ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանը խաղաղության եւ կրոնական համերաշխության ջատագով է». ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանով 10/31/2017 13:19 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 31-ին Էջմիածնում ներկա է գտնվել «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ եւ հնարավորություններ» համաժողովի բացմանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Էդուարդ Շարմազանովը ողջույնի խոսքում նշել է.
«Ուրախ եմ ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու ներքո անցկացվող համաժողովի առիթով: Բարի գալուստ եմ մաղթում արտասահմանյան մասնակիցներին: Կարեւոր է նաեւ, որ դահլիճում են հայաստանյան առաջատար համալսարանների ուսանողներն ու երիտասարդ գիտնականները, ովքեր ճեմարանականների հետ միասին որակյալ գիտելիք եւ տեղեկատվություն կստանան՝ լսելով զեկուցումներն ու ելույթները:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ մի քանի սկզբունքային դիտարկումներ անել՝ կապված օրվա թեմայի հետ: Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման առաջին օրվանից անդուլ ջանքեր է գործադրում հարեւանների հետ խաղաղության, փոխադարձ հարգանքի եւ բարիդրացիության վրա հիմնված հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Մի դեպքում դա ստացվում է, եւ մենք շատ բարձր ենք գնահատում խաղաղ համակեցության առկա օրինակները: Մյուս դեպքում տասնամյակներ գործադրված քաղաքական եւ դիվանագիտական ջանքերը, ցավոք, առայժմ արդյունք չեն տվել եւ դրա պատճառով մեր տարածաշրջանում խաթարվում են անվտանգությունն ու կայունությունը: Շատ չխորանալով տասնամյակների պատմության մեջ՝ ասեմ միայն, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները քիչ ջանքեր չեն գործադրել հանուն անվտանգ, ապահով ու կանխատեսելի տարածաշրջանի:
Մեր գերխնդիրը եղել եւ մնում է Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Մենք համոզված ենք, որ դրա լուծումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում: Ադրբեջանի կողմից ռազմական լուծում տալու փորձերը ձախողվել են անցյալում, ձախողվում են այսօր, համոզված եմ՝ ձախողվելու են նաեւ ապագայում: Տեւական խաղաղությունն ու կայունությունը կհաղթանակեն այն դեպքում, երբ միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի զուգակցությամբ գտնվի հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լուծում: Բոլոր կողմերը պարտավոր են հարգել Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Առ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը մերժում է ոչ միայն այդ իրավունքը, այլ նաեւ բարբարոսաբար վերացնում է հայկական քրիստոնեական հոգեւոր ժառանգության տասնյակ հազարավոր նմուշները, ինչպես օրինակ՝ Նոր Ջուղայի խաչքարերը, եւ փորձում այս հակամարտությանը տալ կրոնական երանգ: Հայաստանը եւ Արցախը խաղաղության եւ կրոնական համերաշխության ջատագովներ են եւ դատապարտում են այս հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու ադրբեջանական փորձերը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական ընդհատված երկխոսությանը, ապա, ցավոք սրտի, դրական տեղաշարժեր այս պահին չկան, ինչը, իհարկե, չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը: Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը շարունակում է ժխտողականության եւ նախապայմաններ պարտադրելու քաղաքականությունը, որը մեզ համար երբեք չի կարող ընդունելի լինել եւ հակասում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության մեր տեսլականին:
Այսօր այստեղ են հավաքվել տարբեր կրոնների, ազգերի, քաղաքական համոզմունքների, նախասիրությունների ներկայացուցիչներ: Մեզ բոլորիս հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Չեմ կարող չօգտագործել առիթը եւ չընդգծել այն ներդրումը, որն ունի խաղաղության հաստատման գերբարդ գործում Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով պարբերաբար հանդիպում է Հարավային Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ՝ Նորին Սրբություն Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Տարածաշրջանի ժողովուրդներն ուշադրությամբ հետեւում են Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ու կրոնական առաջնորդների հանդիպումներին՝ ակնկալելով դրական տեղաշարժեր խաղաղության այդ փնտրտուքում:
Ցավոք, միջազգային ասպարեզում եւ մեր մեծ տարածաշրջանում անհանգիստ մթնոլորտ է: Լարվածության հին օջախներին գումարվում են նորերը: Խաղաղությանն ուղղված ջանքերը շնորհակալության եւ հարգանքի են արժանի: Կարծում եմ, որ այսօրվա համաժողովը եւս մեկ ներդրում է մեր բարդ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ բարիդրացիություն հաստատելու, ինչպես նաեւ ազնիվ ու որակյալ գիտափորձագիտական եզրահանգումների հասնելու գործում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից