ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հսկիչների վագոն-տնակը հրկիզելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի 10/30/2017 14:42 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել` «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում տեղի ունեցած հանցավոր արարքների համար։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած, այդ թվում՝ անշարժ հենակետը հրկիզած անձանց ինքնության վերաբերյալ:
Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին մի խումբ անձինք մոտեցել են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակին և իրենց դժգոհությունը հայտնել ուղեփակոցի տեղադրման վերաբերյալ, քաշել տեղում պահնորդական ծառայություն իրականացնող անձանցից մեկի օձիքից: Այնուհետև միջադեպի մասնակից անձանցից երկուսը փայտ են վառել և մուտքի դռնից գցել վագոն-տնակի մեջ՝ այդ կերպ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 27-ին 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Եվս մեկ անձի մեղադրանք էր առաջադրվել ավելի վաղ։
Այսպիսով՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ, քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելու համար, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատաքիմիական, դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/08/2024 08:20 ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»
- 11/08/2024 08:17 Քյարամյանի թեման չի փակվում․ «Հրապարակ»
- 11/08/2024 08:14 Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ․«Հրապարակ»
- 11/08/2024 08:12 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հորդորել են մոռանալ իրենց մասին. միայն Դավիթ Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի ընտանիքներն են փաստաբանի դիմել. «Ժողովուրդ»
- 11/08/2024 08:09 ՊՆ առանցքային պաշտոնները թափուր են․ «Հրապարակ»
- 11/08/2024 08:06 Արտակարգ ռեժիմի դրույթը արժանացել է օտարերկրյա դեսպաների ուշադրությանը․ «Հրապարակ»
- 11/08/2024 08:04 Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածուն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/08/2024 11:20 Գյումրիում տեղի կունենան ավագանու ընտրություններ . ՔՊ ավագանու ղեկավար
- 11/08/2024 11:16 Իշխանությունը գնում է ընտրությունների. Վահե Հովհաննիսյան
- 11/07/2024 11:31 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
- 11/06/2024 17:07 Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Աշոտյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/08/2024 10:33 Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատան տնօրենի, անվտանգության աշխատակիցների և հաճախորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ. shamshyan.com
- 11/08/2024 10:19 Փրկարարները քարշակել են արգելափակված բեռնատարը, խցանումից դուրս է բերվել 40 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա
- 11/07/2024 23:26 Խոշոր հրդեհ՝ Երևանում. «Վստրեչի» կամրջի տակ գտնվող տնակում առաջացած կրակի դեմ պայքարել է հրշեջների 1 մարտական հաշվարկ. կա վիրավոր
- 11/07/2024 22:34 Սյունիքի մարզում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր․ կան ձերբակալվածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/06/2024 23:46 Գինեկոլոգները նախազգուշացրել են սլացիկ կազմվածքով եւ գեր կանանց մոտ դաշտանադադարի տարբեր ընթացքի մասին
- 11/06/2024 23:10 16-ամյա աշակերտուհին որոշել է վրեժ լուծել նախկին սիրեցյալից և թունավորել 5 մարդու
- 11/06/2024 17:24 «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ Ընձառյուծը. Հակոբ Սիմիդյան
- 11/04/2024 21:58 Հայտնել են երեք ամսում իդեալական կազմվածքի հասնելու միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը