ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական ագրեսիան չպետք է պարգևատրվի ԱՄՆ կողմից տրամադրվող օգնության միջոցով. Forbes 10/31/2017 14:16 | ԼՐԱՀՈՍ
Խորհրդային Միության կողմից «բաժանիր, որ տիրես» քաղաքականության պատճառով ԽՍՀՄ փլուզումը վիճարկելի տարածքներում կործանարար պատերազմների պատճառ դարձավ: Հետխորհրդային տարածքում ամենաերկարատև խնդիրն առաջացավ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի/Արցախի շուրջ:
Եվ այս հակամարտությունը յուրահատուկ է, քանի որ այն միջնորդավորված պատերազմ չէ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և հետաքրքիր է այն դիտարկել հակամարտության վաղ շրջանում Ամերիկայի դիրքորոշման տեսանկյունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հեղինակավոր Forbes պարբերականում հրապարակված հոդվածում գրում են Կովկասի հարցերով փորձագետներ Մովսես Տեր-Հովհաննիսյանն ու Սուրեն Սարգսյանը:
«Լեռնային Ղարաբաղի բնակչության 90 տոկոսը հայեր էին, սակայն Իոսիֆ Ստալինն այն հանձնեց Խորհրդային Ադրբեջանին՝ նպատակ ունենալով էթնիկ հողի վրա անկարգություններ առաջացնել, ինչը թույլ կտար ավելի հեշտ կառավարել այդ խմբերին: 1991 թվականին Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, և այն հռչակեց անկախ պետություն դառնալու իր կամքը:
Չկարողանալով ճնշել առանձնանալու վերաբերյալ մեծամասնության աջակցությունը՝ ադրբեջանական կառավարությունը սկսեց անկանոն կերպով գնդակոծել և բլոկադայի ենթարկել քաղաքացիական բնակչությանը: Այս դրվագին նախորդել էին ադրբեջանական քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում հայերի դեմ արյունալի պոգրոմները, ինչպես նաև պետության կողմից հովանավորվող տեղահանումները, որին տրվել էր «Օղակ գործողություն» անվանումը»,- նշում են հեղինակները:
Նրանք ընդգծում են, որ Հայաստանը, տեսնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, չմնաց անգործ: Շատերը համոզված էին, որ ադրբեջանական կողմի սկսած գործողությունները ավելի մեծ բռնության նախաբանն են միայն՝ Հայոց ցեղասպանության նման, որը 20-րդ դարասկզբին իրականացվեց Օսմանյան կայսրությունում:
Մինչ Արցախն աջակցություն էր ստանում միայն Հայաստանից, Ադրբեջանին օգնում էին Թուրքիան, Աֆղանստանից եկած մոջահեդները, Չեչնիայից ժամանած իսլամիստները: Եվ քանի որ Հայաստանը պատերազմի դաշտում հաղթանակներ տարավ վահաբիստների և ադրբեջանցի ծայրահեղականների նկատմամբ, ցամաքով շրջապատված, 3 մլն բնակչություն ունեցող երկիրը շրջափակման ենթարկվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:
Բլոկադայից հետո ԱՄՆ Կոնգրեսը 1992 թվականին ընդունեց Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը, որը թույլ չի տալիս ուղղակիորեն ԱՄՆ կողմից աջակցություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը հստակ քայլեր չի ձեռնարկել՝ վերացնելու շրջափակումը, այլ պատժելի գործողությունները և Հայաստանի, և ԼՂՀ նկատմամբ:
«Այդպիսով Ադրբեջանը դարձավ միակ հետխորհրդային երկիրը, որը աջակցություն չէր ստանում Միացյալ Նահանգներից: Այս քաղաքականությունը մնաց անփոփոխ մինչև սեպտեմբերի 11-ի հարձակումները: Նախագահ Բուշը պահանջեց վերացնել 907 բանաձևը, որով արդեն թույլ էր տալիս Ադրբեջանին ստանալ ԱՄՆ օգնությունը: Այդ տարվանից հետո ամեն տարի նավթային պաշարներով հարուստ կասպյան երկիրը որպես ԱՄՆ օգնություն է ստանում 20 մլն ԱՄՆ դոլար»,- գրում են հեղինակները:
Փորձագետները հիշեցրել են, որ 2016 թվականի ապրիլին արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցավ բռնության ամենամեծ դրսևորումը 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո: Այդ հարձակումների ժամանակ Ադրբեջանը խախտել է 907 բանաձևով նախատեսված պայմանները:
«Ակնհայտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ ադրբեջանական բանակի սպաները, ովքեր որպես ԱՄՆ կողմից տրամադրվող օգնության մաս պատրաստություն են անցել ԱՄՆ բանակում, սպանվեցին հայկական Թալիշ գյուղում ապրիլյան գործողությունների ժամանակ: Գնդապետ Վուլգար Յուսիֆովը մարզվել է 2007 թվականին Արիզոնայում՝ ԱՄՆ բանակի հետախուզական կենտրոնում: 2016 թվականի ապրիլի 3-ին նա էր ղեկավարում հատուկ ուժայինների ջոկատը, որը հարձակվեց գյուղի վրա: Մյուս գնդապետը՝ Մուրադ Միրզաևը, 2005-2006 թվականներին հաճախել է Սան Անտոնիոյի պաշտպանական լեզվի ինստիտուտ:
Այս խախտումներն ավելի սարսափելի են դարձնում այն զզվելի հանցագործությունները (ինչպես գլխատումները և երեք տարեց քաղաքացիական անձանց խեղումները), որոնք իրականացվել են այս մարդկանց հրամանով»,- նշել են հոդվածագիրները՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմի հանցագործություններից հետո Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և դեմոկրատ Էլիոթ Էնգելը պահանջեցին «Լեհիի օրենքով» հետաքննություն սկսել Ադրբեջանի նկատմամբ:
«Որպեսզի միջազգային հանրությունը Ադրբեջանից լայնամասշտաբ ռազմական արկածախնդրություն չակնկալի, ինչպես տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին, ԱՄՆ-ն պետք է վերանայի իր դիրքորոշումը՝ օգնություն տրամադրելու առանց այն էլ հարուստ ագրեսորին, որը խախտում է ԱՄՆ օրենքը»,- եզրափակել են հեղինակները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից