Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները մտահոգիչ են. Դատախազություն 10/31/2017   12:34  |  ԼՐԱՀՈՍ

Հոկտեմբերի 27-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2016թ. ընթացքում ապօրինի բնակարան մուտք գործելու միջոցով կատարված գողությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման, ինչպես նաև այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության վիճակը, քննարկման առարկա են դարձել նաև այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը, միասնականությունն ապահովելուն վերաբերող հարցեր:

Ուսումնասիրությամբ վեր են հանվել այս հանցատեսակի կանխարգելմանն առնչվող խնդիրները, հանցագործության կատարմանը նպաստող պայմանները, բնակարանային գողությունների փաստերով քննված քրեական գործերի նախաքննության խնդիրները, օրինաչափ դատավարական խախտումները, դրանց պատճառները, ինչպես նաև դատական քննության ժամանակ մեղադրանքի պաշտպանության արդյունավետությանը խոչընդոտող գործոնները:

2016 թվականի ընթացքում արձանագրված՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում բնակարանային գողությունների քանակը զգալի է, այն է՝ արձանագրված 7741 դեպքից 1252-ը կամ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 16,1%-ը եղել են բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքեր:

Չնայած զգալի քանակին, 2016 թվականի ընթացքում արձանագրված բնակարանային գողությունների դեպքերը 2015 թվականի համեմատ նվազել են. նախորդ տարի արձանագրվել է նման 1252 դեպք, ինչը 117-ով կամ 8.5%-ով քիչ է 2015 թվականի համեմատ: Դրան զուգահեռ, աճել է՝ բնակարանային գողությունների բացահայտման միջին ցուցանիշը՝ 2016 թվականին կազմելով 33%՝ 2015 թվականին արձանագրված 30.5%-ի դիմաց:

2016 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է 482 քրեական գործ: Հարուցված քրեական գործերով 2016թ. ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 198 անձ, որոնցից 83-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարաններ է ուղարկվել 128 գործ՝ 187 անձի վերաբերյալ: Դատարաններում քննված և ավարտված 109 քրեական գործերով դատապարտվել է 153 անձ, որոնց 81-ի կամ 52.9%-ի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը:

2016 թվականի ընթացքում արձանագրված դեպքերից 77-ը կատարվել են նախնական համաձայնության խմբի կողմից: Նույն ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարք կատարած անձանցից 39-ը նախկինում դատված են եղել, ընդ որում, նրանցից 29-ը նախկինում դատապարտվել են համասեռ հանցագործություն կատարելու համար:

Վերլուծությունը վկայում է, որ բնակարանային գողություն կատարած 198 անձանցից 192-ը կամ 96.9 %-ը եղել են տղամարդիկ, 6-ը կամ 3,1 %-ը՝ կանայք: Հանցանք կատարելու պահին անչափահաս է եղել 25-ը կամ 12,6 %-ը:

Բնակարանային գողություն կատարած չափահաս անձինք հիմնականում աշխատանք չեն ունեցել կամ, առանձին դեպքերում, կատարել են բանվորական աշխատանքներ, զբաղվել հողագործությամբ, անասնապահությամբ: Իսկ անչափահասները հիմնականում ընդգրկված են եղել ուսումնական հաստա­տություններում:

2016 թվականի ընթացքում Երևան քաղաքում արձանագրված բնակարանային գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից, ինչը կարելի է բացատրել մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի՝ առանձնատների համեմատ գերակշռությամբ: Ի տարբերություն Երևան քաղաքի, 2016 թվականի ընթացքում մարզերում արձանագրված բնակարանային գողությունները հիմնականում կատարվել են առանձնատներից: Արձանագրված բնակարանային գողություններից 565-ը կամ 45,1%-ը կատարվել են գիշերային ժամին՝ ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, 500-ը կամ 39,9%-ը՝ ցերեկը, իսկ 187 դեպքով 14.9% հնարավոր չի եղել հստակ պարզել հանցագործության կատարման կոնկրետ ժամանակահատվածը:

Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերի բացահայտման ցածր մակարդակը հաստատող վիճակագրական օրինաչափությունն ակնհայտ է դարձնում այս հանցագործության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անբավարարությունը: Կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատուկ ուշադրություն հրավիրեց հատկապես այս հանգամանքի վրա՝ մատնանշելով նաև բնակարանային գողություններով պատճառված վնասի վերականգնման չափազանց ցածր մակարդակը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ կանխարգելիչ և հսկողական մեխանիզմների կատարելագործման առումով հրատապ անհրաժեշտություն է իրավապահ և շահագրգիռ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի, այս հանցագործության տեսանկյունից ռիսկային համարվող բնակավայրերի, հատկապես ամառանոցային հատվածների հսկողության ուժեղացումը տեխնիկական ժամանակակից միջոցների կիրառմամբ: Հատկապես այս խնդիրները քննարկելու համար, բացի ՀՀ ոստիկանության, նախաքննություն իրականացնող մարմինների ներկայացուցիչներից, ՀՀ Դատախազության կոլեգիայի նիստին հրավիրվել և մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից:

Շահագրգիռ քննարկում է ծավալվել պատկան մարմինների գործառույթների շրջանակում ջանքերը համատեղելու ուղղությունների, եղանակների շուրջ:

Դատախազության կոլեգիայի քննարկումների արդյունքներով ՀՀ ոստիկանության պետին առաջարկվել է հանձնարարել ավելի ինտենսիվացնել ոստիկանության ծառայությունների աշխատանքները, պարեկապահակային ծառայության առավել մեծ ուշադրության տակ պահել բնակարանային գողության կատարման համար առավել կրիմինոգեն վայրերը, օպերատիվ տեսադաշտում պահել բնակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց: Հատկապես այս ուղղությամբ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին է վկայում այն, որ միայն 2016թ. ընթացքում բնակարանային գողությունների համար դատապարտված 153 անձանցից 29-ը նախկինում դատապարտված են եղել համասեռ հանցագործությունների համար:

ՀՀ դատախազությունն առաջարկել է Երևանի քաղաքապետին և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քննարկել և գործուն քայլեր ձեռնարկել Երևանի ու ՀՀ մարզերի տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերը տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ:

Մեծապես կարևորվել է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, ՏԻՄ և համայնքային ոստիկանության ակտիվ համագործակցությունը, համատեղ կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու իրականացումը:

Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է խստորեն հետևել, որպեսզի բնակարանային գողությունների դեպքերով դեպքի վայրի զննությունը կատարվի լրիվ ծավալով, բացառել միայն ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա անձի կողմից գողություն կատարելը հիմնավորված համարելու դեպքերը: Իսկ բացահայտված դեպքերով՝ ապահովել, որպեսզի կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությամբ դեպքի վայրի լրացուցիչ զննությունը կամ քննչական փորձարարությունը կատարվեն ամենայն մանրամասնությամբ; Այսինքն ստացված փաստական տվյալներն ամբողջացնելու, ապացուցման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ:

Դատախազներին հանձնարարվել է նաև յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո ուսումնասիրել իրենց սպասարկման տարածքում գողությունների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները և ըստ անհրաժեշտության՝ դրանցից բխող համապատասխան միջնորդագրեր հասցեագրել Ոստիկանության տարածքային վարչությունների պետերին, իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:

ՀՀ դատախազության կոլեգիան որոշակիացրել է «բնակարան» եզրույթի քրեադատավարական բնութագիրը, հստակեցրել այն չափորոշիչները, ըստ որոնց պետք է բնակարան, պահեստարան կամ շինություն մուտք գործելը որակել ապօրինի:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:01 21/10/2017  |  Քրեական խրոնիկոնԲնակարանային գողությունների շարք է բացահայտվել, որը կատարել է նույն անձը
16:57 30/08/2017  |  Քրեական խրոնիկոնԳողության փորձ Երևանում (տեսանյութ)
10:40 19/08/2017  |  Քրեական խրոնիկոն620.000 դրամ, 1.350 դոլար, 10.000 ռուբլի և 110 եվրո գողացողը ձերբակալվեց
11:56 15/08/2017  |  Քրեական խրոնիկոնՏղամարդու հուղարկավորության օրը նրա տանից խոշոր գումար են գողացել
15:40 12/07/2017  |  Քրեական խրոնիկոնԳումարի կանխիկացման փորձ գողացված քարտով (տեսանյութ)
11:59 03/06/2017  |  Քրեական խրոնիկոնԵղբայրը քրոջ՝ օրորոցում պահվող գումարը հափշտակել է
17:15 18/04/2017  |  Քրեական խրոնիկոնՎրաստանի քաղաքացին փորձել է գողություն կատարել. նրան վնասազերծել են բնակարանատիրոջ ազգականները
19:41 22/02/2017  |  Քրեական խրոնիկոնՏանտերը այրվածքներ է ստացել անհայտ անձանց կողմից իր բնակարանից գողություն կատարելու ժամանակ
16:38 19/01/2017  |  Քրեական խրոնիկոնԿրակել են ոստիկանների ուղղությամբ
18:17 19/12/2016  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյան. Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովելու հանցագործությունների բացահայտումը

Արխիվ

[]