ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե անգամ բոլոր վնասվածքները պատճառվել են ամբաստանյալի կողմից, դրանցում բացակայում է դիտավորությունը. Հայկ Ալումյան 10/30/2017 23:25 | Դատական ռեպորտաժներ
Դատարանն այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը) մեղադրվող Արմեն Համազասպյանի վերաբերյալ դատական ակտ կայացնելու: Այն կհրապարակվի վաղը:
Այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառով հանդես է եկել ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը, ով միջնորդել է իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացնել: Նշենք, որ մեղադրողն իր ճառում պնդել էր մեղադրանքը և միջնորդել ամբաստանյալին դատապարտել ութ տարվա ազատազրկման:
Ըստ պաշտպանի, պնդելով մեղադրանքը՝ դատախազը և տուժող կողմն ուզում են ասել, որ քրեական գործով հաստատված է, որ Արմեն Համազասպյանը գիտակցել է, որ իր գործողությունների հետևանքով Արա Մաթևոսյանին պատճառվելու է ծանր մարմնական վնասվածք, մինչդեռ քրեական գործի նյութերը վկայում են հակառակի մասին:
Այսպես, մեղադրանքի կողմի վարկածը հանգում է նրան, որ Արմեն Համազասպյանը, վիճաբանության մեջ մտնելով իր մտերիմ Արա Մաթևոսյանի հետ, գիտակցել է, որ իր բռունցքի հարվածով կարող է կոտրել իրենից ֆիզիկապես անհամեմատ ավելի ուժեղ Արա Մաթևոսյանի գլուխը, բռունցքով հարված է հասցրել վերջինիս գլխին և կոտրել նրա գանգի թաղի և հիմի ոսկրերը:
Ըստ պաշտպանի, եթե անգամ Արա Մաթևոսյանի մարմնական վնասվածքները բոլորը պատճառված են եղել Արմեն Համազասպյանի կողմից և պատճառված են եղել մեղադրանքում նկարագրված պարագաներում, ապա նույնիսկ այդ դեպքում Արմեն Համազասպյանի գործողություններում բացակայել է Արա Մաթևոսյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի կամ անուղղակի դիտավորությունը: Մասնավորապես, քրեական գործի նյութերով չի հաստատվում, որ Արմեն Համազասպյանն ուներ այդպիսի վնասվածք պատճառելու շարժառիթ: Եվ, որն ամենակարևորն է, քրեական գործում չկա որևէ ապացույց առ այն, որ Արմեն Համազասպյանը գիտակցել է, որ իր ձեռքի հարվածի հետևանքով Արա Մաթևոսյանի գլուխը կարող է կոտրվել:
Ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորության բացակայության մասին են վկայում նաև Արմեն Համազասպյանի հետագա գործողությունները: Մասնավորապես, գործով հաստատված է, որ նա (դեռևս չիմանալով, որ Ա.Մաթևոսյանն ունի ծանր մարմնական վնասվածք), անմիջապես միջոցներ է ձեռնարկել Արա Մաթևոսյանի արյունահոսությունը դադարեցնելու, ցավը թուլացնելու ուղղությամբ, առաջարկել է տանել նրան բժշկի մոտ, ինչին վերջինս ակտիվորեն դիմադրել է: Այս հանգամանքը հաստատվում է ինչպես Արմեն Համազասպյանի, այնպես էլ՝ գործով վկաներ Անահիտ Ղազարյանի, Կոլյա Գրիգորյանի և Կարեն Հայրապետյանի ցուցմունքներով:
Այն, ինչ նկարագրում են մեղադրողը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն իրենց ճառերում, հաստատվելու դեպքում կարող է վկայել միայն այն մասին, որ ծանր վնասվածքը պատճառված է եղել անզգուշությամբ, գտնում է պաշտպանը:
Այսինքն ՝ դեպքի պարագաներն ու հանգամանքները, որոնք նկարագրված են մեղադրանքի մեջ և մեղադրողի ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ճառերում, վկայում են Արմեն Համազասպյանի կողմից Արա Մաթևոսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու նկատմամբ անզգույշ մեղքի, այլ ոչ թե դիտավորության մասին: Այսինքն՝ Արմեն Համազասպյանը չի նախատեսել իր հարվածների հետևանքով Արա Մաթևոսյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու (բռունցքի հարվածով գանգը կոտրվելու) հնարավորությունը, թեև իրական հնարավորություն և պարտավորվածություն է ունեցել նախատեսել դա:
Եթե նույնիսկ հիմք ընդունել մեղադրանքի կողմի վարկածը և հաշվի առնել քրեական գործով անվիճելիորեն հաստատված մի շարք հանգամանքները (Արմեն Համազասպյանի և Արա Մաթևոսյանի մտերմությունը, Արմեն Համազասպյանի համեմատ Արա Մաթևոսյանի ֆիզիկական ուժի զգալի առավելությունը, այն, որ կոտրված է եղել Արա Մաթևոսյանի գանգի ոսկրի համեմատաբար հաստ հատվածը, այն, որ վիճաբանությունից անմիջապես հետո Արմեն Համազասպյանը տեղում օգնություն է ցուցաբերել և փորձել է Արա Մաթևոսյանին տանել բժշկի), ապա, այդ փաստերի նկատմամբ կիրառելով քրեական օրենքի նորմերը, հերքվում է ծանր մարմնական վնասվածքը դիտավորությամբ պատճառելու հանգամանքը:
Ըստ Հայկ Ալումյանի, գործը քննվել է թերի, որի հետևանքով մեղադրանքը գնահատելու համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ մնացել են չպարզված:
Մասնավորապես, դեպքը տեղի է ունեցել երկու բարձրահարկ բազմաբնակարան շենքերի մոտ, դրանցից 20-50 մետր հեռավորության վրա, շենքերի պատուհաններից ուղիղ տեսանելիության և լսելիության գոտում: Դեպքը տեղի է ունեցել այն ժամին, երբ բնակիչների մեծամասնությունն արդեն վերադարձած են լինում տուն և դեռ քնած չեն լինում: Գործով հաստատվել է, որ դեպքը զուգորդված է եղել բղավոցներով և վիրավորական արտահայտություններով: Չնայած դրան, ոչ ոստիկանությունը, ոչ քննչական մարմինը, ոչ դատախազությունը և ոչ էլ Դատարանը չեն կարողացել գտնել և հարցաքննել դեպքի որևէ ականատեսի:
«Նման պայմաններում Արմեն Համազասպյանի ցուցմունքները պետք է հիմք ընդունվեն, քանի որ տեղեկության այլ աղբյուր ներկա պահին պարզապես գոյություն չունի: Պետք է հիմք ընդունվի նաև տուժողի կնոջ հայտնած այն տեղեկությունը, որ Արա Մաթևոսյանն ընկել է և գլուխը հարվածել քարե մակերեսի, քանի որ այդ ցուցմունքը հիմնված է հենց Արա Մաթևոսյանի բառերի վրա»,- նշել է Հ.Ալումյանը:
Ըստ պաշտպանի, գործով միանշանակորեն հաստատված է, որ դեպքի վայր համարվող տեղանքից Արա Մաթևոսյանը գնացել է ինքնուրույն, նստելով իր ավտոմեքենայի ղեկին և վարժ վարելով այն: Պարզաբանված չէ նաև այն հարցը, թե ինչպե՞ս կարող էր գանգոսկրի կոտրվածք ստացած և ուղեղի զարգացող արյունազեղում ունեցող մարդը պահպանել կողմորոշումը տարածության մեջ և այն որակները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար: Այս հարցը էլ ավելի է կարևորվում, հաշվի առնելով տուժող կողմի հնչեցրած այն պնդումները, որ հնարավոր է Արա Մաթևոսյանի մասնակցությամբ ծեծկռտուք տեղի է ունեցել նաև մեկ այլ վայրում և այլ անձանց մասնակցությամբ:
Պաշտպանն ընդգծել է, որ գործով վկա Արծրուն Գրիգորյանի նախաքննական ցուցմունքները, որոնց վրա մեծապես հիմնվել է թե՛ մեղադրողը և թե՛ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում: Գործը դատարանում քննվելու ժամանակաշրջանում վկան առավելապես գտնվել է Հայաստանում, չնայած դրան՝ ՀՀ ոստիկանությունն այդպես էլ չի ներկայացրել նրան դատարան, որի հետևանքով խախտվել է Արմեն Համազասպյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված հակընդդեմ հարցման իրավունքը, այն է՝ հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից