ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Զենքի տերն ու ծախողը ո՞ւր են, հո՞րթ ենք՝ գռուզիտ եք անում». Սամվել Բաբայանի գործով ամբաստանյալ 10/30/2017 16:38 | Դատական ռեպորտաժներ
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Այդ մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս հայտարարեց Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն իրեն՝ որպես մասնագետի, ցույց է տվել պլանշետով նկարած Իգլայի լուսանկարը և կարծիք է հարցրել, սակայն ինքը պատասխանել է, որ գլխավոր մեխանիզմը, որն աշխատեցնում է հրթիռը, բացակայում է, իսկ Սանասարը հարցրել է կարո՞ղ է պետք գալ բանակի համար, ի պատասխան որի՝ Բաբայանն ասել է՝ կարող է, բայց փաթաթի շորի մեջ տար մի տեղ թաղի:
Միևնույն ժամանակ, Բաբայանի խոսքով, ինքը Սանասարին ասել է, որ եթե դա իր մոտ տեսնեն այպ գործ կհարուցեն:
Բաբայանը պնդում է, որ Սանասարին անգամ չի հարցրել, թե որտեղից նրան դա, բացի այդ, նա նաև նշեց, որ իր հետ խոսելուց հետո Սանասարը հրաժարվել է այն ձեռք բերելուց. «Դրդել եմ, որ այդ գործարքը չկայանա»:
Ամբաստանյալը նաև կարծիք հայտնեց, որ դա Վրաստանից բերված չի և հավելեց, որ ապացուցելու է, թե ում գարաժից է այն: Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին, ապա այստեղ էլ Բաբայանը նշեց, որ Մոսկվայում բնակվող մի անձ իրեն 35 000 ԱՄՆ դոլար է պարտք եղել, և գումարը մաս-մաս վերադարձրել է, պարտք եղած գումարի 5000 ԱՄՆ դոլարն էլ ասել է, որ կուղարկի ներկոտված գումարներով, սկզբում ինքը խնդրել է ուղարկել գումարի մի մասը և փորձել է ծանոթ գտնել և հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք մաքրել ներկերը, ապա նաև ստուգել և պարզել է, որ դրանք իսկական են և ոչ թե՝ կեղծ:
Թղթադրամների վրայի ներկերը մաքրելու գործում էլ խնդրել է իրեն օգնել գործով ամբաստանյալ Կարեն Քոչարյանին, ով էլ իր հերթին դիմել է Ժորա Զաքարյանին: Բաբայանը փորձում էր վստահեցնել, որ թղթադրամների վրայի ներկերը մաքրելու գործում ներգրավված անձինք այն կատարել են անշահախնդիր:
Ըստ նրա՝ ներկոտված գումարների մասին գործի քննության սկզբում հայտնի է եղել, «սակայն 8 ամիս անց է միայն գործին կապվել, շոու են սարքել»: Այս հայտարարությունից հետո Բաբայանը, դիմելով դատախազին, ասաց «քեզ էլ 6 ամիս գաղտնալսեին 100 հատ հոդված կդնեին վրեդ»:
Ըստ Բաբայանի՝ մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա, իսկ ինքը ամեն ինչ փաստերով է ներկայացնում: Նշենք նաև, որ դատարանի նախաձեռնությամբ հրավիրվել էին դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը տված փորձագետները: Փորձագետ Արթուր Հասրաթյանը ոչ միայն պնդեց իր տված եզրակացությունը, նաև հավելեց, որ խողովակը ռազմամթերք է համարվում և այն համալրելու դեպքում միայն հնարավոր կլիներ կիրառել ըստ նշանակության: Իսկ այդ վիճակում, որոշակի պայմաններում, այն կարող է նաև պայթել, քանի որ նրանում կան պայթունավտանգ նյութեր:
Դատարանն անդրադարձավ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի պաշտպանի կողմից ավելի վաղ ներկայացված միջնորդությանը՝ իր պաշտպանյալի նկատմամբ ռազմամթերքը ձեռքբերելուց կամովին հրաժարվելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, և որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել և անդրադառնալ՝ խորհրդակցական սենյակում դատական ակտ կայացնելիս:
Ապա դատաքննությունը լրացնելու միջնորդությամբ հանդես եկավ Սամվել Բաբայանը՝ խնդրելով դատարան հրավիրել Իգլայի խողովակը հայթայթած Ռոբերտ Աղվանյանին: Մեղադրող դատախազ Արամ Արամյանն ասաց, որ, ըստ տեղեկությունների, նա գտնվում է Վրաստանում՝ կալանքի տակ, և ՀՀ դատախազությունը նրան էքստրադիցիա անելու գրությամբ դիմել է Վրաստանի իրավապահներին, և ներկայումս դեռ պատասխան չեն ստացել:
Գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով. «Զենքի տերն ու ծախողը ո՞ւր են, հո՞րթ ենք՝ գռուզիտ եք անում»:
Այս միջնորդությունը դատարանը մերժել է:
Ապա Սամվել Բաբայանի պաշտպանը միջնորդեց Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոփոխել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով կամ գրավի կիրառմամբ:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ