինաչափ դատավարական խախտումները, դրանց պատճառները, ինչպես նաև դատական քննության ժամանակ մեղադրանքի պաշտպանության արդյունավետությանը խոչընդոտող գործոնները:
2016 թվականի ընթացքում արձանագրված՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում բնակարանային գողությունների քանակը զգալի է, այն է՝ արձանագրված 7741 դեպքից 1252-ը կամ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 16,1%-ը եղել են բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքեր:
Չնայած զգալի քանակին, 2016 թվականի ընթացքում արձանագրված բնակարանային գողությունների դեպքերը 2015 թվականի համեմատ նվազել են. նախորդ տարի արձանագրվել է նման 1252 դեպք, ինչը 117-ով կամ 8.5%-ով քիչ է 2015 թվականի համեմատ: Դրան զուգահեռ, աճել է՝ բնակարանային գողությունների բացահայտման միջին ցուցանիշը՝ 2016 թվականին կազմելով 33%՝ 2015 թվականին արձանագրված 30.5%-ի դիմաց:
2016 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է 482 քրեական գործ: Հարուցված քրեական գործերով 2016թ. ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 198 անձ, որոնցից 83-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարաններ է ուղարկվել 128 գործ՝ 187 անձի վերաբերյալ: Դատարաններում քննված և ավարտված 109 քրեական գործերով դատապարտվել է 153 անձ, որոնց 81-ի կամ 52.9%-ի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը:
2016 թվականի ընթացքում արձանագրված դեպքերից 77-ը կատարվել են նախնական համաձայնության խմբի կողմից: Նույն ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարք կատարած անձանցից 39-ը նախկինում դատված են եղել, ընդ որում, նրանցից 29-ը նախկինում դատապարտվել են համասեռ հանցագործություն կատարելու համար:
Վերլուծությունը վկայում է, որ բնակարանային գողություն կատարած 198 անձանցից 192-ը կամ 96.9 %-ը եղել են տղամարդիկ, 6-ը կամ 3,1 %-ը՝ կանայք: Հանցանք կատարելու պահին անչափահաս է եղել 25-ը կամ 12,6 %-ը:
Բնակարանային գողություն կատարած չափահաս անձինք հիմնականում աշխատանք չեն ունեցել կամ, առանձին դեպքերում, կատարել են բանվորական աշխատանքներ, զբաղվել հողագործությամբ, անասնապահությամբ: Իսկ անչափահասները հիմնականում ընդգրկված են եղել ուսումնական հաստատություններում:
2016 թվականի ընթացքում Երևան քաղաքում արձանագրված բնակարանային գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից, ինչը կարելի է բացատրել մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի՝ առանձնատների համեմատ գերակշռությամբ: Ի տարբերություն Երևան քաղաքի, 2016 թվականի ընթացքում մարզերում արձանագրված բնակարանային գողությունները հիմնականում կատարվել են առանձնատներից: Արձանագրված բնակարանային գողություններից 565-ը կամ 45,1%-ը կատարվել են գիշերային ժամին՝ ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, 500-ը կամ 39,9%-ը՝ ցերեկը, իսկ 187 դեպքով 14.9% հնարավոր չի եղել հստակ պարզել հանցագործության կատարման կոնկրետ ժամանակահատվածը:
Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերի բացահայտման ցածր մակարդակը հաստատող վիճակագրական օրինաչափությունն ակնհայտ է դարձնում այս հանցագործության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անբավարարությունը: Կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատուկ ուշադրություն հրավիրեց հատկապես այս հանգամանքի վրա՝ մատնանշելով նաև բնակարանային գողություններով պատճառված վնասի վերականգնման չափազանց ցածր մակարդակը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ կանխարգելիչ և հսկողական մեխանիզմների կատարելագործման առումով հրատապ անհրաժեշտություն է իրավապահ և շահագրգիռ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի, այս հանցագործության տեսանկյունից ռիսկային համարվող բնակավայրերի, հատկապես ամառանոցային հատվածների հսկողության ուժեղացումը տեխնիկական ժամանակակից միջոցների կիրառմամբ: Հատկապես այս խնդիրները քննարկելու համար, բացի ՀՀ ոստիկանության, նախաքննություն իրականացնող մարմինների ներկայացուցիչներից, ՀՀ Դատախազության կոլեգիայի նիստին հրավիրվել և մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից:
Շահագրգիռ քննարկում է ծավալվել պատկան մարմինների գործառույթների շրջանակում ջանքերը համատեղելու ուղղությունների, եղանակների շուրջ:
Դատախազության կոլեգիայի քննարկումների արդյունքներով ՀՀ ոստիկանության պետին առաջարկվել է հանձնարարել ավելի ինտենսիվացնել ոստիկանության ծառայությունների աշխատանքները, պարեկապահակային ծառայության առավել մեծ ուշադրության տակ պահել բնակարանային գողության կատարման համար առավել կրիմինոգեն վայրերը, օպերատիվ տեսադաշտում պահել բնակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց: Հատկապես այս ուղղությամբ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին է վկայում այն, որ միայն 2016թ. ընթացքում բնակարանային գողությունների համար դատապարտված 153 անձանցից 29-ը նախկինում դատապարտված են եղել համասեռ հանցագործությունների համար:
ՀՀ դատախազությունն առաջարկել է Երևանի քաղաքապետին և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քննարկել և գործուն քայլեր ձեռնարկել Երևանի ու ՀՀ մարզերի տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերը տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ:
Մեծապես կարևորվել է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, ՏԻՄ և համայնքային ոստիկանության ակտիվ համագործակցությունը, համատեղ կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու իրականացումը:
Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է խստորեն հետևել, որպեսզի բնակարանային գողությունների դեպքերով դեպքի վայրի զննությունը կատարվի լրիվ ծավալով, բացառել միայն ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա անձի կողմից գողություն կատարելը հիմնավորված համարելու դեպքերը: Իսկ բացահայտված դեպքերով՝ ապահովել, որպեսզի կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությամբ դեպքի վայրի լրացուցիչ զննությունը կամ քննչական փորձարարությունը կատարվեն ամենայն մանրամասնությամբ; Այսինքն ստացված փաստական տվյալներն ամբողջացնելու, ապացուցման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ:
Դատախազներին հանձնարարվել է նաև յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո ուսումնասիրել իրենց սպասարկման տարածքում գողությունների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները և ըստ անհրաժեշտության՝ դրանցից բխող համապատասխան միջնորդագրեր հասցեագրել Ոստիկանության տարածքային վարչությունների պետերին, իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:
ՀՀ դատախազության կոլեգիան որոշակիացրել է «բնակարան» եզրույթի քրեադատավարական բնութագիրը, հստակեցրել այն չափորոշիչները, ըստ որոնց պետք է բնակարան, պահեստարան կամ շինություն մուտք գործելը որակել ապօրինի:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից