ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալները չգիտեին, որ կաշառքի մասին դատավորի հետ պայմանավորվածություն չի եղել 10/30/2017 21:51 | Դատական ռեպորտաժներ
Այսօր սկսվեց նախկին դատական կարգադրիչի կողմից դատավորին կաշառք տալու պատրվակով առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով դատաքննությունը:
Ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության նախկին աշխատակից Գեղամ Աղաբաբյանն իր մտերիմ` ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ուղեկցող գումարտակի ծառայող Գագիկ Մաթևոսյանից ստացել է առաջարկ` միջամտելու և դատավորի միջոցով ապահովելու մեկ այլ քրեական գործով ամբաստանյալ Արեն Ծերունյանի համար բարենպաստ դատական ակտի կայացում: Առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ նախկին դատական կարգադրիչը հայտնել է, թե իբր գործը քննող դատավորի հետ ունի ջերմ հարաբերություններ և դրա շնորհիվ հարցը դրական լուծելու հնարավորություն, այնուհետև տեղեկացրել է դատավորի հետ այդ հարցը 8000 ԱՄՆ դոլարով լուծելու վերաբերյալ կայացած պայմանավորվածության մասին և պատրաստակամություն հայտնել նպաստելու կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն՝ իրականում առանց դատավորի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու:
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ուղեկցող գումարտակի ծառայող Կարո Հովհաննիսյանն, ըստ մեղադրանքի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արեն Ծերունյանի ազգական Արմեն Մխիթարյանից 2016 թվականի մարտ ամսին ստացել է սկզբում 6.000, իսկ մի քանի օր անց ևս 2.000 ԱՄՆ դոլար, որը փոխանցել է Գեղամ Աղաբաբյանին, որպեսզի վերջինս փոխանցի դատավորին` իրականում չիմանալով Գ.Աղաբաբյանի և դատավորի միջև պայմանավորվածության բացակայության մասին:
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ուղեկցող գումարտակի ծառայող Գագիկ Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա՝ պայմանավորվել է Արեն Ծերունյանի հետ հնարավոր բարենպաստ դատական ակտի կայացում ապահովելու համար և իր վերադաս Կարո Հովհաննիսյանի հետ միասին դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների նախկին աշխատակից Գեղամ Աղաբաբյանի միջոցով Արեն Ծերունյանի համար բարենպաստ դատական ակտի կայացում ապահովելու, դատավորի հետ այդ հարցը Գ.Աղաբաբյանի միջոցով 8.000 ԱՄՆ դոլարով լուծելու վերաբերյալ կայացած պայմանավորվածության մասին և պատրաստակամություն հայտնել նպաստելու կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն:
Ըստ Արեն Ծերունյանին առաջադրված մեղադրանքի, նա պատժից խուսափելու կամ ազատազրկման հետ չկապված այլ պատժամիջոցով դատապարտվելու նպատակով 2016 թվականի փետրվար ամսին առաջարկել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ուղեկցող գումարտակի աշխատակիցներ Գագիկ Մաթևոսյանին և Կարո Հովհաննիսյանին 8.000-10.000 ԱՄՆ դոլարի դիմաց միջնորդել քրեական գործը քննող դատավոր Ա.Բեկթաշյանին` բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար:
Գեղամ Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, Կարո Հովհաննիսյանին և Գագիկ Մաթևոսյանին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնեական դրությունն օգտագործելով՝ կաշառքի միջնորդության փորձ, Արեն Ծերունյանին՝ 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ:
Ամբաստանյալներից միայն Արեն Ծերունյանը իրեն մեղավոր չճանաչեց իրեն առաջադրված մեղադրանքում: Այն ընդունելու մասին դատարանի հարցին նա պատասխանեց՝ իհարկե, ոչ: Իսկ մյուս երեք ամբաստանյալներն ընդունեցին մեղադրանքը, ամբաստանյալ Գագիկ Մաթևոսյանը հավելեց՝ «բայց գումար չեմ ստացել»:
Հաջորդ դատական նիստում կսկսվի գործի գրավոր ապացույցների հետազոտումը, ապա կհարցաքննվեն վկաները, վերջում ցանկության դեպքում ցուցմունքներ կտան ամբաստանյալները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից