ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լեզվաբանի ամուսնու սպանության գործով տարեց տուժողի հարցաքննությունը ոչ մի կերպ չի ավարտվում 10/31/2017 17:14 | Դատական ռեպորտաժներ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատաքննությունը:
Սակայն, ինչպես նախորդ նիստերում, այսօր ևս, սպանված Եղիշե Խաչատրյանի մոր՝ տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունն անավարտ մնաց՝ տարեց տուժողի ինքնազգացողությունը վատացավ և դատարան հրավիրված շտապօգնությունը:
Նշենք, որ մի քանի նիստ է՝ ընթանում է տուժողի հարցաքննությունը, սակայն յուրաքանչյուր անգամ տուժող կնոջ ինքնազգացողության վատացման պատճառով հետաձգվում է:
Տարեց կինը պաշտպանական կողմի հարցադրումներին պատասխանում էր, որ իրեն դժվար է այդ ամենը կրկին վերապրել, իր աչքի առաջ սպանել են որդուն:
Տարեց կնոջ ցուցմունքները նախորդներից գրեթե չէին տարբերում, կրկնում էր, որ դեպքի օրն իրենց ավտոմեքենային հանդիպակաց եկել է մեկ այլ ավտոմեքենա, որդին կարողացել է ժամանակին արգելակել և կանխել է դժբախ ելքով վթարը, սակայն դիմացի ավտոմեքենայի մեջ գտնվողները, ի պատասխան իր որդու՝ «անասուններ, ոչխարներ էս ի՞նչ եք անում» հայտարարությանը, հայհոյանքներով են պատասխանել, որդին էլ ավտոմեքենան կանգնեցրել է ու իջել:
Երբ վիճաբանությունը թեժացել է, տարեց կինը, ով որդու կողքին նստած է եղել, դժվարությամբ ավտոմեքենայից իջել է և տեսել է, թե ինչպես են որդուն հարվածներ հասցնում:
Ըստ տուժող կնոջ ցուցմունքների՝ այդ պահին երկու անձինք որդուն հարվածներ են հասցրել, իսկ երրորդն ավտոմեքենան կանգնեցրել է ու միացել նրանց:
Տուժող կնոջ պնդմամբ՝ ինքն արտաքին տվյալներից ճանաչել է Արարատ Նիկողոսյանին և Արտաշես Չիչոյանին, իսկ Յուրի Հակոբյանին ավելի ուշ է ճանաչել՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ճանաչման ներկայացնելու ժամանակ. նրան էլ ճանաչել է ճակատի հատվածում խիտ մազափնջից:
Արարատ Նիկողոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցերին ի պատասխան էլ տուժող կինը նշում էր, որ տեսել է, թե ինչպես են որդուն հարվածել. «Նրա մարմնի տարբեր մասերին են հարվածել, իսկ իմ որդին հայրաբար նրանց հեռացնում էր», պաշտպանը նկատեց, որ նախորդ նիստում տուժողն ասում էր, թե որդին էլ նրանց է ապտակել, ոչ թե ուղղակի ձեռքով հեռացրել է:
Ըստ տուժողի՝ այդ լարված իրավիճակում իրեն ևս հրել ու գցել են գետնին, իսկ տղային հարվածել են քունքին՝ բութ գործիքով, իսկ թե ի՞նչ բութ գործիքով, տուժող կինը, ինչպես նախորդ նիստերում, այսօր էլ հստակ չասաց, թե ինչ բութ գործիքով:
Իսկ երբ պաշտպանը հստակեցրեց, թե տարեց կինը տեսե՞լ է, թե որդու մարմնի կոնկրետ ո՞ր մասին են հարվածել, տուժողն այս անգամ ասաց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ գրված է:
Պաշտպանն էլ ասաց, որ գուցե այդ եզրակացությամբ առաջնորդվելով է տուժողն ասում, որ հարվածել են որդու քունքին բութ գործիքով, տուժողը պնդեց, որ ինքը տեսել է, և հարվածողը եղել է Խաչիկ Կոսյանը:
Այս հարցադրումների ժամանակ էլ տուժող կնոջ ինքնազգացողությունը վատացավ, և նա խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը, խնդրելով այլևս իրեն դատարան չկանչել և ազատել այդ ցավից:
Դատարան ժամանած շտապօգնությունն էլ տարեց կնոջը տեղափոխեց հիվանդանոց և դատական նիստը հետաձգվեց:
Ըստ մեղադրանքի՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանը, նրա աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ Արարատ Նիկողոսյանը, Արթուր Զաքարյանը և Յուրի Հակոբյանը, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող մարմնի տարբեր մասերի` գլխի, կրծքավանդակի ու որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և ինքնությունը դեռևս չպարզված անձը խախտելով հասարակական կարգը և իրենց գործողությունները զուգորդելով փողոցով երթևեկող վարորդների, ուղևորների և հավաքված բազմության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խմբով կատարել են խուլիգանություն:
Մասնավորապես, հիշյալ անձինք տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել և ֆիզիկական բիրտ ուժի ցուցադրմամբ սպառնալիք ստեղծել ու տագնապ առաջացրել հավաքվածների շրջանում: Այդ ընթացքում անտեսելով Եղիշե Խաչատրյանի տարեց մոր՝ որդուն չհարվածելու վերաբերյալ աղերսանքը, հրել են նրան, գցել գետնին, ապա ոտքերով հարվածներ հասցրել որդուն փրկելու համար քաշքշուկի մեջ նետված 75-ամյա Էմմա Աբրահամյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանւբ, Արարատ Նիկողոսյանին, Արթուր Զաքարյանին և Յուրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Լուսանկարը՝ Hetq.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը