ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի նախկին մարզպետի մերձավոր ազգականը հաղթել է դատարանում. հակառակ կողմը չի հաշտվում պարտության հետ 10/28/2017 12:55 | Վարչական իրավունք
Երեք տարվա պայքարից հետո դատարանը վերջապես իր կայացրած վճռով վերականգնել է ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավոր ազգական Գայանե Շալունցի իրավունքները: Վերջինս գտնում է, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի պաշտոնից իրեն հեռացնելու հարցում իր ազդեցությունն է ունեցել նախկին մարզպետ ազգականը, ում հետ իր հարաբերությունները լարված են:
Եվ այսպես ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ, ամբողջությամբ բավարարել է Գայանե Շալունցի ներկայացուցիչներ Զարուհի Հայրապետյանի և Կարեն Մեժլումյանի հայցն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարության:
Դատարանը բավարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի 23.09.2014թ. հրամանը՝ «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին», 03.10.2014թ. հրամանը՝ «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին» և 03.10.2014թ. հրամանը՝ Գայանե Շալունցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին, վերացնելու (անվավեր ճանաչելու), Գայանե Շալունցի խախտված իրավունքը վերականգնելու, այն է՝ Գայանե Շալունցին իր նախկին աշխատանքին (զբաղեցրած պաշտոնին) վերականգնելու, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գործատուից նրա միջին աշխատավարձը գանձելու, բողոքարկումների շրջանակներում Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցված պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելուն համաձայնություն տալու մասին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 19.09.2014թ. որոշումը վերացնելու հայցապահանջները:
Դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի 23.09.2014թ.-ի հրամանը՝ «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին»:
Անվավեր է ճանաչվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի 03.10.2014թ.-ի հրամանը՝ «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին», ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության 03.10.2014թ.-ի հրամանը՝ Գայանե Շալունցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին և ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցված պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելուն համաձայնություն տալու մասին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 19.09.2014թ.-ի որոշումը:
Վճռով դատարանը պարտավորեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգօրյա ժամկետում, Գայանե Շալունցին վերականգնել իր պաշտոնում:
Իսկ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 03.10.2014թ.-ից մինչև նախկին պաշտոնում վերականգնելու ամսաթիվը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունից պետք է գանձվի Գ. Շալունցի միջին աշխատավարձը:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Գ.Շալունցի ներկայացուցիչ Զարուհի Հայրապետյանը նշեց, որ գործը բավականին խրթին էր այն տեսանկյունից, որ երեք տարի է արդեն, 2014թ.-ից գտնվում է դատարաններում:
Դեռևս 2014թ. հայցվոր կողմը վիճարկել է Քաղծառայության խորհրդի որոշումը պաշտոնից ազատելու համաձայնություն տալու մասին, սակայն Վարչական վերաքննիչ դատարանը գտել էր, որ այն վարչական ակտ չէ և պետք է վիճարկվեր ոչ թե Քաղծառայության խորհրդի համաձայնություն տալու որոշումը, այլ ինքնին աշխատանքից ազատելու մասին հրամանը: Այդ հանգամանքը հիմք ընդունելով՝ կողմը 2016թ. ներկայացրել էր հայցադիմում, մասնավորապես, այդ վարչական ակտը անվավեր ճանաչելու մասին:
Նախագահող դատավորը սկզբնապես վարույթ չէր ընդունել հայցադիմումը, քանի որ հայցվոր կողմը հարգելի պատճառով բաց էր թողել բողոքարկման համար օրենքով նախատեսված երկամսյա ժամկետը՝ հայցադիմումը ներկայացվել էր ավելի քան երկու տարի անց: Սակայն Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել էր հայցվորի բողոքը ու ուղարկել այն Վարչական դատարան՝ քննության:
Քննությունը Վարչական դատարանում տևել էր գրեթե մեկ տարի: Ընդ որում, դատարանը մեկ անգամ խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո որոշել էր վերսկսել գործի վարույթը՝ իրավախախտումներից մեկի մասով գործում բացակայում էին համապատասխան նյութերը, դատարանը պահանջել էր դրանք պատասխանող կողմից:
Ըստ գործի փաստական հանգամանքների, Գայանե Շալունցին աշխատանքից հեռացրել էին ենթադրյալ երկու կարգապահական խախտման համար: Խախտումներից մեկի մասով այս գործի քննության ընթացքում պատասխանող կողմն ընդունել է, որ իսկապես որպես այդպիսին այդ խախտումը տեղի չի ունեցել: Մասնավորապես, կենսաթոշակառուներից մեկի մասով արձանագրվել էր, որ իբրև թե նրան ավել կենսաթոշակ է վճարվել այն դեպքում, որ նման անուն-ազգանվամբ անձ առհասարակ գոյություն չի ունեցել: Խոսքը թոշակառուներից մեկի մասին է, ով իբրև թե մահացել է 2014թ., նա ոչ միայն չէր մահացել, այլև նման անուն-ազգանունով շահառու առհասարակ գոյություն չի ունեցել, այլ անուն ազգանունով շահառու էր գոյություն ունեցել, նա էլ մահացել է ոչ թե 2014, այլ 2012թ.: Այսինքն՝ ենթադրյալ իրավախախտումներից մեկն առհասարակ բացառվել էր:
Զարուհի Հայրապետյանն փաստեց, որ դատարանը պատճառաբանական մասում անդրադարձել է ոչ միայն իրենց կողմից բարձրացված հիմքերին, այլ նաև պատասխանող կողմի փաստարկներին: Այսինքն՝ կայացվել է օրենքի պահանջներին համապատասխանող դատական ակտ՝ հայցվորի, պատասխանողի դիրքորոշմանն անդրադառնալով՝ կատարվել է եզրահանգում:
Դատարանը, մասնավորապես, անդրադարձել է այն հանգամանքին, արդյոք Գայանե Շալունցի կողմից որևէ միջոց ձեռնարկվե՞լ է ավել վճարված կենսաթոշակի գումարները վերականգնելու ուղղությամբ, թե ոչ, որովհետև Գայանե Շալունցին տրված է եղել հենց նման հանձնարարական և իբրև թե հանձնարարականի չկատարման համար Գայանե Շալունցին հեռացրել են աշխատանքից:
Դատարանն անդրադարձել է նաև հայցվոր կողմի արտահայտած դիրքորոշմանն առ այն, որ հանձնարարականը իրավաչափ չէ: Ըստ հանձնարարականի, գումարները պետք է վերականգնվեին մեղավոր անձից, սակայն հանձնարարականում նշված չէ, թե ինչ ժամանակահատվածում պետք է Գայանե Շալունցը վերականգնի այդ գումարները:
Ընդ որում, Գայանե Շալունցը նախքան այդ հանձնարարականը նշել էր, թե կոնկրետ ովքեր են խախտումներ թույլ տված անձինք, վերջիններս էլ խնդրել էին սահմանել ժամանակացույց այդ գումարները վերականգնելու համար: «Դրան ի պատասխան տրվել էր հանձնարարական, որ այդ պատճառաբանությունը հիմք չենք ընդունում, և գումարը պետք է մեղավոր անձից վերականգնել, իհարկե մեղավոր անձն ով է, որևէ պատասխան ըստ էության չտրվեց, սակայն դատավարության ժամանակ պատասխանող կողմը ենթադրաբար նկատի ուներ Գայանե Շալունցին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ամեն դեպքում դատարանն արձանագրել է, որ տրված հանձնարարականը ոչ իրավաչափ է այն պատճառով, որ չի երևում, թե մեղավոր անձ ասելով ինչ են ի նկատի ունեցել, ինչ ժամանակահատվածում պետք է գումարի վերականգնում լիներ:
Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ իր վստահորդը նիստի ընթացքում հայտարարություն էր արել՝ «նպատակային պետք էր հանել Գայանե Շալունցին աշխատանքից, դրա համար չեք թողել, որ սահմանվի ժամանակացույց, և անձը հասկանա ինչ ժամանակահատվածում պիտի վերականգնի»:
Հայցվոր կողմը բարձրացրել էր նաև ենթադրյալ խախտման և նշանակված պատասխանատվության համաչափության հարցը: Դատարանն այդ հարցին անդրադառնալով՝ արձանագրել էր ոչ համաչափ լինելու հանգամանքը:
Դատարանն ընդունել էր նաև հայցվոր կողմի փաստարկն ու դատական ակտում հստակ նշել է, որ եթե ավել վճարված կենսաթոշակի գումար կա, այդ գումարի վերականգնման համար միջոց պետք է ձեռնարկեր հենց ինքը պատասխանող կողմը, ոչ թե Գայանե Շալունցը, որովհետև օրենքն է այդպես փաստում: Ըստ այդմ, ավել վճարված գումարները վերականգնելու ուղղությամբ լիազոր մարմինը, որը տվյալ դեպքում պատասխանող կողմն է, պարտավոր էր միջոցներ ձեռնարկել:
Այսպիսով, եզրահանգեց հայցվորի ներկայացուցիչը, դատարանն արձանագրել է, որ Գայանե Շալունցի կողմից թույլ չի տրվել որևէ խախտում, որ հիմք կհանդիսանար ամենախիստ կարգապահական պատասխանատվության համար, այն է՝ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար, դրան գումարած դասային աստիճանից զրկելու համար:
Հակառակ օրենքի չափանիշներին համապատասխանելուն և ներքաղաքական ինչ-ինչ իրավիճակի փոփոխությանը՝ դատական ակտը միահամուռ բողոքարկել են երկու պատասխանողները և որպես երրորդ անձ ներգրավված կողմը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Լուսանկարում՝ փաստաբան Զարուհի Հայրապետյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ